https://arm.sputniknews.ru/20231019/hh-karavarutjuny-sksum-e-hvoktember-amsva-4010-hazar-dramneri-hatkacumn-arcakhcinerin-67460608.html
ՀՀ կառավարությունը սկսում է հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումն արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումն արցախցիներին
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի վճարումները սկսելու համար հիմք կհանդիսանան 100 հազար դրամ սոցիալական միանվագ աջակցության շահառուների ցուցակները։ 19.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-19T11:27+0400
2023-10-19T11:27+0400
2023-10-19T11:28+0400
քարտ
արցախ
լեռնային ղարաբաղ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720810_0:0:1600:901_1920x0_80_0_0_c9e10fe8283dbbc3e46546795fbfaddf.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Նախարարը նաև նշեց, որ հոկտեմբերի վճարումները սկսելու համար հիմք կհանդիսանան 100 հազար դրամ սոցիալական միանվագ աջակցության շահառուների ցուցակները։Նա տեղեկացրեց, որ 40+10 հազար դրամները չեն ստանա այն անձինք, որոնք ՀՀ–ում ունեն սեփականություն կամ ապրում են պետության հոգածության ներքո գտնվող խնամքի կենտրոններում։ Ըստ նրա` խնամքի կենտրոններում ապրող անձինք 222–ն են` 75+ տարեցներ և 1-ին, 2–րդ կարգի հաշմանդամներ։ Արցախցիներին ընդունելու պատրաստակամությամբ. կոռնիձորցին երբեք չի լքի իր հողըՄկրտչյանը նշեց նաև, որ այս պահին կանխիկ եղանակով ֆինանսական աջակցությունը ստանում է 2600 անձ. երբ արդեն նոյեմբեր ամսվա ցուցակները հստակեցվեն, այդ մարդիկ ևս գումարը կստանան անկանխիկ։Նշվեց նաև, որ այս պահին բանկային քարտ ունի Արցախից բռնի տեղահանված 90 հազար անձ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720810_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c5623455478b02402e4a2e01dbdae920.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քարտ, արցախ, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված
քարտ, արցախ, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված
ՀՀ կառավարությունը սկսում է հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումն արցախցիներին
11:27 19.10.2023 (Թարմացված է: 11:28 19.10.2023) Հոկտեմբերի վճարումները սկսելու համար հիմք կհանդիսանան 100 հազար դրամ սոցիալական միանվագ աջակցության շահառուների ցուցակները։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Անկախ տարիքից՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք հոկտեմբեր ամսին 40+10 հազար դրամ աջակցությունը կստանա 6 ամսյա ժամանակահատվածում` 40 հազարը ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազար դրամը` կոմունալ ծախսերը վճարելու համար»,– ընդգծեց նա։
Նախարարը նաև նշեց, որ հոկտեմբերի վճարումները սկսելու համար հիմք կհանդիսանան 100 հազար դրամ սոցիալական միանվագ աջակցության շահառուների ցուցակները։
Նա տեղեկացրեց, որ 40+10 հազար դրամները չեն ստանա այն անձինք, որոնք ՀՀ–ում ունեն սեփականություն կամ ապրում են պետության հոգածության ներքո գտնվող խնամքի կենտրոններում։ Ըստ նրա` խնամքի կենտրոններում ապրող անձինք 222–ն են` 75+ տարեցներ և 1-ին, 2–րդ կարգի հաշմանդամներ։
Մկրտչյանը նշեց նաև, որ այս պահին կանխիկ եղանակով ֆինանսական աջակցությունը ստանում է 2600 անձ. երբ արդեն նոյեմբեր ամսվա ցուցակները հստակեցվեն, այդ մարդիկ ևս գումարը կստանան անկանխիկ։
Նշվեց նաև, որ այս պահին բանկային քարտ ունի Արցախից բռնի տեղահանված 90 հազար անձ։