00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ ճառի ժամանակ փոշիացնելու եմ մեղադրանքը»․ Ալեքսանյանը՝ Չարչյանի գործի մասին

© Sputnik / Aram NersesyanՓաստաբան Էրիկ Ալեքսանյանը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը
Բաժանորդագրվել
Դատախազն այսօրվա իր ճառի ժամանակ միջնորդել է Չարչյանի նկատմամբ 5 տարի ազատազրկում նշանակել։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Պրոֆեսոր, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործն արդեն դատական վիճաբանությունների փուլում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատական նիստի ընթացքում, ըստ էության, քննարկման առարկա էլ չկա։ Հիմա դատական վիճաբանությունների փուլում ենք։ Այսօր դատախազն իր ճառը ներկայացրեց ու միջնորդեց Չարչյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել 5 տարի ազատազրկում։ Հաջորդ նիստին՝ նոյեմբերի 24-ին, ես եմ հանդես գալու ճառով։ Պատրաստվում եմ ևս մեկ անգամ փոշիացնել այս մեղադրանքը»,- նշեց Ալեքսանյանը։
Նա դատախազի ճառն անվանեց սնանկ և շեշտեց՝ հետևաբար այլ ելք, քան Չարչյանի արդարացումն է, պաշտպանական կողմը չի պատկերացնում:
Հիշեցնենք` 2021–ի հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել պատգամավորին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
Լրահոս
0