https://arm.sputniknews.ru/20231007/israjely-hajtararel-e-hamasi-objektneri-vochnchacman-masin-shenqerin-harvatselu-kadrery-67013837.html
Իսրայելը հայտարարել է «Համասի» օբյեկտների ոչնչացման մասին. շենքերին հարվածելու կադրերը
Իսրայելը հայտարարել է «Համասի» օբյեկտների ոչնչացման մասին. շենքերին հարվածելու կադրերը
Sputnik Արմենիա
Գրոհայինները սպառնացել են ի պատասխան հրթիռներ արձակել Թել Ավիվի ուղղությամբ 07.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-07T22:13+0400
2023-10-07T22:13+0400
2023-10-07T22:14+0400
իսրայել
գազայի հատված
շենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67002234_0:320:3072:2048_1920x0_80_0_0_754ea2f0a922d21fd18421dc451669f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ իրենց կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի բարձրահարկ շենքերին, որտեղ «Համասի» ռազմական ենթակառուցվածք է եղել: Տեղեկությունը հայտնում է «Sky News»–ը` հրապարակելով «Պաղեստինյան աշտարակ» անվանումով հայտնի շենքերին հարվածելու կադրերը:«Al Jazeera»-ի թղթակիցն էլ հայտնում է, որ շենքում նաև բնակելի տարածքներ կան։Իսրայելի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը նախապես զգուշացրել է շենքի բնակիչներին և խնդրել, որ հեռանան։««Համաս» ահաբեկչական կազմակերպությունն իր ռազմական ակտիվները միտումնավոր տեղաբաշխում է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության կենտրոնում»,– հավելել են իսրայելական բանակի ներկայացուցիչները:«Համասը» սպառնում է հրթիռներ արձակել Թել Ավիվի ուղղությամբ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի՝ աշտարակներին հասցված հարվածների: 2022 թվականին իսրայելական զինվորականների կողմից Գազայի գնդակոծության ժամանակ արկերն արդեն ընկել էին «Պաղեստինյան աշտարակի» վրա, այն ժամանակ սպանվել էր պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդ Թայսիր Ալ Ջաբարին։Հիշեցնենք` այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ՆԱՏՕ-ում դատապարտել են «Համասի» հարձակումը, ԱՄՆ-ն խոստում է տվել ԻսրայելինՊաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։ Նա հրահանգել է պահեստազորայինների զորահավաք իրականացնել:Իրանն աջակցություն է հայտնում Պաղեստինին. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/07/67002234_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e6b3cd6f7a5044101f400d8edc15c7a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, շենք
իսրայել, գազայի հատված, շենք
Իսրայելը հայտարարել է «Համասի» օբյեկտների ոչնչացման մասին. շենքերին հարվածելու կադրերը
22:13 07.10.2023 (Թարմացված է: 22:14 07.10.2023) Գրոհայինները սպառնացել են ի պատասխան հրթիռներ արձակել Թել Ավիվի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ իրենց կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի բարձրահարկ շենքերին, որտեղ «Համասի» ռազմական ենթակառուցվածք է եղել: Տեղեկությունը հայտնում է «Sky News»–ը` հրապարակելով «Պաղեստինյան աշտարակ» անվանումով հայտնի շենքերին հարվածելու կադրերը:
«Al Jazeera»-ի թղթակիցն էլ հայտնում է, որ շենքում նաև բնակելի տարածքներ կան։
Իսրայելի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը նախապես զգուշացրել է շենքի բնակիչներին և խնդրել, որ հեռանան։
««Համաս» ահաբեկչական կազմակերպությունն իր ռազմական ակտիվները միտումնավոր տեղաբաշխում է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության կենտրոնում»,– հավելել են իսրայելական բանակի ներկայացուցիչները:
«Համասը» սպառնում է հրթիռներ արձակել Թել Ավիվի ուղղությամբ ի պատասխան ՑԱԽԱԼ-ի՝ աշտարակներին հասցված հարվածների: 2022 թվականին իսրայելական զինվորականների կողմից Գազայի գնդակոծության ժամանակ արկերն արդեն ընկել էին «Պաղեստինյան աշտարակի» վրա, այն ժամանակ սպանվել էր պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդ Թայսիր Ալ Ջաբարին։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։ Նա հրահանգել է պահեստազորայինների զորահավաք իրականացնել: