https://arm.sputniknews.ru/20231003/tan-vardzeri-nvor-tankacum-e-spasvum-masnagety-arcakhcinerin-trvvogh-gumary-tsaghr-e-hamarum-66805001.html
Տան վարձերի նոր թանկացում է սպասվում. մասնագետը արցախցիներին տրվող գումարը ծաղր է համարում
Տան վարձերի նոր թանկացում է սպասվում. մասնագետը արցախցիներին տրվող գումարը ծաղր է համարում
Sputnik Արմենիա
«Բարս» անշարժ գույքի գործակալության հիմնադիր Մարիա Չատինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Արցախից բռնի տեղահանվածների բնակարաններով ապահովման... 03.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-03T23:15+0400
2023-10-03T23:15+0400
2023-10-03T23:15+0400
արցախ
տեղահանված
բռնի տեղահանված
բնակարան
անշարժ գույք
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/03/66809536_0:168:1601:1068_1920x0_80_0_0_b660574e30f02fe375d9e8860345c1bc.jpg
Տան վարձերի նոր թանկացում է սպասվում. Ացախցիներին տրվող գումարը մասնագետը ծաղր է համարում
Sputnik Արմենիա
Տան վարձերի նոր թանկացում է սպասվում. Ացախցիներին տրվող գումարը մասնագետը ծաղր է համարում
2024թ–ի հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրի և 10 տոկոս հարկման պարտադիր պահանջի ուժի մեջ մտնելու հետևանքով վարձակալության գները կթանկանան ևս 10 տոկոսով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց «Բարս» անշարժ գույքի գործակալության հիմնադիր Մարիա Չատինյանը։Նրա խոսքով` հայաստանյան վարձակալության շուկայում գներն այսօր էլ ցածր չեն, թանկացման միտում է նկատվում նաև Արցախից բռնի տեղահանվածների ներհոսքով պայմանավորված։Անշարժ գույքի գործակալությունը ևս, Չատինյանի խոսքով, արցախցիների գործարքների դիմաց ծառայության գումար չի պահանջում և բնակարանների սեփականատերերին առաջարկում է այդ գումարի չափով նվազեցնել վարձակալության արժեքը։«Բավական մեծ թվով ընտանիքներ ենք տեղավորել։ Բնականաբար, նաև մեր կողմից ինչ–որ օգնություն ենք հատկացրել։ Բայց անտուն մնացած մարդկանց քանակը շատ մեծ է, և շատերը շատ ծանր պայմաններում են այսօր»,– նշեց Չատինյանը։ Արցախահայերին Փարիզի պատվավոր քաղաքացիություն կշնորհեն. բանաձև է ընդունվելԱրցախից բռնի տեղահանվածներին կառավարությունը նաև բնակության ծախսերի աջակցության ծրագիր է առաջարկել, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ից։ Դրանով յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով տրամադրվելու է ամսական 40 000 դրամ և ևս 10 000 դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ ծախսերի համար:Կառավարության կողմից տրվող բնակության ծախսի գումարի չափը անշարժ գույքի վարձկալության գներից քաջատեղյակ Մարիա Չատինյանն ուղղակի ծաղր է համարում։2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար սեփականատերերը ստիպված կլինեն մինչև 500 000 դրամ տուգանք վճարել։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծը օրերս քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և դրական եզրակացության արժանացավլ։Գործող օրենքով` վարձակալական եկամուտներից սեփականատերը պարտավոր է 10 տոկոս եկամտահարկ վճարել։ Բայց վարձակալության գործարքները հիմնականում կատարվում են ստվերային կարգով` առանց գրանցման, հարկերն էլ թաքցվում են։ Առաջարկվող տուգանքով ՊԵԿ–ը փորձում է շտկել իրավիճակը։Օրինագծի համաձայն՝ ստվերային վարձակալության համար սեփականատերը ստիպված կլինի վճարել բնակարանի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով տուգանք, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/03/66809536_0:0:1425:1068_1920x0_80_0_0_d96d1b44ca41d0140d86bbfc86e0d54f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, տեղահանված, բռնի տեղահանված, բնակարան, անշարժ գույք, պոդկաստ, аудио
արցախ, տեղահանված, բռնի տեղահանված, բնակարան, անշարժ գույք, պոդկաստ, аудио
Տան վարձերի նոր թանկացում է սպասվում. մասնագետը արցախցիներին տրվող գումարը ծաղր է համարում
«Բարս» անշարժ գույքի գործակալության հիմնադիր Մարիա Չատինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Արցախից բռնի տեղահանվածների բնակարաններով ապահովման խնդիրները, շուկայի արձագանքը խնդրին, նաև` ապագայի որոշ կանխատեսումներ արել։
2024թ–ի հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրի և 10 տոկոս հարկման պարտադիր պահանջի ուժի մեջ մտնելու հետևանքով վարձակալության գները կթանկանան ևս 10 տոկոսով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց «Բարս» անշարժ գույքի գործակալության հիմնադիր Մարիա Չատինյանը։
Նրա խոսքով` հայաստանյան վարձակալության շուկայում գներն այսօր էլ ցածր չեն, թանկացման միտում է նկատվում նաև Արցախից բռնի տեղահանվածների ներհոսքով պայմանավորված։
«Շուկան շատ տարբեր ձևով արձագանքեց. կային մարդիկ, որոնք պատրաստ էին սիրով իրենց տները, բնակարանները անհատույց տրամադրել արցախցի մեր հայրենակիցներին։ Կային և մարդիկ, որոնք իրենց 300 000 դրամանոց բնակարանը արցախցիներին 200 000–ով էին պատրաստ հանձնել։ Բայց կար և բավականին մեծ զանգված, որը վարձակալության հանձնվող գույքի արժեքները բարձրացրեց աբսուրդի հասնող չափերի։ Նույնիսկ եղան այնպիսիք, որ հայտարարեցին` ավելի լավ է` ռուսներին տանք բարձր արժեքով, քան արցախցիներին»,– պատմեց մեր զրուցակիցը։
Անշարժ գույքի գործակալությունը ևս, Չատինյանի խոսքով, արցախցիների գործարքների դիմաց ծառայության գումար չի պահանջում և բնակարանների սեփականատերերին առաջարկում է այդ գումարի չափով նվազեցնել վարձակալության արժեքը։
«Բավական մեծ թվով ընտանիքներ ենք տեղավորել։ Բնականաբար, նաև մեր կողմից ինչ–որ օգնություն ենք հատկացրել։ Բայց անտուն մնացած մարդկանց քանակը շատ մեծ է, և շատերը շատ ծանր պայմաններում են այսօր»,– նշեց Չատինյանը։
Արցախից բռնի տեղահանվածներին կառավարությունը նաև բնակության ծախսերի աջակցության ծրագիր է առաջարկել, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ից։ Դրանով յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով տրամադրվելու է ամսական 40 000 դրամ և ևս 10 000 դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ ծախսերի համար:
Կառավարության կողմից տրվող բնակության ծախսի գումարի չափը անշարժ գույքի վարձկալության գներից քաջատեղյակ Մարիա Չատինյանն ուղղակի ծաղր է համարում։
«Դա ծաղր է, օժանդակություն չէ։ Այդ գումարը հազիվ կոմունալ վճարներին բավարարի։ Այդ գնով ուղղակի գոյություն չունեն բնակարաններ Երևան քաղաքում իր արվարձաններով։ Դա հազիվ կոմունալ վճարների փոխհատուցում է, հատկապես որ ձմեռ է առջևում, և ձմռանը միայն գազի ծախսը մեծ գումար կկազմի։ Իհարկե, այդ 40 000–ը ինչ–որ բան է, բայց դա շատ փոքր գումար է բնակարանի վարձավճարի հատուցման համար»,– ասաց նա։
2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար սեփականատերերը ստիպված կլինեն մինչև 500 000 դրամ տուգանք վճարել։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծը օրերս քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և դրական եզրակացության արժանացավլ։
Գործող օրենքով` վարձակալական եկամուտներից սեփականատերը պարտավոր է 10 տոկոս եկամտահարկ վճարել։ Բայց վարձակալության գործարքները հիմնականում կատարվում են ստվերային կարգով` առանց գրանցման, հարկերն էլ թաքցվում են։ Առաջարկվող տուգանքով ՊԵԿ–ը փորձում է շտկել իրավիճակը։
Օրինագծի համաձայն՝ ստվերային վարձակալության համար սեփականատերը ստիպված կլինի վճարել բնակարանի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով տուգանք, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ։