https://arm.sputniknews.ru/20231019/mak-i-glkhavvor-qartughary-kvoch-e-arel-2-shabatvov-hradadar-hastatel-gazaji-ev-israjeli-mijev-67495674.html
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել 2 շաբաթով հրադադար հաստատել Գազայի և Իսրայելի միջև
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել 2 շաբաթով հրադադար հաստատել Գազայի և Իսրայելի միջև
Sputnik Արմենիա
Գուտերեշը հայտարարել է Գազայի հատված օգնություն և պարենամթերքի հրատապ առաքման անհրաժեշտության մասին։ 19.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-19T21:12+0400
2023-10-19T21:12+0400
2023-10-19T21:19+0400
անտոնիո գուտերեշ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
իսրայել
պաղեստին
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27542906_0:0:1601:901_1920x0_80_0_0_99a14f9de3a26c63a75ddbc30dac53aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հումանիտար հրադադար հաստատել Գազայի հատվածի և Իսրայելի միջև մոտ երկու շաբաթով։ Այդ մասին նա հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում։Շուքրին ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը դեռ հնարավորություն չի տվել Գազայի հատվածից բացել Ռաֆահ անցումը ՝ հումանիտար օգնության առաքման կամ երրորդ երկրների քաղաքացիներին դուրս բերելու համար։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են:
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27542906_72:0:1325:940_1920x0_80_0_0_c87a739cf2e08719fcf86319ad570499.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անտոնիո գուտերեշ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), իսրայել, պաղեստին, գազայի հատված
անտոնիո գուտերեշ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), իսրայել, պաղեստին, գազայի հատված
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել 2 շաբաթով հրադադար հաստատել Գազայի և Իսրայելի միջև
21:12 19.10.2023 (Թարմացված է: 21:19 19.10.2023) Գուտերեշը հայտարարել է Գազայի հատված օգնություն և պարենամթերքի հրատապ առաքման անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հումանիտար հրադադար հաստատել Գազայի հատվածի և Իսրայելի միջև մոտ երկու շաբաթով։ Այդ մասին նա հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շտապ օգնություն և պարենամթերք հասցնել Գազայի հատված։
Շուքրին ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը դեռ հնարավորություն չի տվել Գազայի հատվածից բացել Ռաֆահ անցումը ՝ հումանիտար օգնության առաքման կամ երրորդ երկրների քաղաքացիներին դուրս բերելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են: