https://arm.sputniknews.ru/20231006/adrbejani-mipn-ajcelel-e-ruben-vardanjanin-66939575.html
Ռուբեն Վարդանյանը զրուցել է ընտանիքի անդամների հետ
Ռուբեն Վարդանյանը զրուցել է ընտանիքի անդամների հետ
Sputnik Արմենիա
Արցախի նախկին պետնախարարին փաստաբան է տրամադրվել, որին ընտրել է նրա ընտանիքը։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T11:32+0400
2023-10-06T11:32+0400
2023-10-06T12:18+0400
ադրբեջան
ռուբեն վարդանյան
ընտանիք
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53884048_0:0:1100:619_1920x0_80_0_0_0bea8c1b7f0362b97c839757e53afd3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսով զրուցել է ընտանիքի անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։Ըստ հաղորդագրության` Վարդանյանն ասել է, որ նախնական բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի: Նրան փաստաբան է տրամադրվել, որին ընտրել է ընտանիքը (քննության ընթացքում), ինչպես նաև ծանրոցներ ստանալու և գրադարանից օգտվելու հնարավորություն է տրվել։ԼՂ–ում հայեր չեն մնացել. Պուտինը՝ Վարդանյանի ձերբակալության և ԼՂ անվտանգության մասինՀիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53884048_96:0:1073:733_1920x0_80_0_0_a495ee208622e4b892b1a1b2301a4a51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ռուբեն վարդանյան, ընտանիք, փաստաբան
ադրբեջան, ռուբեն վարդանյան, ընտանիք, փաստաբան
Ռուբեն Վարդանյանը զրուցել է ընտանիքի անդամների հետ
11:32 06.10.2023 (Թարմացված է: 12:18 06.10.2023) Արցախի նախկին պետնախարարին փաստաբան է տրամադրվել, որին ընտրել է նրա ընտանիքը։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսով զրուցել է ընտանիքի անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։
Ըստ հաղորդագրության` Վարդանյանն ասել է, որ նախնական բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի: Նրան փաստաբան է տրամադրվել, որին ընտրել է ընտանիքը (քննության ընթացքում), ինչպես նաև ծանրոցներ ստանալու և գրադարանից օգտվելու հնարավորություն է տրվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ
ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան
3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին
4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։