https://arm.sputniknews.ru/20231015/israjely-mardasirakan-mijancq-kbaci-gazaji-hatvatsum-67303153.html
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Sputnik Արմենիա
Իսրայելցի զինվորականները խոստանում են չգնդակոծել Գազայի հատվածի գլխավոր մայրուղին՝ Սալահ-էդ-Դինը: 15.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-15T12:21+0400
2023-10-15T12:21+0400
2023-10-15T12:58+0400
իսրայել
պաղեստին
գազայի հատված
հումանիտար միջանցք
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/08/67025048_0:160:3072:1888_1920x0_80_0_0_902ff250b2b9123435a6dbde8df03dc7.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը մի քանի ժամով մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում։ Այս մասին գրում է Jerusalem Post պարբերականը։Ընդ որում, հստակեցվում է, որ իսրայելցի զինվորականները խոստանում են չգնդակոծել Գազայի հատվածի գլխավոր մայրուղին՝ Սալահ-էդ-Դինը:Ավելի վաղ ՄԱԿ-ը հանդես էր եկել դեպի Գազայի հատվածումմարդասիրական միջանցքի բացման օգտին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին հայտարարել էր, որ Իսրայելի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, ուստի կազմակերպությունը պնդում է, որ Թել Ավիվը հանի վառելիքի, սննդամթերքի, ջրիև բժշկական նյութերի ներկրելու արգելքը:Իսրայելն ու «Հզբոլլահը» հարվածներ են հասցնում միմյանց. մահացել է «Reuters»-ի լրագրողըՀիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/08/67025048_171:0:2902:2048_1920x0_80_0_0_48a0ae2a64d78187d2531a2ba259b064.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, գազայի հատված, հումանիտար միջանցք, պատերազմ
իսրայել, պաղեստին, գազայի հատված, հումանիտար միջանցք, պատերազմ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
12:21 15.10.2023 (Թարմացված է: 12:58 15.10.2023) Իսրայելցի զինվորականները խոստանում են չգնդակոծել Գազայի հատվածի գլխավոր մայրուղին՝ Սալահ-էդ-Դինը:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը մի քանի ժամով մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում։ Այս մասին գրում է Jerusalem Post պարբերականը։
Նշվում է, որ խաղաղ քաղաքացիներին թույլ կտան մեկնել անկլավի հարավային հատվածներ: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն:
Ընդ որում, հստակեցվում է, որ իսրայելցի զինվորականները խոստանում են չգնդակոծել Գազայի հատվածի գլխավոր մայրուղին՝ Սալահ-էդ-Դինը:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հանդես էր եկել դեպի Գազայի հատվածումմարդասիրական միջանցքի բացման օգտին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին հայտարարել էր, որ Իսրայելի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, ուստի կազմակերպությունը պնդում է, որ Թել Ավիվը հանի վառելիքի, սննդամթերքի, ջրիև բժշկական նյութերի ներկրելու արգելքը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: