https://arm.sputniknews.ru/20231009/hnaravvor-e-turqiajum-ukrainaji-harcvov-handipum-kajana-hvoktemberi-verjin-tasnorjakum-67031372.html
Հնարավոր է` Թուրքիայում Ուկրաինայի հարցով հանդիպում կայանա հոկտեմբերի վերջին տասնօրյակում
Հնարավոր է` Թուրքիայում Ուկրաինայի հարցով հանդիպում կայանա հոկտեմբերի վերջին տասնօրյակում
Sputnik Արմենիա
Դիվանագիտական աղբյուրն ասել է, որ ամսաթվի հարցում հստակություն դեռ չկա։ 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T09:52+0400
2023-10-09T09:52+0400
2023-10-09T09:54+0400
թուրքիա
ուկրաինա
ռուսաստան
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/10/62812628_0:321:3071:2048_1920x0_80_0_0_ab2709361cfdc0e98c686b77536b4e8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հավանականությամբ հոկտեմբերի վերջին տասնօրյակում Թուրքիայում Ուկրաինայի թեմայով հանդիպում կկայանա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ–ները հայտնել էին, որ Թուրքիան Ուկրաինայի վերաբերյալ միջազգային նոր հանդիպում է նախապատրաստում, որն իբր կանցկացվի Ստամբուլում, բայց Ռուսաստանին չեն հրավիրի այդ հանդիպմանը։ Նշվում էր, որ ստամբուլյան հանդիպումը կլինի Կոպենհագենում և Ջիդայում Ուկրաինայի թեմայով կայացած բանակցությունների ձևաչափով, որոնց ընթացքում քննարկվել է այսպես կոչված «Զելենսկու բանաձևը»։Հիշեցնենք` հունիսի վերջին Ուկրաինայի թեմայով բանակցություններ կայացան Կոպենհագենում, որոնց մասնակցեցին G7 երկրները, ԲՐԻԿՍ–ի որոշ երկրներ և Ուկրաինան։ Բանակցությունների ընթացքում քննարկվեցին այսպես կոչված «Զելենսկու խաղաղության բանաձևի» կատարման ուղիները։ Մոսկվան այն համարում է իրականությունից կտրված։ Դրանից հետո Սաուդյան Արաբիան նման ձևաչափով հանդիպում անցկացրեց Ջիդայում։Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևն օրենսդրական մակարդակով արգելք է սահմանել դրանց նկատմամբ։ Արևմուտքը ՌԴ–ին անդադար հորդորում է բանակցել, որի պատրաստակամությունը Մոսկվան դրսևորում է, բայց միևնույն ժամանակ Արևմուտքում անտեսում են Կիևի` երկխոսության գնալու մշտական մերժումները։ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները կանխել են Ուկրաինայի ԶՈւ դեսանտային խմբի ներթափանցման փորձը Ղրիմ
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/10/62812628_82:0:2813:2048_1920x0_80_0_0_ba92f5b27c1ba8be1384e3d6ed1b078f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր զելենսկի
թուրքիա, ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր զելենսկի
Հնարավոր է` Թուրքիայում Ուկրաինայի հարցով հանդիպում կայանա հոկտեմբերի վերջին տասնօրյակում
09:52 09.10.2023 (Թարմացված է: 09:54 09.10.2023) Դիվանագիտական աղբյուրն ասել է, որ ամսաթվի հարցում հստակություն դեռ չկա։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հավանականությամբ հոկտեմբերի վերջին տասնօրյակում Թուրքիայում Ուկրաինայի թեմայով հանդիպում կկայանա։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ–ները հայտնել էին, որ Թուրքիան Ուկրաինայի վերաբերյալ միջազգային նոր հանդիպում է նախապատրաստում, որն իբր կանցկացվի Ստամբուլում, բայց Ռուսաստանին չեն հրավիրի այդ հանդիպմանը։ Նշվում էր, որ ստամբուլյան հանդիպումը կլինի Կոպենհագենում և Ջիդայում Ուկրաինայի թեմայով կայացած բանակցությունների ձևաչափով, որոնց ընթացքում քննարկվել է այսպես կոչված «Զելենսկու բանաձևը»։
«Ամսաթվի հարցում հստակություն դեռ չկա, համաձայնեցվում է։ Դա, ամենայն հավանականությամբ, կլինի հոկտեմբերի վերջին տասնօրյակում», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` հունիսի վերջին Ուկրաինայի թեմայով բանակցություններ կայացան Կոպենհագենում, որոնց մասնակցեցին G7 երկրները, ԲՐԻԿՍ–ի որոշ երկրներ և Ուկրաինան։ Բանակցությունների ընթացքում քննարկվեցին այսպես կոչված «Զելենսկու խաղաղության բանաձևի» կատարման ուղիները։ Մոսկվան այն համարում է իրականությունից կտրված։ Դրանից հետո Սաուդյան Արաբիան նման ձևաչափով հանդիպում անցկացրեց Ջիդայում։
Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևն օրենսդրական մակարդակով արգելք է սահմանել դրանց նկատմամբ։ Արևմուտքը ՌԴ–ին անդադար հորդորում է բանակցել, որի պատրաստակամությունը Մոսկվան դրսևորում է, բայց միևնույն ժամանակ Արևմուտքում անտեսում են Կիևի` երկխոսության գնալու մշտական մերժումները։