https://arm.sputniknews.ru/20231019/hajastani-ev-adrbejani-mijev-dzevavvorvel-e-khaghaghutjan-tshanaparhajin-qartez-pashinjan-67492424.html
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել է խաղաղության ճանապարհային քարտեզ. Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել է խաղաղության ճանապարհային քարտեզ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետը լիտվացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը։ 19.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-19T19:51+0400
2023-10-19T19:51+0400
2023-10-19T19:55+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/10/22071055_0:52:1000:615_1920x0_80_0_0_18f336b68481213164768767459bd302.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ձևավորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Վարչապետը ներկայացրեց լիտվացի գործընկերոջ հետ քննարկած հարցերը։Փաշինյանն ընդգծել է, որ ճանապարհային քարտեզն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, և վստահություն հայտնել, որ այն բեկում կապահովի խաղաղության գործընթացում։«Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը»,– շեշտեց վարչապետը։Նա նաև լիտվացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, 100 հազար հայերի փախստական դառնալը, նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված քայլերը։«Լիտվայի վարչապետին ներկայացրել եմ խաղաղության խաչմերուկի մեր նախագիծն ու առաջարկը, որի մասին նույնպես խոսել եմ Եվրախորհրդարանում, և որի առանցքային նպատակը տարածաշրջանային հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Պարսից ծոցին, և սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ»,– ասաց Փաշինյանը։Նա հավելել է, որ սա կարող է նաև ակտիվացնել Եվրամիություն-Հայաստան, ինչպես նաև Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը։Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/10/22071055_56:0:945:667_1920x0_80_0_0_8341e7633a5e5ef3b22c6af2ad49027a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել է խաղաղության ճանապարհային քարտեզ. Փաշինյան
19:51 19.10.2023 (Թարմացված է: 19:55 19.10.2023) Վարչապետը լիտվացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ձևավորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Վարչապետը ներկայացրեց լիտվացի գործընկերոջ հետ քննարկած հարցերը։
Փաշինյանն ընդգծել է, որ ճանապարհային քարտեզն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, և վստահություն հայտնել, որ այն բեկում կապահովի խաղաղության գործընթացում։
«Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը»,– շեշտեց վարչապետը։
Նա նաև լիտվացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, 100 հազար հայերի փախստական դառնալը, նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված քայլերը։
«Լիտվայի վարչապետին ներկայացրել եմ խաղաղության խաչմերուկի մեր նախագիծն ու առաջարկը, որի մասին նույնպես խոսել եմ Եվրախորհրդարանում, և որի առանցքային նպատակը տարածաշրջանային հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Պարսից ծոցին, և սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելել է, որ սա կարող է նաև ակտիվացնել Եվրամիություն-Հայաստան, ինչպես նաև Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի
հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։