https://arm.sputniknews.ru/20231016/67345475.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝ 16.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-16T19:00+0400
2023-10-16T19:00+0400
2023-10-16T19:15+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67345701_0:0:962:541_1920x0_80_0_0_e6b0038f528579ab3f5839149b9d691b.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
▪️ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալու։
▪️«Գործընկերները, որոնց միջոցով Երևանն ու Բաքուն բանակցում են, չպետք է առաջ տանեն իրենց օրակարգը՝ ի հաշիվ Հայաստանի շահերի»․ օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է օգտագործել բոլոր բանակցային հարթակները Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
▪️Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդություն է ներկայացվել․ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Գայանե Պապոյանը։
▪️ Իսրայելից Հայայստան է տեղափոխվում 190 հայ և ՀՀ քաղաքացի։
▪️ Արցախցիների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարանը դադարեցվել է։ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ դեռ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են Երևանում մոտենալ վարչական շրջանների աշխատակազմեր, մարզերում` համայնքապետարաններ։
▪️ Արցախցիների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան դադարեցվել է։ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ դեռ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են Երևանում մոտենալ վարչական շրջանների աշխատակազմեր, մարզերում` համայնքապետարաններ։
▪️ Ստեփանակերտի մոտ վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիները, որոնք ծանր վիճակում են տեղափոխվել ՀՀ, շուտով հաշվառում կանցնեն և կկարողանան օգտվել կառավարության աջակցության ծրագրերից։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօրվանից առողջապահության նախարարությունը կհավաքի պայթյունից տուժածների տվյալները և կփոխանցի Միգրացիոն ծառայություն։
▪️ Հայաստանում Ռուսաստանի տան և ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները մարդասիրական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին Մասիս քաղաքում։ Մարդասիրական օգնությունը ներառում է 12 կիլոգրամանոց 500 պարենային փաթեթ, որոնք ներառում են շաքարավազ, մակարոնեղեն, ձավարեղեն, կարագ, թխվածքաբլիթներ, անձնական հիգիենայի և կենցաղային քիմիայի ապրանքներ:
▪️ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների և ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Սամվել Բաբայանը հորդորել էր իրավապահներին քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։ Sputnik Արմենիային գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ պատերազմի ժամանակ հրամանատարի կամ պաշտոնատար անձի ծառայողական պարտականությունները չկատարելու և ամրությունը, մարտական տեխնիկան հակառակորդին թողնելու հոդվածներով։ Գործով մեղադրյալներ այս պահին չկան:
▪️Սեպտեմբերին 16 հարկ վճարող է տուգանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները խախտելու համար․ ընդհանուր առմամբ առաջադրվել է 6 միլիոն 900 հազար դրամ տուգանք: Տուգանվածների ցուցակում են նաև «Ալեքս Հոումը», «Հայփոստը»։
Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է մայր օրենքը։ Sputnik Գրուզիան տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 6-ին նախագահը արտասահման այցեր է իրականացրել առանց Վրաստանի կառավարության համաձայնության։
Sputnik Արմենիա, 106․0FM
▪️ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալու։ ▪️«Գործընկերները, որոնց միջոցով Երևանն ու Բաքուն բանակցում են, չպետք է առաջ տանեն իրենց օրակարգը՝ ի հաշիվ Հայաստանի շահերի»․ օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է օգտագործել բոլոր բանակցային հարթակները Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։▪️Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդություն է ներկայացվել․ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Գայանե Պապոյանը։▪️ Իսրայելից Հայայստան է տեղափոխվում 190 հայ և ՀՀ քաղաքացի։ ▪️ Արցախցիների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարանը դադարեցվել է։ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ դեռ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են Երևանում մոտենալ վարչական շրջանների աշխատակազմեր, մարզերում` համայնքապետարաններ։▪️ Արցախցիների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան դադարեցվել է։ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ դեռ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են Երևանում մոտենալ վարչական շրջանների աշխատակազմեր, մարզերում` համայնքապետարաններ։▪️ Ստեփանակերտի մոտ վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիները, որոնք ծանր վիճակում են տեղափոխվել ՀՀ, շուտով հաշվառում կանցնեն և կկարողանան օգտվել կառավարության աջակցության ծրագրերից։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօրվանից առողջապահության նախարարությունը կհավաքի պայթյունից տուժածների տվյալները և կփոխանցի Միգրացիոն ծառայություն։ ▪️ Հայաստանում Ռուսաստանի տան և ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները մարդասիրական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին Մասիս քաղաքում։ Մարդասիրական օգնությունը ներառում է 12 կիլոգրամանոց 500 պարենային փաթեթ, որոնք ներառում են շաքարավազ, մակարոնեղեն, ձավարեղեն, կարագ, թխվածքաբլիթներ, անձնական հիգիենայի և կենցաղային քիմիայի ապրանքներ: ▪️ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների և ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Սամվել Բաբայանը հորդորել էր իրավապահներին քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։ Sputnik Արմենիային գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ պատերազմի ժամանակ հրամանատարի կամ պաշտոնատար անձի ծառայողական պարտականությունները չկատարելու և ամրությունը, մարտական տեխնիկան հակառակորդին թողնելու հոդվածներով։ Գործով մեղադրյալներ այս պահին չկան:▪️ Սեպտեմբերին 16 հարկ վճարող է տուգանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները խախտելու համար․ ընդհանուր առմամբ առաջադրվել է 6 միլիոն 900 հազար դրամ տուգանք: Տուգանվածների ցուցակում են նաև «Ալեքս Հոումը», «Հայփոստը»։▪️ Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է մայր օրենքը։ Sputnik Գրուզիան տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 6-ին նախագահը արտասահման այցեր է իրականացրել առանց Վրաստանի կառավարության համաձայնության։Sputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/10/67345701_0:0:722:541_1920x0_80_0_0_e92b919421d785f09e08003865be6423.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
Լուրեր
19:00 16.10.2023 (Թարմացված է: 19:15 16.10.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալու։
▪️«Գործընկերները, որոնց միջոցով Երևանն ու Բաքուն բանակցում են, չպետք է առաջ տանեն իրենց օրակարգը՝ ի հաշիվ Հայաստանի շահերի»․ օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է օգտագործել բոլոր բանակցային հարթակները Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
▪️Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդություն է ներկայացվել․ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Գայանե Պապոյանը։
▪️ Իսրայելից Հայայստան է տեղափոխվում 190 հայ և ՀՀ քաղաքացի։
▪️ Արցախցիների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարանը դադարեցվել է։ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ դեռ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են Երևանում մոտենալ վարչական շրջանների աշխատակազմեր, մարզերում` համայնքապետարաններ։
▪️ Արցախցիների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան դադարեցվել է։ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ դեռ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են Երևանում մոտենալ վարչական շրջանների աշխատակազմեր, մարզերում` համայնքապետարաններ։
▪️ Ստեփանակերտի մոտ վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիները, որոնք ծանր վիճակում են տեղափոխվել ՀՀ, շուտով հաշվառում կանցնեն և կկարողանան օգտվել կառավարության աջակցության ծրագրերից։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօրվանից առողջապահության նախարարությունը կհավաքի պայթյունից տուժածների տվյալները և կփոխանցի Միգրացիոն ծառայություն։
▪️ Հայաստանում Ռուսաստանի տան և ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները մարդասիրական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին Մասիս քաղաքում։ Մարդասիրական օգնությունը ներառում է 12 կիլոգրամանոց 500 պարենային փաթեթ, որոնք ներառում են շաքարավազ, մակարոնեղեն, ձավարեղեն, կարագ, թխվածքաբլիթներ, անձնական հիգիենայի և կենցաղային քիմիայի ապրանքներ:
▪️ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների և ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Սամվել Բաբայանը հորդորել էր իրավապահներին քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։ Sputnik Արմենիային գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ պատերազմի ժամանակ հրամանատարի կամ պաշտոնատար անձի ծառայողական պարտականությունները չկատարելու և ամրությունը, մարտական տեխնիկան հակառակորդին թողնելու հոդվածներով։ Գործով մեղադրյալներ այս պահին չկան:
▪️ Սեպտեմբերին 16 հարկ վճարող է տուգանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները խախտելու համար․ ընդհանուր առմամբ առաջադրվել է 6 միլիոն 900 հազար դրամ տուգանք: Տուգանվածների ցուցակում են նաև «Ալեքս Հոումը», «Հայփոստը»։
▪️ Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է մայր օրենքը։ Sputnik Գրուզիան տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 6-ին նախագահը արտասահման այցեր է իրականացրել առանց Վրաստանի կառավարության համաձայնության։