00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության պահվածքը, դրամի անկումն ու անսպասելի նշանակումը. ինչ են քննարկում սոցցանցերում

© Unsplash / Priscilla Du PreezՕգտատերեր
Օգտատերեր - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2023
Օգտատերեր
Բաժանորդագրվել
Արդյոք հայերը պիտի համակերպվե՞ն այն մտքի հետ, որ Արցախը անդառնալիորեն կորսված է, ինչո՞ւ հանկարծ սկսեց այսքան կտրուկ արժեզրկվել դրամը, և ինչո՞ւ Քրիստինե Գրիգորյանը նշանակվեց Արտաքին հետախուզության ծառայության պետ։ Սրանք սոցցանցերի գլխավոր թեմաներն են։
Երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հայաստանցիներից շատերը զարմացան իշխանական պատգամավորների, մեղմ ասած, տարօրինակ պահվածքից. երեկվա նիստում մի կերպ համաձայնեցին հարգել Արցախում զոհվածների հիշատակը։ Այնինչ օգտատերերից մեկը գրում է. «Տեղի է ունենում էթնիկ զտում, դասական գենոցիդ, հարյուրավոր մարդիկ են տեղահանվել, սպանվել, տասնյակ ծերեր ու երեխաներ զոհվել ու սովամահ եղել... Այսքանից հետո ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում սգո օր չի հայտարարվում... Շատ կցանկանայի, որ քաղաքացիները, պատկան մարմինները, զանգվածային տեղեկատվության միջոցները հարցում անեին վարչապետին` ԻՆՉՈ՞ւ...»։
ԱԺ–ում կրքերը կրկին թեժացան. Փաշինյանն ու ընդդիմադիր պատգամավորները վիճեցին
Արցախի նախկին ղեկավարների ձերբակալության լուրը, իհարկե, առիթ դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների, որոնք երբեմն ելնում էին զուտ անձնական վերաբերմունքից այդ մարդկանց նկատմամբ, բայց գերակայող տրամադրությունը սա է՝ նրանք մեր հայրենակիցներն են, և անհրաժեշտ է ամեն ինչ անել Բաքվի մեկուսարաններից նրանց ազատելու համար։ Օգտատերերից մեկն ավելացնում է՝ այդ գործում շատ մեծ է սփյուռքի դերը. «Սփյուռքի անխտիր բոլոր կառույցները (կուսակցական, բարեգործական և այլն), եկեղեցու բոլոր թևերը, սփյուռքահայ բոլոր շրջանակները, անկախ նախկինում ու ներկայում ունեցած ցանկացած տարաձայնության, պետք է ինքնակազմակերպվեն ու բոլոր օրինական միջոցներով անդադար ճնշումներ բանեցնեն իրենց կառավարությունների վրա՝ բարձրաձայնելով ու պահանջելով լուծել միայն մեկ հարց` ստիպել Ադրբեջանին, որպեսզի վերջինս օր առաջ ազատ արձակի ու թեկուզ երրորդ երկիր արտաքսի հայազգի բոլոր ձերբակալվածներին՝ Արցախի ղեկավարության հետ մեկտեղ։ Եթե սա չարվի, սփյուռքն առաջին անգամ դավաճանած կլինի Հայաստանին: Սա համազգային խնդիր է։ Համազգային խայտառակություն։ Համազգային ստորացում»։
Արդյոք հայերը պիտի համակերպվե՞ն այն մտքի հետ, որ Արցախը անդառնալիորեն կորսված է։ Այս սկզբունքային հարցի պատասխանը միանշանակ չէ։ Ոմանք հորդորում են հրաժարվել բոլոր պատրանքներից՝ պնդելով, որ հենց պատրանքները և ոչ թե իրատեսական ակնկալիքներն են մեր բոլոր դժբախտությունների պատճառը։ Բայց որոշ հայաստանցիներ սոցցանցերում նաև կոնկրետ առաջարկներ են անում։ Ներկայացնեմ դրանցից մեկը. «Անկախ օրվա իշխանությունների դիրքորոշումից, պետք է բոլոր քայլերը ձեռնարկել, որպեսզի Հայաստանում գործի Արցախի վտարանդի կառավարությունը՝ համապատասխան կառույցներով։ Ի հեճուկս ՄԱԿ-ի ամոթալի, ադրբեջանամետ դիտորդական առաքելության, որը չի տեսել հայկական բնակավայրերի և գյուղատնտեսական տարածքների ռազմական ավերում, զարմացած է, թե ինչու են հայերը բռնագաղթել, մենք պետք է շարունակենք մեր փաստահավաք գործունեությունը՝ հավաքելով ականատեսների վկայությունները ադրբեջանական հանցագործությունների մասին»։
Կարգավիճակի հարցում նշաձողը փորձեցինք իջեցնել հենց ԼՂ–ի հետ համաձայնեցված. Փաշինյան
Այս օրերին բոլոր հայաստանցիներին հուզող հարցերից մեկն է՝ ինչո՞ւ հանկարծ սկսեց այսքան կտրուկ արժեզրկվել դրամը։ Խոստովանեմ՝ ինձ զարմացրեց մասնագետներից մեկի պարզունակ բացատրությունը՝ դե, 100 հազար արցախցիներ տեղափոխվել են Հայաստան՝ իրենց հետ բերելով կուտակած դրամական միջոցները։ Մարդ ուզում է հարցնել՝ լա՛վ, այդ որքա՞ն փող պիտի ունենային ղարաբաղցիները, որոնք 9 ամիս շարունակ մի կերպ գոյատևել են շրջափակման պայմաններում, երբ հասարակ կարտոֆիլի գինը հասել էր ֆանտաստիկ բարձունքների։ Իհարկե, Արցախի ողբերգությունը ազդել է ազգային տարադրամի փոխարժեքի վրա, բայց այլ պատճառով, պնդում է «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը. «Արցախի հանձնումից հետո մարդկանց մոտ անկումային, դեպրեսիվ տրամադրություններ են առաջացել։ Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛»-ն դրսևորվում է իր ամբողջ վտանգավորությամբ։ Հայաստանի գոյության և ապագայի նկատմամբ ունեցած անվստահությունը տարածվում է հայկական դրամի նկատմամբ, ինչն էլ բերում է դրա արժեզրկման։ Ներկա վիճակը մարդկանց մոտ իռացիոնալ ու բացասական սպասումներ է առաջացնում, ինչն էլ իր հերթին բերում է խուճապի։ Դրամի անկումը առավելապես այդ խուճապի հետևանք է»։
Դոլարն ու եվրոն թանկանում են. Աղաբեկյանը պահանջարկը մեկնաբանում է խուճապով
Չգիտեմ` հիշո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը՝ պաշտոնավարելով ընդամենը մեկ տարի, այս տարվա ամենասկզբին հրաժարական տվեց` հայտնելով, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել։ Քանի որ Քրիստինե Գրիգորյանը այդպես էլ չասաց, թե դա ինչ աշխատանք է, ինտրիգը մինչև այժմ պահպանվում էր։ Այսօր պարզվեց՝ դա այն անբացատրելի, առեղծվածային նշանակումներից է, որոնց մենք պետք է որ սովորած լինեինք վերջին հինգ տարիներին, բայց կրկին ու կրկին շարունակում ենք զարմանալ։ Օգտատերերերից մեկը գրում է. «Մեր պետության գահավիժումը շարունակվում ա։ Էս իշխանության մոտ ի՜նչ կարգի կադրային սով ա, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանին են նշանակել Արտաքին հետախուզության ծառայության պետ։ Միջին կարգի ունակություններ ունեցող էդ տիկինը ո՞նց ա Հայաստանում գործող գործակալական ցանցերը բացահայտելու կամ այլ երկրներում մեր գործակալական ցանցերը ներդնելու,- հարց է տալիս գրառման հեղինակը ու եզրափակում,– որոշ մարդիկ կեսկատակ-կեսլուրջ ասում են՝ գոնե Դոգին նշանակեին էդ պաշտոնին»։
Նոբելյան մրցանակ - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Նոբելյան տարօրինակ շաբաթ. պայթող ռումբերի պայմաններում ո՞ւմ տալ խաղաղության մրցանակը
Լրահոս
0