00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
19:56
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
19:59
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փակ հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ի՞նչ են խոսել արցախցի գործարարների հետ

© Sputnik / Asatur YesayantsՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2023
Բաժանորդագրվել
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք բիզնեսին հատուկ պայմաններով աջակցություն կառաջարկեն։ Պարզ չէ նաև, թե ինչպես են լուծվելու բիզնես վարկերի հետ կապված հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ:
Հանդիպումը փակ էր մամուլի համար (նախարարություն էին եկել խոշոր ու փոքր բիզնեսի տասնյակ ներկայացուցիչներ և ցանկանում էին քննարկումը զուտ գործնական դարձնել)։ Թեև այսպես թե այնպես, առայժմ պատրաստի լուծումներ չկան. նախարարության մասնագետներն իրենք են հարցուփորձ անում բիզնեսին, թե հատկապես ինչ է պետք, որ կարողանան իրենց գործերը վերաբացել։
Հասկանալի պատճառներով առայժմ այդ բոլոր հարցերը չեն հասցրել մինչև վերջ պարզել նաև իրենք՝ ձեռնարկատերերը (քանի որ զբաղված էին առաջին հերթին իրենց ընտանիքներին տեղավորելով)։
Ուստի դեռ հայտնի չէ, օրինակ, թե արդյոք բանկերը կարող են հետաձգել բիզնես վարկերի վճարումները, և, եթե այո, ինչ ժամկետով։ Հստակեցված չէ նաև, թե ինչպիսին է լինելու բանկերի մոտեցումը գրավների նկատմամբ՝ հաշվի առնելով, որ գրավադրված գույքը գրեթե ամբողջությամբ կորել է։ Այս հարցերի գլխավոր հասցեատերը ոչ թե էկոնոմիկայի նախարարությունն է, այլ բանկերն ու Կենտրոնական բանկը։ Առայժմ այդ հարցերի վերաբերյալ որևէ որոշման մասին չի հաղորդվել։
ՀՀ–ում պետք է ձևավորվի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն. Արամ Սարգսյան
«Պարզապես ժամանակ չի եղել պարզելու այդ ամենը։ Միայն գիտենք, որ բանկային հաշիվները շարունակում են գործել, մենք արդեն օգտվել ենք դրանցից»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին մի քանի գործարարներ, որոնք հրաժարվեցին հարցազրույց տալ (նշելով, որ միևնույնն է` դեռ կոնկրետ խոսելու բան չկա)։
Հանդիպման մասնակիցների խոսքով՝ հարցեր են բարձրացվել նաև այն մասին, թե ինչպես կարելի է հասանելիություն ստանալ բիզնեսի աջակցության ծրագրերին (որոնք ներկայում ներառում են վարկերի և լիզինգի տոկոսների սուբսիդիաներ նոր սարքավորումների համար, ինչպես նաև կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիների տնկում և ջերմոցների ու անասնապահական համալիրների կառուցում):
Գյուղատնտեսության մասով Էկոնոմիկայի նախարարությունը աջակցությունն ուժի մեջ է թողել միայն միջին և խոշոր նախագծերի համար՝ պատճառաբանելով, որ փոքրերի արդյունավետությանն ավելի դժվար է հետևել։ Եղել են հարցեր, թե արդյոք այս ծրագրից կարող են օգտվել նաև փոքր ագրոբիզնեսի սուբյեկտները Հայաստան ժամանողների թվից:
Բարձրացվել է նաև առևտրի սուբյեկտներին աջակցության հնարավորության հարցը։ Սովորաբար, հասկանալի պատճառներով, առաջնահերթությունը տրվում էր արտադրությանը (արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը), բայց Լեռնային Ղարաբաղից եկածների զգալի մասն առևտրի սուբյեկտներ են, որոնք փոքր աջակցության դեպքում կարող են գոնե երկու-երեք մարդու աշխատանքի տեղավորել (կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է հիմա աշխատատեղերի հարցը)։
Քննարկվել են ավելի մասնավոր բնույթի հարցեր․ մասնավորապես` արդյոք ՀՀ տարածքում կգործեն Արցախի պետական մարմինների կողմից տրված լիցենզիաները (նախագծային բյուրոների, ավտոդպրոցների, դեղատների և այլ ընկերությունների դեպքում, որոնց գործունեության համար լիցենզիան անհրաժեշտ է):
ՀՀ իշխանություններն արցախցիներին առաջիկա օրերին երկարաժամկետ բնույթի ծրագրեր կառաջարկեն
Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին «Մանթաշով» բիզնես ակումբի (որը ներկայացուցչություն ուներ նաև Ստեփանակերտում) ներկայացուցիչները: Առաջիկայում ակումբը մտադիր է հանդիպում կազմակերպել Լեռնային Ղարաբաղի գործարարների հետ՝ հասկանալու համար, թե բիզնեսը որ խնդիրները կարող է լուծել ինքնակազմակերպման միջոցով (միմյանց համար հողեր, տարածքներ, հաստոցներ, աշխատակիցներ, իրացման շուկաներ գտնել և այլն):
Առաջիկայում էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է ևս մեկ հանդիպում անցկացնել` զուգահեռ նաև հրատապ կարգով աջակցության ծրագրեր մշակելով:
Լրահոս
0