00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոբելյան տարօրինակ շաբաթ. պայթող ռումբերի պայմաններում ո՞ւմ տալ խաղաղության մրցանակը

© AP Photo / Angela WeissՆոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2023
Նոբելյան մրցանակ
Բաժանորդագրվել
Մասնագետները հավանական են համարում, որ խաղաղության մրցանակն այս տարի բաժին կհասնի Ուկրաինայի նախագահին կամ էլ որևէ բնապահպանական կազմակերպության։
Սկսվեց Նոբելյան շաբաթը, որի ամենամեծ ինտրիգն իհարկե այն է, թե ում է շնորհվելու խաղաղության մրցանակը, եթե ընդհանրապես շնորհվելու է։ Հասկանում եմ, որ նոր սերնդի ներկայացուցիչները կարող են զարմանալ՝ ինչպե՞ս թե չի շնորհվի, ամեն տարի էլ շնորհվել է, բայց ես` որպես հին մարդ, հո հիշում եմ, որ մոտ կես դար առաջ՝ 1972 թվականին, երբ շարունակվում էր Վիետնամի պատերազմը, որոշվեց, որ այդ պայմաններում ճիշտ չի լինի որևէ մեկին խաղաղության մեդալ հանձնելը։ Իսկ դրանից առաջ խաղաղության մրցանակը չի շնորհվել ևս 18 անգամ՝ հիմնականում երկու աշխարհամարտերի տարիներին և այն ժամանակ, երբ իրավիճակն աշխարհում խիստ լարված էր լինում։ Այս տարի կա երեք տարբերակ։
Առաջին՝ ձեռնպահ մնալ խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհելուց, քանի որ երկրորդ տարին է, ինչ շարունակվում են ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Այս տարբերակի կողմնակիցներից մեկը՝ միջազգային հարաբերությունների շվեդ պրոֆեսոր Պետեր Վալենշտայնը, «Ֆրանսպրեսին» ասել է. «Ճիշտ կլիներ, եթե կոմիտեն այս տարի խաղաղության մրցանակն ընդհանրապես չշնորհեր։ Դրանով նա ցույց կտար, թե ինչքան լուրջ է իրադրությունն աշխարհում»։ Սակայն քչերն են կարծում, որ այս ուրբաթ նման բան տեղի կունենա։
«Չէի ասի, որ դա անհնար է, բայց նաև շատ դժվար է պատկերացնել, որ նման ենթադրությունն իրականություն կդառնա»,- ասել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի քարտուղար Օլաֆ Նյոլստադը։
Մասնագետներն ավելի հավանական են համարում երկու տարբերակ՝ կա՛մ խաղաղության մրցանակն այս տարի բաժին կհասնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, կա՛մ էլ դրան կարժանանա որևէ բնապահպանական կազմակերպություն։ Ի դեպ, մինչև հիմա ոչ մի երկիր (նույնիսկ Ամերիկան) խաղաղության այնքան շատ մրցանակ չի ստացել, որքան միջազգային կազմակերպությունները։ Ընդ որում` ամենևին պարտադիր չէ, որ այդ կազմակերպությունը երկար տարիների ընթացքում համաշխարհային համբավ ձեռք բերած կառույց լինի։ Այսպիսի մի օրինակ բերեմ։ Դժվար թե երբևէ լսած լինեք Թունիսի Ազգային երկխոսության քառյակի մասին, որը Նոբելյան մրցանակի արժանացավ իր հիմնադրումից ընդամենը երկու տարի անց, այնինչ Զիգմունդ Ֆրոյդը Նոբելյան մրցանակի է ներկայացվել (չեք հավատա) 32 անգամ և այդպես էլ չի արժանացել այդ պատվավոր պարգևին։
Սա ընդամենը մեկն է Նոբելյան մրցանակների հետ կապված հետաքրքրական փաստերից։ Երևի գիտեք, որ այդ պարգևին արժանացածները մեդալի հետ նաև պատկառելի գումար են ստանում, որը վերջին տասնամյակների ընթացքում կազմում է մոտ 1 միլիոն դոլար։ Եղել են դեպքեր, երբ դափնեկրի հարազատները նրա մահից հետո վաճառել են մեդալը հիմնականում հենց 1 միլիոնի սահմաններում։ Դատապարտելու իրավունք չունեմ՝ շատ լավ պատկերացնում եմ՝ դու սոված-ծարավ նստած ես, իսկ պատին ամրացրած մեխից մեկ միլիոն է կախված։ Մարդ ես, կարող ես և չդիմանալ գայթակղությանը։
Պատմության դասեր. ինչպես Նոբելյան մրցանակ ստացան խաղաղության չաշխատող համաձայնագրի համար
Բայց եղել է մի դեպք, երբ Նոբելյան մեդալը վաճառել է հենց ինքը՝ դափնեկիրը։ Եվ բոլորովին ոչ այն պատճառով, որ խիստ կարիքի մեջ է հայտնվել։ Ջեյմս Վաթսոնը 1962 թվականին Նոբելյան մրցանակ ստացավ ԴՆԹ-ի կառուցվածքի ուսումնասիրության համար։ Հետո նրան հեռացրին Նյու Յորքի այն լաբորատորիայից, որտեղ աշխատում էր։ Տարիներ անց, երբ լաբորատորիան ծանր ֆինանսական վիճակում հայտնվեց, Վաթսոնն իր Նոբելյան մեդալը աճուրդի հանեց այդ գիտական կենտրոնին աջակցելու նպատակով։ Գնահատե՛ք՝ մարդուն հանում են, ինքը օգնում է։
Այս պատմության շարունակությունն էլ է շատ հետաքրքիր։ Վաթսոնի մեդալը ավելի քան 4 միլիոն դոլարով գնեց Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Ալիշեր Ուսմանովը։ Եթե կարծում եք, թե մեծահարուստի միակ նպատակն էր հավաքել օլիգարխ ընկերներին և հպարտանալ՝ տեսե՛ք, ես էլ Նոբելյան մեդալ ունեմ, սխալվում եք։ Նա վերադարձրեց մեդալը Վաթսոնին՝ ասելով. «Ինձ համար անընդունելի է, երբ հայտնի գիտնականը ստիպված է վաճառել այն պարգևը, որով ճանաչվել են նրա նվաճումները»։
Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում
Եվ վերջապես։ 1995 թվականին Նոբելյան մրցանակը տնտեսության բնագավառում շահեց Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լուկասը։ Մարդը դեռ նոր էր միլիոնատեր դարձել, երբ հայտնվեց նրա նախկին կինը և հիշեցրեց, որ իրենց ամուսնական պայմանագրում հստակ գրված է՝ եթե բաժանվելուց հետո պրոֆեսորը Նոբելյան մրցանակ է ստանում մինչև 1995 թվականը ներառյալ, գումարը կիսվում է նրանց միջև։ Այսինքն` ընդամենը մի քանի ամիս էր մնում, որ այդ պայմանագրի ժամկետը լրանար։ Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպես է հաջողվել կնոջը դեռ ամուսնանալիս կանխատեսել, որ իր ընտրյալը հենց այդ թվականին Նոբելյան մրցանակ կստանա։ Երևի ճիշտ են ասում՝ կնոջ բնազդին ոչինչ չի հասնի։
Նոբելյան մրցանակ - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2023
Նոբելյան մրցանակի գումարը կավելանա 1 մլն կրոնով
Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է` կորոնավիրուսը լաբորատորիայում է ստեղծվել
Լրահոս
0