https://arm.sputniknews.ru/20231019/israjelakan-banaky-hraparakel-e-hamas-i-kvoghmic-arevangvatsneri-tivy-67494281.html
Իսրայելական բանակը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների թիվը
Իսրայելական բանակը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների թիվը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված և Գազայի հատվածում պատանդառված անձանց ազատ արձակման հարցում... 19.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-19T20:14+0400
2023-10-19T20:14+0400
2023-10-19T20:16+0400
իսրայել
գազայի հատված
համաս
պաղեստին
գերի
պատանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/08/67025048_0:160:3072:1888_1920x0_80_0_0_902ff250b2b9123435a6dbde8df03dc7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման կողմից առևանգվածների թիվը, ըստ հաստատված տեղեկությունների, հասել է 203–ի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Ըստ նրա, հոկտեմբերի 7-ից ի վեր 306 իսրայելցի զինվոր է զոհվել ՀԱՄԱՍ շարժման և իսրայելական բանակի միջև հակամարտության հետևանքով։Ավելի վաղ ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված և Գազայի հատվածում պատանդ վերցված անձանց ազատ արձակման հարցում առաջընթաց չկա։Բեն Զվին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոչ ոք ՀԱՄԱՍ-ին կոչ չի անում ազատ արձակել պատանդներին։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են:
իսրայել
գազայի հատված
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/08/67025048_171:0:2902:2048_1920x0_80_0_0_48a0ae2a64d78187d2531a2ba259b064.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, համաս, պաղեստին, գերի, պատանդ
իսրայել, գազայի հատված, համաս, պաղեստին, գերի, պատանդ
Իսրայելական բանակը հրապարակել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների թիվը
20:14 19.10.2023 (Թարմացված է: 20:16 19.10.2023) Ավելի վաղ ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված և Գազայի հատվածում պատանդառված անձանց ազատ արձակման հարցում առաջընթաց չկա։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման կողմից առևանգվածների թիվը, ըստ հաստատված տեղեկությունների, հասել է 203–ի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա, հոկտեմբերի 7-ից ի վեր 306 իսրայելցի զինվոր է զոհվել ՀԱՄԱՍ շարժման և իսրայելական բանակի միջև հակամարտության հետևանքով։
Ավելի վաղ ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված և Գազայի հատվածում պատանդ վերցված անձանց ազատ արձակման հարցում առաջընթաց չկա։
«Նրանք պատանդներին ուղղակի պետք է ազատ արձակեն։ Երբ բոլորը խոսում են հումանիտար խնդիրների մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի ասում, որ երեխաներին, ծերերին և կանանց պատանդ պահելը մարդասիրական խնդիր չէ»,- նշել է դիվանագետը։
Բեն Զվին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոչ ոք ՀԱՄԱՍ-ին կոչ չի անում ազատ արձակել պատանդներին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են: