00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրանադայում կարող էր խաղաղության գործընթացում ճեղքում լինել, բայց... Փաշինյան

© Photo : ScreenshotՆիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2023
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում
Բաժանորդագրվել
Ադրբեջանի նախագահի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը թվերով չճանաչելը մտավախություն է առաջացնում, որ Ալիևի երկիմաստությունը կարող է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջի առիթ լինել։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի–Sputnik. Հոկտեմբերի սկզբին Գրանադայի գագաթնաժողովից առաջ խաղաղության գործընթացում ճեղքում արձանագրելու լրջագույն հնարավորություն կար։ Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ճեղքում արձանագրել չստացվեց։
«Ադրբեջանի նախագահը, ցավոք, հրաժարվեց գալ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ու Եվրոպական խորհրդի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և ինձ հետ ընդունել համատեղ հայտարարություն, որը պիտի արտահայտեր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման սկզբունքները»,– նշեց Փաշինյանը։
Նա հավելեց` այս սկզբունքներն ու բովանդակությունը, սակայն, Գրանադայում չէին ձևավորվել, այլ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով էին ձևավորված։ Սկզբունքները կոնկրետացվեցին 2023թ. Բրյուսելում եռակողմ հանդիպումների ընթացքում։
«Սկզբունքներից առաջինը Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտահայտված է հետևյալ կերպ. նրանք` Ֆրանսիայի նախագահը, Եվրոպական խորհրդի նախագահը, Գերմանիայի կանցլերը և ես հավատարիմ ենք մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին` հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության` Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ փոխադարձ ճանաչման վրա»,– մեջբերեց Փաշինյանը։
Փաշինյանը մեջբերեց նաև Գրանադայի հայտարարության մեջ մատնանշված հարաբերությունների կարգավորման երկրորդ սկզբունքը` սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը` հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրները լուծելու համար։
Նա շեշտեց` ինքը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ 86,600 քառակուսի կմ տարածքով, մինչդեռ Ադրբեջանի նախագահը նույն քայլը չի կատարել։ Հիշեցրեց` վերջերս էլ Ալիևը հայտարարել է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, սակայն թվերի լեզվով դրա մասին չի խոսել։ Որոշ տեսաբանների մոտ սա ևս մտավախություն է առաջացնում, որ նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար։
ՀՀ վարչապետը շեշտեց` Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, այսինքն` այնպիսի վիճակի, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ ու ավանդույթ կուտակած։ Ըստ նրա` խաղաղության մասին մեր պատկերացումները որևէ կերպ չեն հակադրվում տարածաշրջանի շահերին, որովհետև մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը։
«Խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը։ Նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ` հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների, տառապանքների և հուսահատությունների հանգամանքը»,– նշեց վարչապետը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար Փաշինյան–Ալիև հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Լրահոս
0