Փաշինյանը ողջունել է դժվարին պահին ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարի այցը ՀՀ
17:31 06.10.2023 (Թարմացված է: 17:35 06.10.2023)
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը Յանեզ Լենարչիչին ասել է, որ ԼՂ–ից բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ–ն հանձնառու է օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանն ու ԼՂ հայությանը՝ ստեղծված խնդիրների մեղմման ու հաղթահարման նպատակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Prime Minister of RAԵվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչ
Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչ
«ՀՀ վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան և նշել, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական»,– նշված է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ Գրանադայում ունեցել է արդյունավետ քննարկումներ առկա կարիքների գնահատման և հետագա օժանդակության վերաբերյալ:
© Photo : official site of the Prime Minister of RAՀանդիպում ՀՀ կառավարությունում
Հանդիպում ՀՀ կառավարությունում
Զրուցակիցները նաև քննարկել են հետագա փոխգործակցությանն ու քայլերին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչն այսօր է ժամանել Երևան, որտեղ հանդիպելու է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և այցելելու է վայրեր, որտեղ ապաստան են գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։
Լենարչիչն այսօրվա ճեպազրույցի ժամանակ նաև ասել է, որ մի քանի ժամվա ընթացքում ՀՀ կհասնի Եվրամիության 10 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնությունը՝ ԼՂ–ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հոգալու համար։