https://arm.sputniknews.ru/20231012/lghic-brni-teghahanvats-andzancic-mvotavvorapes-2500y-durs-en-ekel-hhic--pashinjan-67178085.html
ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից շուրջ 2500–ը դուրս են եկել ՀՀ–ից. Փաշինյան
ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից շուրջ 2500–ը դուրս են եկել ՀՀ–ից. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հուսով է, որ նրանք ինչ–որ ժամանակ կվերադառնան։ 12.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-12T12:04+0400
2023-10-12T12:04+0400
2023-10-12T12:07+0400
լեռնային ղարաբաղ
բռնի տեղահանված
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672369_0:0:1501:844_1920x0_80_0_0_37b3811b1ab1dbdcd5b2b0c3fa600e52.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից մոտավորապես 2500–ը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից (մեկնել են այլ երկիր. խմբ.)։ Կառավարության նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա վստահեցրեց, որ եթե արցախահայերը իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, ՀՀ կառավարությունը ամեն ինչ կանի, որ նրանք հենց Հայաստանում մնան։«Մենք ուզում ենք, որ բոլորը մնան ու աշխատեն Հայաստանում։ Մենք տարբեր ծրագրեր արդեն ունենք` ժողովրդագրության հետ կապված, բնակարանների ապահովման հետ կապված, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կապված։ Այդ բոլոր ծրագրերով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ–ում մնալու հնարավորությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ որևէ բանով չսահմանափակվի»,– ասաց նա։Փաշինյանը նշեց նաև, որ Հայաստանը ոչ թե չէր ուզում ընդունել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին, այլ չէր ուզում, որ նրանք ստիպված լինեին լքել իրենց տները։Վարչապետը համոզված է, որ ՀՀ կառավարությունը գործով ապացուցեց, որ նույնպիսի գորովանքով է վերաբերվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքներին, ինչպես ՀՀ քաղաքացիների պարագայում:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66672369_73:0:1406:1000_1920x0_80_0_0_9165932335fc50c520851dfde72c3df5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված, նիկոլ փաշինյան
ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից շուրջ 2500–ը դուրս են եկել ՀՀ–ից. Փաշինյան
12:04 12.10.2023 (Թարմացված է: 12:07 12.10.2023) ՀՀ վարչապետը հուսով է, որ նրանք ինչ–որ ժամանակ կվերադառնան։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից մոտավորապես 2500–ը դուրս են եկել Հայաստանի Հանրապետությունից (մեկնել են այլ երկիր. խմբ.)։ Կառավարության նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ուզում ենք, որ բոլորն առանց բացառության մնան, ապրեն, աշխատեն Հայաստանում: Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե Լեռնային Ղարաբաղից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, ես հույս ունեմ, որ նրանք այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում գտնվող իրենց բարեկամներին, ինչ-որ ժամանակ կանցկացնեն այնտեղ ու կվերադառնան»,– ասաց վարչապետը:
Նա վստահեցրեց, որ եթե արցախահայերը իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, ՀՀ կառավարությունը ամեն ինչ կանի, որ նրանք հենց Հայաստանում մնան։
«Մենք ուզում ենք, որ բոլորը մնան ու աշխատեն Հայաստանում։ Մենք տարբեր ծրագրեր արդեն ունենք` ժողովրդագրության հետ կապված, բնակարանների ապահովման հետ կապված, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կապված։ Այդ բոլոր ծրագրերով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ–ում մնալու հնարավորությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ որևէ բանով չսահմանափակվի»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ Հայաստանը ոչ թե չէր ուզում ընդունել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին, այլ չէր ուզում, որ նրանք ստիպված լինեին լքել իրենց տները։Վարչապետը համոզված է, որ ՀՀ կառավարությունը գործով ապացուցեց, որ նույնպիսի գորովանքով է վերաբերվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքներին, ինչպես ՀՀ քաղաքացիների պարագայում:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։