00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ իշխանափոխությունը ՀՀ–ում կարող էր տեղի ունենալ երեք ամսից

© SputnikՀանրահավաք Երևանում
Հանրահավաք Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
Հանրահավաք Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ասում են, թե ներկա իշխանությունների երկարակեցությունը «նախկիններն» են ապահովում։ Այսինքն`«թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանություն ստացածերը, իհարկե, անընդունելի են, բայց ընդդիմությունն ի դեմս նախկին ղեկավարների ստեղծած քաղաքական ուժերի՝ շատ ավելի անընդունելի է։ Միգուցե ճշմարտության հատիկ կա այդ պնդումներում, բայց գլխավոր պատճառն այլ է։
Ասում են, թե ներկա իշխանություններին ջրի երեսին է պահում նրանց առաջնորդների հավատարիմ երկրպագուների բանակը, որոնց համար երիտասարդ ղեկավարները կուռք են, գրեթե սուրբ։ Այդ գործոնն էլ, իհարկե, կա, բայց հավատարիմ երկրպագուներ ունեն նաև այլ գործիչներ և քաղաքական ուժեր, որոնք սակայն, խորհրդարանի ընտրություններում մեկ ու կես տոկոս ձայն հազիվ են ստանում։ Որոշակիացնելու կարիք, կարծում եմ, չկա։
Ուրեմն ի՞նչն է գաղտնիքը։ Գաղտնիքը հասարակական տրամադրություններին զուգընթաց փոխվում է ժամանակի ընթացքում։ 2018 թվականին ժողովուրդը պարզապես հոգնել էր հետզհետե բրոնզաձույլ արձանի վերածվող ղեկավարից և նրա կուսակցությունից, որի ներկայացուցիչները սպառնում էին իշխանությունը պահպանել ևս առնվազն 20 տարի։ Այդ սարսափեցնող հեռանկարին ավելացավ նաև այն հանգամանքը, որ նախագահը, խոստանալով չհավակնել վարչապետի պաշտոնին, իրականում շատ հանգիստ զբաղեցրեց այդ պաշտոնը։ Դրանից հետո խաբված ժողովուրդը մեծ պատրաստակամությամբ և ոգևորությամբ ընդունեց հեղափոխությունը նախաձեռնողին և իրականացնողին՝ նույնիսկ չնկատելով, որ նա էլ սկսեց ավտորիտար լիդերներին հատուկ հայտարարությամբ` կա՛մ ես եմ լինելու վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու։
Այն ժամանակ ոչ ոք չէր էլ մտածում, որ այս փողոցային իշխանափոխությունը կարող է որևէ բացասական ազդեցություն ունենալ Արցախի հիմնախնդրի կարգավորման վրա, մանավանդ որ հեղափոխության առաջնորդներից երկուսը հայտարարեցին՝ Աղդամը մեր հայրենիքն է։ Այսինքն` մարդիկ եզրակացրին՝ այս տղաները շատ ավելի պինդ կպահեն Արցախը, քան նախկին նախագահը, որն ասել էր, թե Աղդամն իր հայրենիքը չէ։
Իշխանություններին անվերապահորեն սատարելու հիմքը փոխվեց 2020 թվականի պարտությունից հետո։ Շատերն էին զարմացած, որ կապիտուլյացիոն ակտ հիշեցնող հայտարարությունից հետո կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում այն ուժը, որի օրոք պարտվեցինք, ստացավ ձայների կեսից ավելին և պահպանեց մեծամասնությունը պառլամենտում։
Իրականում կարելի է ենթադրել, որ 2021 թվականի ամռանը վճռորոշ դեր խաղաց պարզ մարդկային տրամաբանությունը՝ պատերազմը ցույց տվեց, որ մեր պարտությունները կարող են շարունակվել, այնինչ, այս մարդիկ հավաստիացնում են, որ միանգամայն հնարավոր է խուսափել ռազմական գործողություններից և բնականոն հարաբերություններ հաստատել հարևանների հետ խաղաղ բանակցությունների միջոցով։ Համաձայնե՛ք, ոչ մի տարօրինակ բան չկա, երբ մարդիկ նախընտրում են խաղաղությունը։
Ուղղակի հետզհետե սկսեց ավելի ու ավելի պարզ դառնալ, որ երբեմն իրականություն կարող է դառնալ «1984» վեպում Ջորջ Օրուելի նշած սկզբունքը՝ «Պատերազմը խաղաղությունն է»։ Մեր դեպքում ավելի ճիշտ կլիներ ասել՝ «Խաղաղությունը պատերազմն է»։ Իսկապես, հակառակորդը պատերազմական գործողությունների միջոցով գրավեց Հայաստանի տարածքից հատվածներ, հետո պատերազմական գործողություններով վերացրեց Արցախի Հանրապետությունը, և հիմա էլ նույնիսկ անուղղելի լավատեսները չեն բացառում, որ նույն պատերազմական գործողություններով կարող է բոլորովին ոչ մեր օգտին լուծվել Սյունիքով անցնող ճանապարհների հարցը։ Այնինչ, Հայաստանի ղեկավարները համառորեն շարունակում էին կրկնել՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն։
Ընտրողները սկսեցին զգալ, որ այսպիսի խաղաղությունը ամենևին այն չէ, ինչի մասին նրանք երազում էին։ Եվ դատելով այն հանգամանքից, որ վերջերս իշխանության ներկայացուցիչը հազիվհազ, մի կերպ դարձավ Երևանի քաղաքապետ, կարելի է ենթադրել, որ «թավշյա հեղափոխականների» վարկանիշը սկսում է սրընթաց անկում ապրել բառացիորեն ամեն շաբաթ։ Եվ արդեն բոլորովին անհիմն չեն թվում այն պնդումները, որ եթե խորհրդարանի հերթական ընտրությունները կայանային առաջիկա ամիսներին, չի բացառվում, որ դա պարզապես աղետ կլիներ ներկա իշխանությունների համար։
Այ, այս դեպքում կարելի է լիովին համաձայնել նրանց հետ, ովքեր պնդում են, թե նաև ընդդիմությունն է ապահովել իշխանությունների երկարակեցությունը։ Տեսե՛ք։ Չլինեին 21 թվականի արտահերթ ընտրությունները, 2018 թվականին ընտրված խորհրդարանի լիազորությունները կավարտվեին այս տարվա դեկտեմբերին։
Այսինքն`մոտ երեք ամսից պիտի տեղի ունենային հերթական ընտրությունները։ Բայց հիմա արդեն նման բան չի լինի և գործող խորհրդարանը կաշխատի մինչև 26 թվականը։ Ո՞վ է մեղավոր։ Եթե 21 թվականին ընդդիմությունը միավորվեր և կտրականապես մերժեր արտահերթ ընտրությունները, հաջորդ տարվա սկզբին, որոշ վերլուծաբանների կարծիքով, մենք, ամենայն հավանականությամբ, արդեն կունենայինք այնպիսի խորհրդարան, որում ուժերի դասավորությունը հիմնովին այլ կլիներ։
Կա մեկ այլ վարկած, թե ինչու է ընդհանրապես որևէ կուսակցություն կարողանում բավական երկար ժամանակ պահպանել իր առաջատար դիրքերը։ Նույն Ջորջ Օրուելը ժամանակին փաստել է. «Եթե բոլորն ընդունում են այն սուտը, որը կուսակցությունը փաթաթում է նրանց վզին, այդ սուտը կամաց-կամաց դառնում է ճշմարտություն»։ Բայց համաձայնե՛ք, բրիտանացի գրողի ասածն, իհարկե, հայաստանյան հասարակությանը չի վերաբերվում։
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
Գրանադայում կարող էր խաղաղության գործընթացում ճեղքում լինել, բայց... Փաշինյան
Լրահոս
0