https://arm.sputniknews.ru/20231017/ghalat-en-anum-arcakhy-handznelu-het-nakhkin-nakhagahnern-inch-kap-unen-serzh-sargsjan-67389101.html
«Ղալաթ են անում` Արցախը հանձնելու հետ նախկին նախագահներն ինչ կապ ունեն». Սերժ Սարգսյան
«Ղալաթ են անում` Արցախը հանձնելու հետ նախկին նախագահներն ինչ կապ ունեն». Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ նախագահը շեշտում է` իր համար Արցախի էջը շարունակում է մնալ չփակված։ 17.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-17T18:01+0400
2023-10-17T18:01+0400
2023-10-17T18:08+0400
սերժ սարգսյան
արցախ
լեռնային ղարաբաղ
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65234103_0:84:1600:984_1920x0_80_0_0_d000dd23f0c149ab8e36d6da457875b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Արցախը հանձնելու մասով ԼՂ նախկին նախագահները կապ չունեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով այն պնդումներին, թե պետության հանձնման մեջ մեղավոր են ներկայում Բաքվում կալանավորված Արցախի նախագահները։Նա վերահաստատեց` Արցախի էջն իր համար ամեն դեպքում մնում է չփակված և դեռ շանս տեսնում է, որ մի օր Արցախը կլինի հայկական։Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Հայաստանում ժողովրդավարություն է տիրում, Սարգսյանը զարմացավ ու շեշտեց` եթե ժողովրդավարությունն այսպիսին է, ապա դա որևէ մեկին պետք չէ։Ինչպես արդեն հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ ՀՀ–ն ՄԻԵԴ է դիմել, որպեսզի դատարանը Բաքվին պարտավորեցնի անհապաղ ազատել ԼՂ նախկին և ներկա ղեկավարներին։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65234103_89:0:1512:1067_1920x0_80_0_0_efd514a2aa996d41b81c7a705a0e1226.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, արցախ, լեռնային ղարաբաղ, նախագահ
սերժ սարգսյան, արցախ, լեռնային ղարաբաղ, նախագահ
«Ղալաթ են անում` Արցախը հանձնելու հետ նախկին նախագահներն ինչ կապ ունեն». Սերժ Սարգսյան
18:01 17.10.2023 (Թարմացված է: 18:08 17.10.2023) ՀՀ երրորդ նախագահը շեշտում է` իր համար Արցախի էջը շարունակում է մնալ չփակված։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Արցախը հանձնելու մասով ԼՂ նախկին նախագահները կապ չունեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով այն պնդումներին, թե պետության հանձնման մեջ մեղավոր են ներկայում Բաքվում կալանավորված Արցախի նախագահները։
«Ով այդպիսի փորձեր է անում, կներեք արտահայտությանս համար, բայց ղալաթ է անում։ Ամբողջ աշխարհն ասում է, թե ով և ինչպես է հանձնել։ Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ։ Խորհրդարանով ընտրված վերջին նախագահն ի՞նչ պետք է աներ։ Մնացած այն փոքր բանակով և զինամթերքով, արդյոք Արցախը պատրաստ էր դիմակայելու։ Իհարկե, ի վիճակի չէր։ Ուզում էին, որ բոլորը զոհվեի՞ն, իսկ կանայք ու երեխաները դառնային թուրքի փա՞յ»,– ասաց Սարգսյանը։
Նա վերահաստատեց` Արցախի էջն իր համար ամեն դեպքում մնում է չփակված և դեռ շանս տեսնում է, որ մի օր Արցախը կլինի հայկական։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Հայաստանում ժողովրդավարություն է տիրում, Սարգսյանը զարմացավ ու շեշտեց` եթե ժողովրդավարությունն այսպիսին է, ապա դա որևէ մեկին պետք չէ։
Ինչպես արդեն հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանին,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և
Արայիկ Հարությունյանին։
ՀՀ–ն ՄԻԵԴ է դիմել, որպեսզի դատարանը Բաքվին պարտավորեցնի անհապաղ ազատել ԼՂ նախկին և ներկա ղեկավարներին։