https://arm.sputniknews.ru/20231009/eatmum-gjughartadranqi-atshi-tempery-hhum-pahpanvum-en-2023-t-8-amsva-tvjalnery-67049334.html
ԵԱՏՄ–ում գյուղարտադրանքի աճի տեմպերը ՀՀ–ում պահպանվում են. 2023 թ. 8 ամսվա տվյալները
ԵԱՏՄ–ում գյուղարտադրանքի աճի տեմպերը ՀՀ–ում պահպանվում են. 2023 թ. 8 ամսվա տվյալները
Sputnik Արմենիա
Այս տարի գյուղատնտեսության ոլորտում հավելաճն աստիճանաբար նվազել է, իսկ հունվար–օգոստոսին վերածվել է անկման։ Հայաստանում դեռևս պահպանվում են դրական... 09.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-09T14:38+0400
2023-10-09T14:38+0400
2023-10-09T22:31+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
գյուղատնտեսություն
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67047765_0:0:1280:721_1920x0_80_0_0_ce987c67af0f8a5d77095cc7f18235de.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը նվազել է 1,9 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:Գյուղատնտեսական ապրանքների արտադրության դանդաղումը ԵԱՏՄ–ում գրանցվել է դեռ տարվա սկզբից. եթե 2022 թ. հունվար-մայիս, հունվար–հունիս և հունվար–հուլիս ամիսներին (2020 և 2021 թթ. համեմատ) աճը գերազանցել է 5%–ը, ապա 2023 թ. նույն ժամանակահատվածներում աճն աստիճանաբար նվազել է համապատասխանաբար` 3,2%–ով, 2,9%–ով, 1,8%–ով։ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական ապրանքների արտադրանն անկում է գրանցել Ղրղզստանում, մինչդեռ Ղազախստանում գրանցվել է 0,3 տոկոս, Հայաստանում՝ 1,6 տոկոս աճ:Հավելենք, որ նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության աճի տեմպերը ԵԱՏՄ–ում ամենաբարձրը չէին (2022 թ. հունվար–օգոստոսին գրանցվել է 3,4 տոկոս՝ Ռուսաստանի 9,2 տոկոսի դիմաց), բայց այս տարի ՀՀ–ն դեռևս պահպանում է աճի տեմպերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/09/67047765_94:0:1183:817_1920x0_80_0_0_8a84cc988419129e1e5ba2e6c50c54cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գյուղատնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գյուղատնտեսություն, ինֆոգրաֆիկա, инфографика
ԵԱՏՄ–ում գյուղարտադրանքի աճի տեմպերը ՀՀ–ում պահպանվում են. 2023 թ. 8 ամսվա տվյալները
14:38 09.10.2023 (Թարմացված է: 22:31 09.10.2023) Այս տարի գյուղատնտեսության ոլորտում հավելաճն աստիճանաբար նվազել է, իսկ հունվար–օգոստոսին վերածվել է անկման։ Հայաստանում դեռևս պահպանվում են դրական ցուցանիշները։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը նվազել է 1,9 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Գյուղատնտեսական ապրանքների արտադրության դանդաղումը ԵԱՏՄ–ում գրանցվել է դեռ տարվա սկզբից. եթե 2022 թ. հունվար-մայիս, հունվար–հունիս և հունվար–հուլիս ամիսներին (2020 և 2021 թթ. համեմատ) աճը գերազանցել է 5%–ը, ապա 2023 թ. նույն ժամանակահատվածներում աճն աստիճանաբար նվազել է համապատասխանաբար` 3,2%–ով, 2,9%–ով, 1,8%–ով։
ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական ապրանքների արտադրանն անկում է գրանցել Ղրղզստանում, մինչդեռ Ղազախստանում գրանցվել է 0,3 տոկոս, Հայաստանում՝ 1,6 տոկոս աճ:
Հավելենք, որ նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության աճի տեմպերը ԵԱՏՄ–ում ամենաբարձրը չէին (2022 թ. հունվար–օգոստոսին գրանցվել է 3,4 տոկոս՝ Ռուսաստանի 9,2 տոկոսի դիմաց), բայց այս տարի ՀՀ–ն դեռևս պահպանում է աճի տեմպերը։