https://arm.sputniknews.ru/20231019/malatiasebastiaji-nakhkin-taghapeti-nkatmamb-hanrajin-qreakan-hetapndum-e-harucvel-67482147.html
Մալաթիա–Սեբաստիայի նախկին թաղապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Մալաթիա–Սեբաստիայի նախկին թաղապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Sputnik Արմենիա
Մսուր–մանկապարտեզի շենքը վաճառվել է շուկայականից մոտ 8 անգամ ցածր արժեքով։ 19.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-19T16:50+0400
2023-10-19T16:50+0400
2023-10-19T16:53+0400
հայաստան
հհ դատախազություն
մալաթիա-սեբաստիա
թաղապետ
մանկապարտեզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43588932_0:108:1600:1008_1920x0_80_0_0_d76b8d8495efa8142eea4a827bedc007.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Աղվան Գրգորյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայության և համայնքի շահերին հակառակ պաշտոնեական դիրքն օգտագործելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին:2004 թվականի հունիսի 25-ին Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ մսուր-մանկապարտեզը չի հանդիսացել համայնքի սեփականություն, հետևապես համայնքն այն օտարելու որևէ իրավասություն չի ունեցել: Չնայած դրան` սեպտեմբերի 17-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար Ա.Գ.-ն համայնքի ավագանու անդամներին է ներկայացրել Բաբաջանյան փողոցի թիվ 304 մանկապարտեզն ուղղակի վաճառքով «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին օտարելու առաջարկը:ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում«Ավագանու անդամները նույն օրը համապատասխան որոշմամբ հաստատել են Բաբաջանյան փողոցի մսուր մանկապարտեզի ուղղակի վաճառքը «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությանը»,– տեղեկացնում են դատախազությունից:Արդեն հոկտեմբերի 29-ին թաղապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ա.Գ.-ի, և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս Ա.Խ.-ի, կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Մսուր-մանկապարտեզը վաճառվել է շուկայականից էական ցածր արժեքով՝ 30 մլն դրամով, մինչդեռ գույքի իրական արժեքը տվյալ ժամանակահատվածում եղել է 295 մլն դրամ:Մոտ երկու ամիս անց թաղապետի հրամանով մսուր-մանկապարտեզը լուծարվել է:Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ:Դատախազությունն առաջիկայում հայցադիմում կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:4 անձինք օժանդակել են արդարադատության նախարարի հորը խոշոր չափերով վատնում կատարել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43588932_0:0:1600:1200_1920x0_80_0_0_4488ae8da69d832f074d267479903961.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, մալաթիա-սեբաստիա, թաղապետ, մանկապարտեզ
հայաստան, հհ դատախազություն, մալաթիա-սեբաստիա, թաղապետ, մանկապարտեզ
Մալաթիա–Սեբաստիայի նախկին թաղապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:50 19.10.2023 (Թարմացված է: 16:53 19.10.2023) Մսուր–մանկապարտեզի շենքը վաճառվել է շուկայականից մոտ 8 անգամ ցածր արժեքով։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Աղվան Գրգորյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծառայության և համայնքի շահերին հակառակ պաշտոնեական դիրքն օգտագործելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին:
2004 թվականի հունիսի 25-ին Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ մսուր-մանկապարտեզը չի հանդիսացել համայնքի սեփականություն, հետևապես համայնքն այն օտարելու որևէ իրավասություն չի ունեցել: Չնայած դրան` սեպտեմբերի 17-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար Ա.Գ.-ն համայնքի ավագանու անդամներին է ներկայացրել Բաբաջանյան փողոցի թիվ 304 մանկապարտեզն ուղղակի վաճառքով «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊԸ-ին օտարելու առաջարկը:
«Ավագանու անդամները նույն օրը համապատասխան որոշմամբ հաստատել են Բաբաջանյան փողոցի մսուր մանկապարտեզի ուղղակի վաճառքը «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությանը»,– տեղեկացնում են դատախազությունից:
Արդեն հոկտեմբերի 29-ին թաղապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ա.Գ.-ի, և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս Ա.Խ.-ի, կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։ Մսուր-մանկապարտեզը վաճառվել է շուկայականից էական ցածր արժեքով՝ 30 մլն դրամով, մինչդեռ գույքի իրական արժեքը տվյալ ժամանակահատվածում եղել է 295 մլն դրամ:
Մոտ երկու ամիս անց թաղապետի հրամանով մսուր-մանկապարտեզը լուծարվել է:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ:
Դատախազությունն առաջիկայում հայցադիմում կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: