00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է կայանալ Բիշքեկում. Գալուզին

© Photo : МИД РФԱրարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը
Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2023
Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը
Բաժանորդագրվել
Հնարավոր է` նախարարները հանդիպեն Ղրղզստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ՌԴ միջնորդությամբ հանդիպում կարող է կայանալ Բիշքեկում։ РБК-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի համատեքստում երբեք չի ընդհատվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կապը:
«Մենք հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն։ Քննարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում արտգործնախարարների մակարդակով հանդիպման հնարավորությունը։ Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։ Մենք հույս ունենք, որ հայկական կողմը նույնպես պատասխանատու մոտեցում կցուցաբերի այս հարցում և կհամաձայնի մասնակցել բանակցություններին», - ասել է Գալուզինը։
Անդրադառնալով Ադրբեջանի պատճառաբանությանը, թե ինչու չի մեկնել Գրանադայի հանդիպմանը (Բաքուն հայտնել էր, որ չի մասնակցի հանդիպմանը, քանի որ այնտեղ ներկա չէ Թուրքիայի նախագահը. խմբ.)` Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում, թե ինչ կազմով է իրենց ավելի հարմար քննարկումներ անցկացնել:
«Ինչպես տեսնում ենք, Եվրամիությունը ոչ այնքան մտահոգված է հարցի կարգավորմամբ, որքան տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելով։ Եվ այստեղ ես տեսնում եմ անհասանելիին հասնելու ցանկություն, որն իրենք փորձում են անվանել Ռուսաստանի միջազգային մեկուսացում»,- ասել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանը երկար տարիներ ջանքեր է գործադրել այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականի աշնանը Մոսկվան առանցքային միջնորդ էր եռակողմ պայմանավորվածությունների մշակման գործում։ Կարգավորման բոլոր ուղիները, որոնք նշված էին այդ պայմանավորվածություններում, հիմա Եվրամիությունն ու ԱՄՆ-ն վերցրել են, ու այնպես է ներկայացվում, թե իբր Ռուսաստանը դրանց հետ ոչ մի կապ չունի։
Գալուզինը նշել է, որ այնուհետև քննարկումներն ընթացան այսպես կոչված բրյուսելյան հարթակում, որտեղ Հայաստանի ղեկավարությունն արմատապես փոխեց իր դիրքորոշումը և Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ չհիշելով այնտեղ ապրող հայերի իրավունքների և անվտանգության մասին։
«Եվրամիությունը կարգավորմանը նպաստելու փոխարեն Ռուսաստանին մեղադրում է բոլոր մահացու մեղքերում՝ սեպտեմբերի 19-ի իրադարձությունների համատեքստում։ Այսօր ասում են, որ իրենք պատրաստ են հարթակ տրամադրել, բայց միևնույն ժամանակ բոլորովին անտեսում են մյուս մասնակիցների ցանկությունները։ Այսինքն՝ Եվրամիությունը կարծում է, որ կարող է ուրիշներին թելադրել, թե ով մասնակցի բանակցությունների, ով ՝ ոչ»,-ասել է Գալուզինը։
Ըստ նրա` սա բացարձակապես պարտադրող, գաղութային մարտավարություն է, որն անտեսում է միջազգային հաղորդակցության այլ մասնակիցների օրինական իրավունքներն ու շահերը։ Իսկ նրանք, ինչպես հայտնի է, իրավահավասար ինքնիշխան պետություններ են, քանի որ ինքնիշխան հավասարության սկզբունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 5-ին Գրանադայում պետք է կայանար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպման նախաշեմին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա։
Գրանադայում առանց Ալիևի կայացած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը, Միշելը, Մակրոնը և Շոլցը համատեղ հայտարարություն են ընդունել, ըստ որի` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Լրահոս
0