https://arm.sputniknews.ru/20231018/lgh-hajatapumy-i-cujc-drec-mijazgajin-hamakargi-mets-bacery-mirzvojan-67423430.html
ԼՂ հայաթափումը ի ցույց դրեց միջազգային համակարգի մեծ բացերը. Միրզոյան
ԼՂ հայաթափումը ի ցույց դրեց միջազգային համակարգի մեծ բացերը. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է` հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ Հայաստանն ընդգծում է տարածաշրջանի երկրների... 18.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-18T15:19+0400
2023-10-18T15:19+0400
2023-10-18T15:30+0400
հայաստան
արարատ միրզոյան
լեռնային ղարաբաղ
քարտեզ
դելիմիտացիա
դեմարկացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64700843_0:0:1600:901_1920x0_80_0_0_4bf0ea84fe26db402ac24a767fdcffaf.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայաթափումը հերթական անգամ ի ցույց դրեց նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Այս հայտարարությունն արել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում։Միրզոյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ անհրաժեշտ է հստակ ու հասցեական արձագանք։Միրզոյանի խոսքով` կատարվածը միաժամանակ ի ցույց է դրել տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը:Նախարարը նշել է, որ այսօր Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել են Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի 100-ավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը:Պատերազմի ժամանակ Շահրամանյանը կապ է հաստատել Ադրբեջանի հետ և առաջարկ արել. «Ժողովուրդ»«Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար: Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք նաև միջազգային գործընկերների հետ: Գիտեմ` այսօր ինքներդ հանդիպել եք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, այդ թվում` երեխաների հետ»,–ասել է Միրզոյանը:Նախարարն ընդգծել է, որ հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ Հայաստանն ընդգծում է տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը։Նրա խոսքով` բազմիցս շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի զատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։Արցախի հայաթափումը` տնտեսական աճի խթան. ինչպես կազդի աղետը ՀՀ տնտեսության վրա
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/16/64700843_143:0:1566:1067_1920x0_80_0_0_dd61c2ccbac31ea2f0d69138d90f2a4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ, քարտեզ, դելիմիտացիա, դեմարկացիա
հայաստան, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ, քարտեզ, դելիմիտացիա, դեմարկացիա
ԼՂ հայաթափումը ի ցույց դրեց միջազգային համակարգի մեծ բացերը. Միրզոյան
15:19 18.10.2023 (Թարմացված է: 15:30 18.10.2023) ՀՀ արտգործնախարարն ընդգծել է` հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ Հայաստանն ընդգծում է տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայաթափումը հերթական անգամ ի ցույց դրեց նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Այս հայտարարությունն արել է
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում։
Միրզոյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ անհրաժեշտ է հստակ ու հասցեական արձագանք։
«Այդ արձագանքը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը, հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար»,– ասել է նա։
Միրզոյանի խոսքով` կատարվածը միաժամանակ ի ցույց է դրել տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը:
Նախարարը նշել է, որ այսօր Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել են Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի 100-ավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը:
«Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար: Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք նաև միջազգային գործընկերների հետ: Գիտեմ` այսօր ինքներդ հանդիպել եք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, այդ թվում` երեխաների հետ»,–ասել է Միրզոյանը:
Նախարարն ընդգծել է, որ հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ Հայաստանն ընդգծում է տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով` բազմիցս շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի զատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։