00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր միջնորդությունները մերժվել են առանց պատճառաբանության․ Լևոն Քոչարյանի փաստաբան

© Sputnik / Aram NersesyanԷրիկ Ալեքսանյան
Էրիկ Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2023
Էրիկ Ալեքսանյան
Բաժանորդագրվել
Էրիկ Ալեքսանյանը շեշտեց՝ դատական նիստի ընթացքում և առհասարակ գործի շրջանակում իրավաբանության հետ աղերս չունեցող երևույթների են բախվում։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննարկման ընթացքում փաստաբանները դատավորի ինքնաբացարկի, ինչպես նաև նիստը դռնբաց անցկացնելու միջնորդություններ են ներկայացրել, որոնք առանց պատճառաբանության մերժվել են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նիստը, որը նախագահում է դատավոր Մասիս Մելքոնյանը, ավելի քան 2 ժամ առաջ է սկսվել և այս պահին 30 րոպեով ընդմիջվել է։
Քոչարյանի պաշտպանական խումբը նիստը հետաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի ծանոթանա գործի նյութերին։ Մելքոնյանը հրաժարվել է հետաձգել դատական նիստը։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ նիստի հետաձգման հարցի ժամանակ դատախազը հայտնել է, թե ներկայացված նյութերին ծանոթանալու համար 15 րոպեն բավարար է: Փաստաբանի պնդմամբ՝ սա ևս մեկ փաստարկ է, որ վարույթով ոչինչ չի արվել և Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը չպետք է երկարացվի։
«Դատական նիստի ընթացքում և առհասարակ գործի շրջանակում իրավաբանության հետ աղերս չունեցող երևույթներ են ընթանում։ Մենք միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի նիստը դռնբաց անցկացվի, ինչն առանց պատճառաբանության մերժվեց։ Մենք նման միջնորդություն ներկայացրինք, որպեսզի հանրությունը տեսնի, թե քննիչը, դատախազը ինչ են նշում, մենք ինչ ենք նշում և դատարանն ինչ է որոշում ու ինչ վարքագիծ է դրսևորում»,- ասաց Ալեքսանյանը։
Անդրադառնալով դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը` փաստաբանն ընդգծեց` կրկին նշել են, որ Մասիս Մելքոնյանն իր քաղաքական հայացքների պատճառով չի կարող Լևոն Քոչարյանի գործով անաչառ որոշում կայացնել։
Փաստաբանը շեշտեց, որ կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունները քննարկվում են անհապաղ և հերթապահ դատարանում, իսկ այն դատարանը, որտեղ ընթանում է նիստը, հերթապահ չէ։ Ներկա պահին հերթապահ դատարան է հանդիսանում Կենտրոնի նստավայրը։ Պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն այդ հարցը բարձրացրել է և ընդգծել, որ ինքնաբացարկ ներկայացնելու պատճառներից մեկն էլ դա է, թե ինչպես է մակագրվել գործը հենց Մասիս Մելքոնյանին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահի որդին` Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա 1 ամսով կալանավորվել է։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջ և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։ Նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Պաշտպանական թիմը բողոք է ներկայացել Լևոն Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի դեմ, որը Վերաքննիչ դատարանը կքննի հոկտեմբերի 19–ին։ Քննությունն իրականացվելու է գրավոր կարգով։
Լրահոս
0