https://arm.sputniknews.ru/20231017/hraparakvel-e-ajn-buheri-canky-vortegh-arcakhi-usanvoghnery-karvogh-en-sharunakel-usumy-67391987.html
Հրապարակվել է այն բուհերի ցանկը, որտեղ Արցախի ուսանողները կարող են շարունակել ուսումը
Հրապարակվել է այն բուհերի ցանկը, որտեղ Արցախի ուսանողները կարող են շարունակել ուսումը
Sputnik Արմենիա
Ցանկերում ներկայացված են նաև տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը ըստ կրթական ծրագրերի։ 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T18:50+0400
2023-10-17T18:50+0400
2023-10-17T19:42+0400
արցախ
ուսանող
կրթաթոշակ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/2025/61/20256192_0:85:1600:985_1920x0_80_0_0_051125040338395804713dc5dceeca9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է այն բուհերի ցանկը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ին ընդունել է մի որոշում, որով հաստատել է ԼՂ ուսանողները 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:Կրթաթոշակների առավելագույն չափերը հաշվարկվել են ըստ տվյալ կրթական ծրագրով ուսուցում ապահովող բոլոր պետական բուհերի, ներառյալ՝ մասնաճյուղերի հաստատված վարձավճարների միջին արժեքների:Նշվում է, որ որոշ կրթական ծրագրերի դեպքում սահմանված կրթաթոշակի չափն ավելի ցածր է, քան որոշ բուհերում այդ ծրագրի համար սահմանված ուսման վճարը: Այդ դեպքում ուսանողը կարող է ընտրել նույն կրթական ծրագիրն իրականացնող այլ ուսումնական հաստատություն կամ մարզային մասնաճյուղ։ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսանողը կարող է լրացնել տարբերությունը նաև սեփական միջոցներով:Այն պարագայում, եթե Լեռնային Ղարաբաղում ուսումնառած կրթական ծրագիրը ներկայացված չէ հրապարակված ցանկում, ուսանողը կարող է ուսումը շարունակել հարակից կրթական ծրագրով:Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2025/61/20256192_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d85217137db858ebce12d03b66b2827e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ուսանող, կրթաթոշակ, բռնի տեղահանված
արցախ, ուսանող, կրթաթոշակ, բռնի տեղահանված
Հրապարակվել է այն բուհերի ցանկը, որտեղ Արցախի ուսանողները կարող են շարունակել ուսումը
18:50 17.10.2023 (Թարմացված է: 19:42 17.10.2023) Ցանկերում ներկայացված են նաև տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը ըստ կրթական ծրագրերի։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է այն բուհերի ցանկը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ին ընդունել է մի որոշում, որով հաստատել է ԼՂ ուսանողները 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:
«Ցանկերում ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը ըստ կրթական ծրագրերի, և տարբեր պետական բուհերում նույն կրթական ծրագրի համար նախատեսված ուսման վճարների չափերը 2023-24 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների: Ցանկերում ներառված բուհերում մագիստրատուրայի ուսման վարձի չափը չի կարող գերազանցել 560 հազար դրամը, իսկ բակալավրիատի կրթական ծրագրերի դեպքում՝ 700 հազար դրամը»,– ասված է հաղորդագրությունում:
Կրթաթոշակների առավելագույն չափերը հաշվարկվել են ըստ տվյալ կրթական ծրագրով ուսուցում ապահովող բոլոր պետական բուհերի, ներառյալ՝ մասնաճյուղերի հաստատված վարձավճարների միջին արժեքների:
Նշվում է, որ որոշ կրթական ծրագրերի դեպքում սահմանված կրթաթոշակի չափն ավելի ցածր է, քան որոշ բուհերում այդ ծրագրի համար սահմանված ուսման վճարը: Այդ դեպքում ուսանողը կարող է ընտրել նույն կրթական ծրագիրն իրականացնող այլ ուսումնական հաստատություն կամ մարզային մասնաճյուղ։ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսանողը կարող է լրացնել տարբերությունը նաև սեփական միջոցներով:
Այն պարագայում, եթե Լեռնային Ղարաբաղում ուսումնառած կրթական ծրագիրը ներկայացված չէ հրապարակված ցանկում, ուսանողը կարող է ուսումը շարունակել հարակից կրթական ծրագրով:
Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է։