00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միահամուռ նպաստեցինք իշխանությունների վերարտադրությանը. բա ինչո՞ւ չստացվեց

© Sputnik / Andranik GhazaryanՀեռուստացույց դիտող կին
Հեռուստացույց դիտող կին - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Հեռուստացույց դիտող կին
Բաժանորդագրվել
Այս ընտրություններում կատարյալ ձախողումից իշխանավորներին փրկեց մի չափազանց կարևոր հանգամանք։
Ամերիկացի քննադատ Ջորջ Նեյթանը մի առիթով ասել է. «Վատ իշխանությունները ընտրվում են լավ քաղաքացիների կողմից, որոնք չեն գնում քվեարկության»։
Մոտակա օրերին ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկա անելիքները. ՔՊ–ի հայտարարությունը
Կիրակնօրյա երևանյան ընտրություններից հետո երևի կարելի է փաստել՝ շատ ճիշտ է ասում ամերիկացին, բայց մի վերապահումով։ Մենք՝ լավ քաղաքացիներս, կարծես ամեն ինչ արեցինք, որ իշխանականները հաջողությամբ վերարտադրվեն, չգնացինք քվեարկելու, իսկ դա, ինչպես հայտնի է, չափազանց բարենպաստ է իշխող ուժի համար, որը նման դեպքերում մոբիլիզացնում է իր աջակիցների բանակը և հեշտությամբ հաղթում։ Բայց չստացվեց, ունակ չեղան իրականություն դարձնելու այն, ինչի մասին հպարտորեն հայտարարում էին նախընտրական շրջանում՝ հաղթելու ենք ավելի քան 50 տոկոսով։ Ձայների մեկ երրորդն էլ չստացան։ Որոշ մեկնաբաններ արդեն կարծիք են հայտնել՝ սա վերջի սկիզբն է։
Ակնհայտ է, որ եթե մենք չգերադասեինք կիրակի օրը հարմարավետ բազմոցին նստած հետևել հայաստանյան պարզունակ սիթքոմների հերոսների տափակ կատակներին, այլ աշնանային գեղեցիկ եղանակին գնայինք ընտրատեղամաս, իշխող կուսակցության ստացած ձայների տոկոսը հաստատ շատ ավելի ցածր կլիներ, միաբերան պնդում են վերլուծաբանները։ Բայց, ինչպես հայտնի է, մենք վաղուց արդեն չենք հավատում, որ ընտրություններով կարելի է իշխանություն փոխել ու միևնույն ժամանակ շարունակ զարմանում ենք՝ լա՛վ, էս ի՞նչ ժողովուրդ է, ինչպե՞ս կարելի էր քվեարկել մի ուժի օգտին, որի օրոք հայերը ջախջախիչ պարտություն են կրել, ինչպե՞ս կարելի էր քվեարկել մի ուժի օգտին, որը թույլ է տվել հակառակորդին մտնել քո երկիրը և գրավել մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք, ինչպես կարելի էր քվեարկել մի ուժի օգտին, որի մի ղեկավարն առաջարկում է ընդդիմադիրներին «ասֆալտ ուտել և լիզել բորդյուրները», իսկ մյուսը Երևանի ամենակենտրոնում թքում է մարդկանց վրա։ Ախր, պատասխանն ակնհայտ է՝ դուք չգնացիք ընտրատեղամաս։ Չգնացի՞ք, իսկ իշխանության կողմնակիցները, ինչպես ասում են, մեկ մարդու նման գնացին ու քվեարկեցին։ Ուրիշ գաղտնիք չկա։
Միահամուռ նպաստեցինք իշխանությունների վերարտադրությանը. բա ինչո՞ւ չստացվեց
Ու սա էլ հասկանալի է, որովհետև պետք չի, օրինակ, պետական ծառայողին հարկադրել, ինքը գիտի, որ իր կյանքը, բարեկեցությունը, աշխատավարձը, ապագան կախված են տվյալ իշխանություններից, այլ ոչ թե ընդդիմությունից։ Եվ ընդհանրապես նրանց, ովքեր մշտապես մեծ պատրաստակամությամբ քվեարկում են նրա օգտին, ով իշխանական լծակներ, այսինքն` իրական ուժ ունի, չես կարող մեղադրել, որովհետև մանավանդ ժամանակակից աշխարհում մենք՝ հայերս, ավելի ու ավելի ենք համոզվում, որ հայտնի կարգախոսը՝ «ուժն է ծնում իրավունք», միանգամայն ճիշտ է արտացոլում իրականությունը տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա դեռ ամերիկացի փիլիսոփա, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Մոնթեգյուն էր փաստել, որ այսպես կոչված կրատերոկրատիայի՝ ուժի իշխանության հիմքում ընկած են դեմագոգիկ մանիպուլյացիաները, որոնք շատ էլ դուր են գալիս քաղաքացիների մի հատվածին։ Երևի դուք էլ եք նկատել, թե ինչպիսի ոգևորիչ, կարելի է ասել, մոգական ազդեցություն էին գործում իշխանությունների երկրպագուների վրա հանրահավաքներում ցուցադրվող մուրճը և հայտնի սպառնալից արտահայտությունները՝ «պատին կծեփենք», «թաթիկները կկտրենք» և այլն։
Սակայն կիրակնօրյա ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակական տրամադրություններում ինչ-որ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այժմ արդեն իշխող կուսակցությունը չի կարողանում հասնել իր բաղձալի 50+1 տոկոսին նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում, երբ նախկիններից ժառանգել և հրաշալի յուրացրել է վարչական լծակների ընձեռած հնարավորություններից հմտորեն օգտվելու փորձը, էլ չեմ ասում այն ճիգերի մասին, որոնք գործադրեց երկրի ղեկավարը ընդդիմադիր մրցակցին վատ լույսով ներկայացնելու և սեփական կուսակցության թեկնածուին գովաբանելու համար։
ՔՊ–ի «քույր» կուսակցություններից մեկը կասկածելի տրամաբանությամբ անցկացվեց ավագանի. Թևանյան
Ավելին` կատարյալ ձախողումից իշխանավորներին այս ընտրություններում փրկեց մի չափազանց կարևոր հանգամանք՝ հասարակության բոլոր շերտերի ու խավերի համար միանգամայն ընդունելի ընդդիմադիր լիդերի բացակայությունը։ Այնպիսի առաջնորդի, որին վարկաբեկելու, այս կամ այն պետության խամաճիկ ներկայացնելու փորձերը ծիծաղելի կթվային նույնիսկ ամենաանտեղյակ ընտրողին, որը սովորաբար հալած յուղի տեղ է ընդունում ֆեյքերի հորինած վարկաբեկիչ պատմությունները քաղաքական գործիչների մասին։
Վերջում` մի նկատառում։ Կարդում եմ մեկնաբանությունները, ու թվում է, ինչպես կասեր Արամաշոտ Պապայանը, աշխարհն, այո՛, շուռ է եկել՝ «իշխանության լեգիտիմության ճգնաժամ», «դարակազմիկ ձախողում», «Քաղաքացիական պայմանագիրը» մեռնում է» և այլն։ Ենթադրենք` իշխանավորները նույնիսկ կոալիցիայով չկարողացան քաղաքապետի պաշտոնը ստանալ։ Կներե՛ք էլի, ախր աշխարհում մի շարք պետություններ կան, որոնց մայրաքաղաքները ընդդիմադիրներն են ղեկավարում։ Հենց մի քանի տարի առաջ Թուրքիայի ընդդիմությունը հաղթեց Անկարայում։ Ի՞նչ է, Էրդողանն այս տարի նախագահ չվերընտրվե՞ց։
Համաձայնե՛ք` միանգամայն ճիշտ են ասում՝ շուտ բռնկվող և շուտ էլ հիասթափվող ազգ ենք։ Ու նաև երևանյան կրքերով տարված մոռանում ենք, որ արևելյան կողմում շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք։
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկություն - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2023
Սպասելի էր. քաղտեխնոլոգը` Երևանի ավագանու ընտրությունից հետո ուժերի դասավորվածության մասին
«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է օգնել Հայկ Մարությանին. Անդրանիկ Թևանյանը նշեց պայմանը
Լրահոս
0