https://arm.sputniknews.ru/20231013/yntrutjunnery-lehakan-en-hnarqnery-hajastanjan-67264810.html
Ընտրությունները լեհական են, հնարքները՝ հայաստանյան
Ընտրությունները լեհական են, հնարքները՝ հայաստանյան
Sputnik Արմենիա
Կիրակի օրը Լեհաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները քաղաքագետներն այսպես են բնորոշում. 13.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-13T21:49+0400
2023-10-13T21:49+0400
2023-10-13T21:49+0400
5 րոպե դուլյանի հետ
լեհաստան
հայաստան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1096/20/10962031_0:0:1620:912_1920x0_80_0_0_179fb46d3e449a951f0eb0a97be85426.jpg
Ընտրությունները՝ լեհական, հնարքները՝ հայաստանյան
Sputnik Արմենիա
Ընտրությունները՝ լեհական, հնարքները՝ հայաստանյան
«Սրանք Լեհաստանի պատմության ընթացքում ամենակարեւոր ընտրություններն են 1989 թվականից ի վեր»։Առաջին հայացքից թվում է, թե սա չափազանցություն է՝ կա′մ կրկին կհաղթի Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, կա′մ իշխանության կգա ընդդիմությունը՝ նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ։Իրականում Լեհաստանը կարող է փոխվել հիմնովին, քանզի պայքարը երկու հակադիր մոտեցումների միջև է։Կաչինսկու կողմնակիցներն ասում են. «Այս մարդու շնորհիվ մենք հավատարիմ ենք մնացել մեր ավանդական ազգային արժեքներին, տուրք չենք տվել Եվրոպայում տարածված անբարոյական միտումներին, պահպանել ենք եկեղեցու բարերար ազդեցությունը հանրության ու քաղաքականության վրա և հաջողությամբ դիմակայում ենք Բրյուսելում նստած բյուրոկրատների ճնշումներին»։Այնինչ ընդդիմությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում` փաստելով՝ Կաչինսկու ղեկավարած քաղաքական ուժի ութամյա կառավարումը հանգեցրել է շատ տխուր հետևանքների. «Մեզ այլևս չեն ընկալում որպես դեմոկրատական երկիր, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց զեկույցներում մեզ ամենավատ լույսով են ներկայացնում, գժտվել ենք Եվրամիության ամենահզոր տերության՝ Գերմանիայի հետ, հրաժարվում ենք զենք վաճառել Ուկրաինային, իսկ երբ ասում են, թե մենք՝ լեհերս, Եվրոպայի ամենախնայող զբոսաշրջիկներն ենք` ամեն մեկս ընդամենը 200 եվրո ենք ծախսում արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, բոլորս էլ գիտենք, թե դա իրականում ինչ է նշանակում՝ մենք ամենաաղքատ զբոսաշրջիկներն ենք ողջ Եվրոպայում»։Այնպես որ, կիրակի օրվա ընտրությունները յուրօրինակ հանրաքվե են լինելու, որի ընթացքում կպարզվի՝ արդյոք հասարակության մեծ մասը ցանկանում է, որ այսօրվա իշխանությունները շարունակեն իրենց վարած քաղաքականությունը, որը բոլորովին դուր չի գալիս Եվրամիության ղեկավարներին։ Իսկ հանրությունը խիստ բևեռացված է, ինչպես և մեզ մոտ՝ Հայաստանում։Չճանաչվածների վերջը. Գազան էլ կվերանա՞ Արցախի նմանԴրան ավելանում է անձնական գործոնը։ Ինչպես Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք պարզապես տանել չեն կարողանում միմյանց ու չեն էլ թաքցնում դա, Լեհաստանում խիստ սրված են հարաբերությունները Յարոսլավ Կաչինսկու և Դոնալդ Տուսկի միջև։Բանն այնտեղ է հասել, որ Կաչինսկին մի անգամ հայտարարել է. «Իմ եղբայրը՝ Լեհ Կաչինսկին, զոհվեց 2010 թվականին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի ժամանակ, և ես համոզված եմ, որ եղբորս մահվան մեջ մեղավոր է անձամբ Դոնալդ Տուսկը»։Իսկ ամենավերջերս Կաչինսկին հարծիք հայտնեց. «Եթե հոկտեմբերի 15-ին հաղթի Տուսկի գլխավորած ուժը, դա կլինի Լեհաստանի վերջը»։Իր հերթին Դոնալդ Տուսկը խոստացավ. «Եթե մենք հաղթենք, ներկա ղեկավարներից շատերը, այդ թվում նաև Կաչինսկին, դատվելու են Պետական տրիբունալում»։«Բա Լյուբլինը և արևելյան ափի մյուս բնակավայրե՞րը,- խրոխտ տոնով հարցնում է Կաչինսկին իր նախընտրական հոլովակում,– դրանք անպաշտպա՞ն եք թողնելու»։Ու մի հանգամանք էլ, որը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել մեր և լեհական ընտրությունների միջև։ Քարոզարշավի ընթացքում լուրջ գաղափարական պայքար չկա, բոլոր մրցակիցները ձգտում են խոսել միայն այնպիսի թեմաներից, որոնցով հնարավոր է շահել ընտրողի սիրտը։ Բայց դա էլ երբեմն ուղեկցվում է սկանդալներով։ Օրինակ, Կաչինսկու կուսակցությունը հանդես է գալիս ներգաղթյալների հոսքը խիստ սահմանափակելու օգտին, ինչը, բնականաբար, շատ է դուր գալիս շարքային քաղաքացուն, որն ասում է. «Բավակա′ն է, որքա՞ն կարող եմ ես պահել Ուկրաինայից և այլ երկրներից եկածներին, և ինչո՞ւ է իմ պետությունը հսկայական գումարներ տրամադրում նրանց, այլ ոչ թե ինձ»։Կանխատեսելի ծանր հետևանքներ. այդ դեպքում ո՞րն էր ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակման իմաստըԱյս տրամադրությունները գնալով խորանում են։ Ու հանկարծ սեպտեմբերին լրագրողները արտգործնախարարությունում բացահայտում են չինովնիկների մի խմբի, որը զանգվածաբար մուտքի վիզաներ է տրամադրել Ասիայից և Աֆրիկայից եկած ներգաղթյալներին՝ շատ որոշակի գումարների դիմաց։ Պատկերացնո՞ւմ եք՝ կառավարությունը հավաստիացնում է, որ կտրուկ սահմանափակելու է ներգաղթը, իսկ այդ նույն ժամանակ որոշ պետծառայողներ լցնում են սեփական գրպանը հենց ներգաղթյալների հաշվին։Ու նաև պետք է փաստել՝ երբ մեր իշխանություններն ասում են, թե չեն օգտագործում վարչական ռեսուրսը, միգուցե շատ էլ ճիշտ են ասում։ Ուղղակի իշխանավորներն այնքա՜ն լծակներ ունեն ընտրողի վրա ազդելու համար։ Լեհաստանում դա այսպես է արտահայտվել։Հենց ընտրությունների նախօրեին կառավարությունը գրեթե կրկնապատկեց ամեն անչափահաս երեխայի հաշվով տրվող նպաստը, էապես իջեցրեց բնակարան գնելու համար երիտասարդներին տրվող գումարի վարկային տոկոսը, իսկ սեպտեմբերի մեկից բնակչության որոշ խավերի համար անվճար դարձրեց դեղորայքը։ Այսքանից հետո արի′, լե′հ ընտրող, ու մի քվեարկիր։ Բնականաբար՝ իշխանության օգտին։
https://arm.sputniknews.ru/20230918/miahamur-npastecinq-ishkhanutjunneri-verartadrutjany-ba-inchu-chstacvec-66027338.html
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1096/20/10962031_63:0:1503:1080_1920x0_80_0_0_374fff44e258f701ee664032ae2c7c13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, լեհաստան, հայաստան, ընտրություններ
5 րոպե դուլյանի հետ, լեհաստան, հայաստան, ընտրություններ
Ընտրությունները լեհական են, հնարքները՝ հայաստանյան
Կիրակի օրը Լեհաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները քաղաքագետներն այսպես են բնորոշում.
«Սրանք Լեհաստանի պատմության ընթացքում ամենակարեւոր ընտրություններն են 1989 թվականից ի վեր»։
Առաջին հայացքից թվում է, թե սա չափազանցություն է՝ կա′մ կրկին կհաղթի Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, կա′մ իշխանության կգա ընդդիմությունը՝ նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորությամբ։
Իրականում Լեհաստանը կարող է փոխվել հիմնովին, քանզի պայքարը երկու հակադիր մոտեցումների միջև է։
Կաչինսկու կողմնակիցներն ասում են. «Այս մարդու շնորհիվ մենք հավատարիմ ենք մնացել մեր ավանդական ազգային արժեքներին, տուրք չենք տվել Եվրոպայում տարածված անբարոյական միտումներին, պահպանել ենք եկեղեցու բարերար ազդեցությունը հանրության ու քաղաքականության վրա և հաջողությամբ դիմակայում ենք Բրյուսելում նստած բյուրոկրատների ճնշումներին»։
Այնինչ ընդդիմությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում` փաստելով՝ Կաչինսկու ղեկավարած քաղաքական ուժի ութամյա կառավարումը հանգեցրել է շատ տխուր հետևանքների. «Մեզ այլևս չեն ընկալում որպես դեմոկրատական երկիր, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց զեկույցներում մեզ ամենավատ լույսով են ներկայացնում, գժտվել ենք Եվրամիության ամենահզոր տերության՝ Գերմանիայի հետ, հրաժարվում ենք զենք վաճառել Ուկրաինային, իսկ երբ ասում են, թե մենք՝ լեհերս, Եվրոպայի ամենախնայող զբոսաշրջիկներն ենք` ամեն մեկս ընդամենը 200 եվրո ենք ծախսում արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, բոլորս էլ գիտենք, թե դա իրականում ինչ է նշանակում՝ մենք ամենաաղքատ զբոսաշրջիկներն ենք ողջ Եվրոպայում»։
Այնպես որ, կիրակի օրվա ընտրությունները յուրօրինակ հանրաքվե են լինելու, որի ընթացքում կպարզվի՝ արդյոք հասարակության մեծ մասը ցանկանում է, որ այսօրվա իշխանությունները շարունակեն իրենց վարած քաղաքականությունը, որը բոլորովին դուր չի գալիս Եվրամիության ղեկավարներին։ Իսկ հանրությունը խիստ բևեռացված է, ինչպես և մեզ մոտ՝ Հայաստանում։
Դրան ավելանում է անձնական գործոնը։ Ինչպես Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք պարզապես տանել չեն կարողանում միմյանց ու չեն էլ թաքցնում դա, Լեհաստանում խիստ սրված են հարաբերությունները Յարոսլավ Կաչինսկու և Դոնալդ Տուսկի միջև։
Բանն այնտեղ է հասել, որ Կաչինսկին մի անգամ հայտարարել է. «Իմ եղբայրը՝ Լեհ Կաչինսկին, զոհվեց 2010 թվականին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի ժամանակ, և ես համոզված եմ, որ եղբորս մահվան մեջ մեղավոր է անձամբ Դոնալդ Տուսկը»։
Իսկ ամենավերջերս Կաչինսկին հարծիք հայտնեց. «Եթե հոկտեմբերի 15-ին հաղթի Տուսկի գլխավորած ուժը, դա կլինի Լեհաստանի վերջը»։
Իր հերթին Դոնալդ Տուսկը խոստացավ. «Եթե մենք հաղթենք, ներկա ղեկավարներից շատերը, այդ թվում նաև Կաչինսկին, դատվելու են Պետական տրիբունալում»։
Համաձայնե′ք` շատ նման է հայաստանյան ընդդիմության հանրահավաքներում հնչող հայտարարություններին։ Ու սա միակ նմանությունը չէ։ Ինչպես մեզ մոտ են իշխանությունները անվտանգության ապահովման հարցերում մեղադրում այսպես կոչված «նախկիններին», այնպես էլ Կաչինսկին մեղադրել է նախկին վարչապետ Դոնալդ Տուսկին այն բանում, որ ժամանակին երկրի անվտանգության հայեցակարգում նա ամրագրել է, որ Ռուսաստանի հարձակման դեպքում լեհական բանակը պաշտպանական դիրքեր պետք է զբաղեցնի Վիսլա գետի երկայնքով։
«Բա Լյուբլինը և արևելյան ափի մյուս բնակավայրե՞րը,- խրոխտ տոնով հարցնում է Կաչինսկին իր նախընտրական հոլովակում,– դրանք անպաշտպա՞ն եք թողնելու»։
Ու մի հանգամանք էլ, որը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել մեր և լեհական ընտրությունների միջև։ Քարոզարշավի ընթացքում լուրջ գաղափարական պայքար չկա, բոլոր մրցակիցները ձգտում են խոսել միայն այնպիսի թեմաներից, որոնցով հնարավոր է շահել ընտրողի սիրտը։ Բայց դա էլ երբեմն ուղեկցվում է սկանդալներով։ Օրինակ, Կաչինսկու կուսակցությունը հանդես է գալիս ներգաղթյալների հոսքը խիստ սահմանափակելու օգտին, ինչը, բնականաբար, շատ է դուր գալիս շարքային քաղաքացուն, որն ասում է. «Բավակա′ն է, որքա՞ն կարող եմ ես պահել Ուկրաինայից և այլ երկրներից եկածներին, և ինչո՞ւ է իմ պետությունը հսկայական գումարներ տրամադրում նրանց, այլ ոչ թե ինձ»։
Այս տրամադրությունները գնալով խորանում են։ Ու հանկարծ սեպտեմբերին լրագրողները արտգործնախարարությունում բացահայտում են չինովնիկների մի խմբի, որը զանգվածաբար մուտքի վիզաներ է տրամադրել Ասիայից և Աֆրիկայից եկած ներգաղթյալներին՝ շատ որոշակի գումարների դիմաց։ Պատկերացնո՞ւմ եք՝ կառավարությունը հավաստիացնում է, որ կտրուկ սահմանափակելու է ներգաղթը, իսկ այդ նույն ժամանակ որոշ պետծառայողներ լցնում են սեփական գրպանը հենց ներգաղթյալների հաշվին։
Ու նաև պետք է փաստել՝ երբ մեր իշխանություններն ասում են, թե չեն օգտագործում վարչական ռեսուրսը, միգուցե շատ էլ ճիշտ են ասում։ Ուղղակի իշխանավորներն այնքա՜ն լծակներ ունեն ընտրողի վրա ազդելու համար։ Լեհաստանում դա այսպես է արտահայտվել։
Հենց ընտրությունների նախօրեին կառավարությունը գրեթե կրկնապատկեց ամեն անչափահաս երեխայի հաշվով տրվող նպաստը, էապես իջեցրեց բնակարան գնելու համար երիտասարդներին տրվող գումարի վարկային տոկոսը, իսկ սեպտեմբերի մեկից բնակչության որոշ խավերի համար անվճար դարձրեց դեղորայքը։ Այսքանից հետո արի′, լե′հ ընտրող, ու մի քվեարկիր։ Բնականաբար՝ իշխանության օգտին։
18 սեպտեմբերի 2023, 21:00