00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Սյունիքի իշխանությունը մշակում է տեղահանված արցախցիներին սեփական տանիքով ապահովելու հարցը

© SputnikԱրցախից բռնի տեղահանված տղամարդն իրերի հետ
Արցախից բռնի տեղահանված տղամարդն իրերի հետ - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Բաժանորդագրվել
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երկօրյա այցով Սյունիքի մարզում է՝ տեղում ծանոթանալու արցախահայերի կարիքներին ու սահմանամերձ մարզում տիրող իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Բռնի տեղահանված արցախցիների 99 տոկոսը նպատակ չունի վերադառնալու ԼՂ, քանի որ վախենում են. ադրբեջանցիներն իրենց համար վտանգ են ներկայացնում։ Այս մասին ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
© Sputnik / Hovhannes ShoghikyanՌոբերտ Ղուկասյանն ու Սերգեյ Կոպիրկինը
Встреча посла РФ в Армении Сергея Копыркина с губернатором Сюника Робертом Гукасяном (10 октября 2023). Капан - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2023
Ռոբերտ Ղուկասյանն ու Սերգեյ Կոպիրկինը
Նա վստահեցրել է` Սյունիքի ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որ արցախցիները հաստատվեն մարզի բնակավարերում։ Ներկայում քննարկվում է բռնի տեղահանված քաղաքացիների համար Սյունիքում դատարկ մնացած, չբնակեցված տները գնելու տարբերակը։ Ղուկասյանի խոսքով` նման տների գինը տատանվում է 5000-ից մինչև մի քանի տասնյակ հազար դոլարի սահմաններում։
Մարզպետը կարևորել է այն հանգամանքը, որ պետությունը կգնի այդ բնակֆոնդը` որպես պետական սեփականություն, պայմանով, որ 5-10 տարի ապրելուց հետո այդ տները կդառնան Արցախից տեղահանված ընտանիքների սեփականությունը։
Այս տարբերակն առայժմ քննարկման փուլում է, այն դեռ պետք է ներկայացվի ՀՀ կառավարության հավանությանը։ Այս պահին Սյունիքի մարզում դեռ հաշվառում են նման տների, բնակարանների թիվը։ Ըստ Ղուկասյանի՝ տեղահանվածներին տներով ապահովելու դեպքում հնարավոր կլինի նրանց պահել մարզում։
Արցախից բռնի տեղահանված 15 քաղաքացի արդեն ապահովվել է աշխատանքով՝ կրթական և առողջապահության ոլորտներում։
Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է նաև, որ Սյունքիում ժամանակավոր բնակվող արցախցիներից շատերը երեխաներին դպրոց դեռ չեն ուղարկում, քանի որ հստակ պատկերացում չունեն, թե որտեղ են ապրելու ժամանակավոր կացարաններից, հյուրանոցներից դուրս գալուց հետո։
Սյունիքի մարզպետը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը հայտնել է, որ քանի որ առջևում ձմեռ է, ամենաբարդը մնում է ժամանակավոր կացարանների ջեռուցման հարցը։ ՌԴ դեսպանն էլ մարզային ղեկավարության հետ զրույցի ընթացքում վերահաստատել է ռուսական կողմի պարտավորությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
Լրահոս
0