https://arm.sputniknews.ru/20231019/67462105.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝ 19.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-19T12:00+0400
2023-10-19T12:00+0400
2023-10-19T12:32+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67464581_0:0:962:541_1920x0_80_0_0_ee05570cc43c6ce7cb34cbcd663da209.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
▪️ Եվրոպական խորհրդարանում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:
▪️ Պաշտպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը 2 ամսով կալանավորվել է։
▪️ Բաքվի զինվորական դատարանում վերսկսվել է Լաչինի ապօրինի անցակետից հուլիսի 29-ին առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Փաստաբանը ինքնաբացարկ է հայտնել, Խաչատրյանին տրամադրվելու է այլ փաստաբան։
▪️ Գործարկվել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակ, որտեղ հասանելի է մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։ Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար։
▪️ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։ Հիմք ընդունելով նաև Սամվել Բաբայանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունները, Գալստյանը հաղորդում է ներկայացրել 2 դրվագով։
▪️ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Արաբական միացյալ էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիին ներկայացրել է Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը․ Քերոբյանն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։
▪️ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու Ռուսաստանի արտգործնախարարության առաջապահ խմբի ղեկավարի Անդրեյ Շանինը երեկ հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Ըստ կողմերի՝ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի նաև երկու երկրների մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական ու միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
Sputnik Արմենիա, 106․0FM
▪️ Կառավարությունը հաստատել է արցախից բռնի տեղահանվածների հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցության ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտնել է, որ արցախցիների աջակցության տարբեր ծրագրերի համար Հայաստանի բյուջեից արդեն շուրջ 100 մլրդ դրամ է ծախսվել։ ▪️ 3000 արցախցիներ մեկնել են Հայաստանից։ ▪️ «Արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ իշխանության խոստումներն ու գլուխգովելը «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են»․ ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ ▪️ Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ և կհաստատի իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը` 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն: Ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների նիստում երեկ երեկոյան ընդունված հայտարարությունում։ ▪️ Ռոբերտ Քոչարյանի որդին ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։ ▪️ Ռուսատանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բարձր է ռիսկը, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը համատարածաշրջանային հակամարտության կվերաճի։ Նա նկատել է, որ Մոսկվայում ամեն ինչ Իրանի վրա բարդելու «բավական սադրիչ փորձեր» են նկատում։ ▪️ Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր օբյեկտներին: Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են խաղաղ բնակիչների շրջանում տասնյակ զոհերի մասին։ ▪️ «Վերին Լարսի» անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսով դադարեցվել էր ծանրաքաշ ավտոմեքենաների անցումը՝ Վրաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով։ ▪️ Մեձմոսկվայում դաժանաբար սպանվել են Ստաս Նամինի որդին ու զոքանչը։ Կասկածյալը երգչի որդեգիր որդին է։ Sputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67464581_0:0:722:541_1920x0_80_0_0_24b7982db9dd4641f96625e7678f27a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
Լուրեր
12:00 19.10.2023 (Թարմացված է: 12:32 19.10.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Կառավարությունը հաստատել է արցախից բռնի տեղահանվածների հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցության ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտնել է, որ արցախցիների աջակցության տարբեր ծրագրերի համար Հայաստանի բյուջեից արդեն շուրջ 100 մլրդ դրամ է ծախսվել։
▪️ 3000 արցախցիներ մեկնել են Հայաստանից։
▪️ «Արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ իշխանության խոստումներն ու գլուխգովելը «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են»․ ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
▪️ Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ և կհաստատի իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը` 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն: Ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների նիստում երեկ երեկոյան ընդունված հայտարարությունում։
▪️ Ռոբերտ Քոչարյանի որդին ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։
▪️ Ռուսատանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բարձր է ռիսկը, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը համատարածաշրջանային հակամարտության կվերաճի։ Նա նկատել է, որ Մոսկվայում ամեն ինչ Իրանի վրա բարդելու «բավական սադրիչ փորձեր» են նկատում։
▪️ Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր օբյեկտներին: Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են խաղաղ բնակիչների շրջանում տասնյակ զոհերի մասին։
▪️ «Վերին Լարսի» անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսով դադարեցվել էր ծանրաքաշ ավտոմեքենաների անցումը՝ Վրաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով։
▪️ Մեձմոսկվայում դաժանաբար սպանվել են Ստաս Նամինի որդին ու զոքանչը։ Կասկածյալը երգչի որդեգիր որդին է։