https://arm.sputniknews.ru/20231019/eatmum-mek-tarum-shurj-9-mln-miavvor-keghts-artadranq-e-hajtnabervel-eth-67494034.html
ԵԱՏՄ–ում մեկ տարում շուրջ 8,7 մլն միավոր կեղծ արտադրանք է հայտնաբերվել. ԵՏՀ
ԵԱՏՄ–ում մեկ տարում շուրջ 8,7 մլն միավոր կեղծ արտադրանք է հայտնաբերվել. ԵՏՀ
Sputnik Արմենիա
Եվրասիական տնտեսական միությունում մշտապես հետևում են կեղծված արտադրանքի դեմ պայքարին ուղղված աշխատանքին։ 19.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-19T20:05+0400
2023-10-19T20:05+0400
2023-10-19T20:15+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ապրանք
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65022441_0:163:3065:1887_1920x0_80_0_0_31de51862b8d31bad62f9746fd0b9938.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրներում շուրջ 8,7 մլն միավոր կեղծ ապրանք է բացահայտվել, այդ թվում` հագուստ, կոշկեղեն, խաղեր և խաղալիքներ, ավտոմեքենայի պահեստամասեր, տպագիր և դեղագործական արտադրանք։ Այս մասին հայտարարվել է մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական խորհրդի նիստում։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։Հանձնաժողովի` տնտեսության և ֆինանսական քաղաքականության գծով ներկայացուցիչներն ընդգծել են, որ 2022 թվականին ԵԱՏՄ պետություններում 6054 խախտում է արձանագրվել մտավոր սեփականության ոլորտում։«Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների հետ համատեղ հնարավոր ամեն բան անում է բարեխիղճ արտադրողներին և սպառողներին կեղծիքներից պաշտպանելու համար, որոնք կարող են վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։ԵԱՏՄ երկրների և Չինաստանի տեխնոլոգիաների միաձուլումը կարող է սիներգիայի էֆեկտ տալՆիստի ընթացքում խոսվել է համացանցում ապրանքային նշանների, սպասարկման նշանների և Միության ապրանքների ծագման վայրերի անվանումների, մտավոր սեփականության իրավունքների խախտման դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների ձևավորման մասին պայմանագրի իրագործման մասին։Որոշվել է, որ հանձնաժողովը 2019-2023 թվականների վերաբերյալ ակնարկ կպատրաստի, որում կներկայացվեն մտավոր սեփականության ոլորտի զարգացման համաշխարհային հիմնական միտումները, կանցկացվի անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծություն և կմշակվեն համապատասխան առաջարկություններ:Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների արդյունաբերությունը. 2023 թվականի հունվար-օգոստոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65022441_168:0:2899:2048_1920x0_80_0_0_2f814c4949f6e821823ff853acd24cc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ապրանք, հանձնաժողով
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ապրանք, հանձնաժողով
ԵԱՏՄ–ում մեկ տարում շուրջ 8,7 մլն միավոր կեղծ արտադրանք է հայտնաբերվել. ԵՏՀ
20:05 19.10.2023 (Թարմացված է: 20:15 19.10.2023) Եվրասիական տնտեսական միությունում մշտապես հետևում են կեղծված արտադրանքի դեմ պայքարին ուղղված աշխատանքին։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրներում շուրջ 8,7 մլն միավոր կեղծ ապրանք է բացահայտվել, այդ թվում` հագուստ, կոշկեղեն, խաղեր և խաղալիքներ, ավտոմեքենայի պահեստամասեր, տպագիր և դեղագործական արտադրանք։ Այս մասին հայտարարվել է մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական խորհրդի նիստում։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովի` տնտեսության և ֆինանսական քաղաքականության գծով ներկայացուցիչներն ընդգծել են, որ 2022 թվականին ԵԱՏՄ պետություններում 6054 խախտում է արձանագրվել մտավոր սեփականության ոլորտում։
«Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների հետ համատեղ հնարավոր ամեն բան անում է բարեխիղճ արտադրողներին և սպառողներին կեղծիքներից պաշտպանելու համար, որոնք կարող են վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նիստի ընթացքում խոսվել է համացանցում ապրանքային նշանների, սպասարկման նշանների և Միության ապրանքների ծագման վայրերի անվանումների, մտավոր սեփականության իրավունքների խախտման դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների ձևավորման մասին պայմանագրի իրագործման մասին։
Որոշվել է, որ հանձնաժողովը 2019-2023 թվականների վերաբերյալ ակնարկ կպատրաստի, որում կներկայացվեն մտավոր սեփականության ոլորտի զարգացման համաշխարհային հիմնական միտումները, կանցկացվի անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծություն և կմշակվեն համապատասխան առաջարկություններ: