00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը կպաշտպանի մատակարարներին և կսահմանափակի սուպերմարկետների լիազորությունը

© Sputnik / Lilit HarutyunyanԵրևանյան սուպերմարկետ
Երևանյան սուպերմարկետ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2023
Երևանյան սուպերմարկետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է սահմանափակել սուպերմարկետների, այսպես կոչված, գերիշխանությունը մատակարարների նկատմամբ` սահմանելով որոշակի կանոններ։ Նախարարության ներկայացրած նախագծում այդ կանոնների խախտման համար դեռևս պատասխանատվության մեխանիզմներ չկան:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանյան սուպերմարկետներին կարգելվի հետաձգել մատակարարների վճարումները և նրանցից բոնուսային վճարումներ գանձել։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստում և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
Օրինագիծը հեղինակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ ելնելով այն փաստից, որ վերջին տարիներին մանրածախ առևտրում ավելի ու ավելի են գերիշխում հենց առևտրային ցանցերը։ Շուկայում իրենց դիրքը նրանք հաճախ չարաշահում են ի վնաս մատակարարների։ Բանն այն է, որ ՀՀ–ում գրեթե յուրաքանչյուր ապրանք արտադրող ու ներմուծող ունի, իսկ սուպերմարկետների ցանցերը շատ քիչ են։
Արդյունքում, լինում են դեպքեր, երբ որոշ սուպերմարկետներ անորոշ ժամանակով հետաձգում են մատակարարների վճարումները։ Կան դեպքեր, երբ մատակարարներից պահանջվում է լրացուցիչ վճարումներ ապրանքների` արդյունավետ վաճառքի համար:
Նախագծով առաջարկվում է սուպերմարկետների համար սահմանել վճարման առավելագույն ժամկետ՝ 30 օր պարենային ապրանքների և 60 օր ոչ պարենային ապրանքների համար։
Ավելին, նախագիծը ցանցերին հանձնարարում է իրենց պաշտոնական կայքերում հրապարակել մատակարարներից ապրանքների ընդունման սկզբունքները` ըստ որակի, ուղեկցող փաստաթղթերի և այլն, ինչպես նաև դարակներում ապրանքների տեղադրման պայմանները։
Նշենք, որ 30–60 օրվա ժամկետներն այժմ էլ ամրագրված են պայմանագրերում, սակայն առևտրային ցանցերը հնարավորություն ունեն վճարումներ կատարել իրենց հայեցողությամբ։ Որպես կանոն` մատակարարները ռիսկի չեն դիմում դատի տալ նրանց՝ վախենալով ընդմիշտ փչացնել հարաբերությունները առևտրային ցանցի հետ և կորցնել եկամուտը: Այսպիսով, մատակարարները պարզապես հույսը դնում են ցանցի սեփականատերերի և մենեջերների բարեխղճության վրա։
Ըստ որոշման` թեև վճարումների ժամկետներն առաջարկվում է սահմանել ոչ միայն պայմանագրերով, այլև օրենքի մակարդակով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սուպերմարկետների կողմից խախտումների դեպքում վերահսկողության ոչ մի միջոց չի առաջարկել:
Խախտումների ստուգումն այժմ շատ ավելի հեշտ է, քան 5–10 տարի առաջ, քանի որ բիզնեսի ամբողջ փաստաթղթաշրջանառությունը դարձել է էլեկտրոնային, և գործարքի ամսաթվով և վճարման ժամկետներով ցանկացած հաշիվ–ապրանքագիր կարելի է հեշտությամբ ստուգել:
Բոլոր տվյալները հավաքագրվում են պետական եկամուտների կոմիտեի սերվերներում, քանի որ հենց նա է հետևում բիզնեսի շրջանառությանը։
Լրահոս
0