https://arm.sputniknews.ru/20231006/adrbejani-dem-hhi-nerkajacrats-hajcy-mak-i-dataranum-kqnnvi-hvoktemberi-12-in-66946579.html
Ադրբեջանի դեմ ՀՀ–ի ներկայացրած հայցը ՄԱԿ–ի դատարանում կքննվի հոկտեմբերի 12-ին
Ադրբեջանի դեմ ՀՀ–ի ներկայացրած հայցը ՄԱԿ–ի դատարանում կքննվի հոկտեմբերի 12-ին
Sputnik Արմենիա
Լսումները վերաբերելու են Բաքվի նկատմամբ ժամանակավոր միջոցներ սահմանելու մասին պահանջին։ 06.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-06T13:59+0400
2023-10-06T13:59+0400
2023-10-06T14:02+0400
հայաստան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25188949_0:89:1600:989_1920x0_80_0_0_62359d3c0411ccdc033347988488399a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ լսումների օր է նշանակել հոկտեմբերի 12-ը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանը հայցադիմում է ներկայացրել միջազգային իրավունքում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան` կոչ անելով միջանկյալ միջոցներ ձեռնարկել Բաքվի նկատմամբ:«Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, հինգշաբթի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, կանցկացնի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով հանրային լսումներ», - ասված է դատարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25188949_120:0:1541:1066_1920x0_80_0_0_10497f03c5ba5e049fbfd96705ebbb2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դատարան
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դատարան
Ադրբեջանի դեմ ՀՀ–ի ներկայացրած հայցը ՄԱԿ–ի դատարանում կքննվի հոկտեմբերի 12-ին
13:59 06.10.2023 (Թարմացված է: 14:02 06.10.2023) Լսումները վերաբերելու են Բաքվի նկատմամբ ժամանակավոր միջոցներ սահմանելու մասին պահանջին։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ լսումների օր է նշանակել հոկտեմբերի 12-ը։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
Հայաստանը հայցադիմում է ներկայացրել միջազգային իրավունքում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան` կոչ անելով միջանկյալ միջոցներ ձեռնարկել Բաքվի նկատմամբ:
«Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, հինգշաբթի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, կանցկացնի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով հանրային լսումներ», - ասված է դատարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել
100 632 մարդ։