https://arm.sputniknews.ru/20231012/verjin-2-tarva-hamemat-2023-t-in-hhum-tsnundnern-avelacel-en-amusnutjunnery-pakasel-67210677.html
Վերջին 2 տարվա համեմատ 2023 թ-ին ՀՀ–ում ծնունդներն ավելացել են, ամուսնությունները` պակասել
Վերջին 2 տարվա համեմատ 2023 թ-ին ՀՀ–ում ծնունդներն ավելացել են, ամուսնությունները` պակասել
Sputnik Արմենիա
Ամուսնալուծությունների թիվը վերջին երեք տարում գրեթե անփոփոխ է մնացել։ 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T19:45+0400
2023-10-12T19:45+0400
2023-10-12T21:00+0400
ինֆոգրաֆիկա
ծնունդ
ամուսնություն
ամուսնալուծություն
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67197738_0:0:1411:795_1920x0_80_0_0_f75438dec767e6b14ccf1224a868c9f6.png
Վերջին 2 տարվա համեմատ 2023 թ. ՀՀ–ում ավելի շատ մարդ է ծնվել, փոխարենը պակասել է ամուսնությունների թիվը։ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ժողովրդագրական հիմնական ցուցանիշները 2023 թ. Հունվար–օգոստոս ամիսներին։ՀՀ–ում ծնելիությունը նվազել է, մահացությունը` նույնպես. վիճակագրությունԸստ կոմիտեի տվյալների` 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 23 551 մարդ։ 2022 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ–ում ծնվել է 22 964, 2021 թ.` 23 440 մարդ։Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև մահացությունների թիվը. 2023 թ. մահացությունների թիվը նվազել է` 8 ամսում կազմելով 16 401 մարդ, մինչդեռ 2022 թ. առաջին 8 ամսում եղել է 18 554 մահ, 2021 թ.` 21 115։Որպես բացասական արձանագրում` ՎԿ–ից նշում են, որ 2023 թ. հունվար–օգոստոսին պակասել է ամուսնությունների թիվը` կազմելով 10 691, 2022 թ.–ի 10 880–ի և 2021 թ.–ի 11 262–ի փոխարեն։Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանումՓոխարենն ամուսնալուծությունների թիվը մնացել է գրեթե անփոփոխ. 2023 թ.8 ամսում ՀՀ–ում ամուսնալուծվել է 2 949, 2022 թ. նույն ժամանակահատվածում` 2 981, իսկ 2021 թ.` 2 891 զույգ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0c/67197738_116:0:1317:901_1920x0_80_0_0_a0da8593f49724d66ad339f9e083cabc.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, ծնունդ, ամուսնություն, ամուսնալուծություն, մահ
ինֆոգրաֆիկա, инфографика, ծնունդ, ամուսնություն, ամուսնալուծություն, մահ
Վերջին 2 տարվա համեմատ 2023 թ-ին ՀՀ–ում ծնունդներն ավելացել են, ամուսնությունները` պակասել
19:45 12.10.2023 (Թարմացված է: 21:00 12.10.2023) Ամուսնալուծությունների թիվը վերջին երեք տարում գրեթե անփոփոխ է մնացել։
Վերջին 2 տարվա համեմատ 2023 թ. ՀՀ–ում ավելի շատ մարդ է ծնվել, փոխարենը պակասել է ամուսնությունների թիվը։ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ժողովրդագրական հիմնական ցուցանիշները 2023 թ. Հունվար–օգոստոս ամիսներին։
Ըստ կոմիտեի տվյալների` 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 23 551 մարդ։ 2022 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ–ում ծնվել է 22 964, 2021 թ.` 23 440 մարդ։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև մահացությունների թիվը. 2023 թ. մահացությունների թիվը նվազել է` 8 ամսում կազմելով 16 401 մարդ, մինչդեռ 2022 թ. առաջին 8 ամսում եղել է 18 554 մահ, 2021 թ.` 21 115։
Որպես բացասական արձանագրում` ՎԿ–ից նշում են, որ 2023 թ. հունվար–օգոստոսին պակասել է ամուսնությունների թիվը` կազմելով 10 691, 2022 թ.–ի 10 880–ի և 2021 թ.–ի 11 262–ի փոխարեն։
Փոխարենն ամուսնալուծությունների թիվը մնացել է գրեթե անփոփոխ. 2023 թ.8 ամսում ՀՀ–ում ամուսնալուծվել է 2 949, 2022 թ. նույն ժամանակահատվածում` 2 981, իսկ 2021 թ.` 2 891 զույգ։