00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում

© SputnikВынужденные переселенцы из Нагорного Карабаха в Горисе (30 сентября 2023). Сюник
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха в Горисе (30 сентября 2023). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2023
Բաժանորդագրվել
Բուհերը պետք է վարեն նշված ուսանողների հաշվառում՝ մեկշաբաթյա պարբերականությամբ տվյալները ներկայացնելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` հետագայում փաստաթղթավորումն ու լիարժեք ներգրավումն ապահովելու համար:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին:
«Բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսերում: Ուսանողները պետք է կցագրվեն՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, կրեդիտների տարբերությունից (առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից)՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով իրավիճակային կամ անհատական մոտեցում»,–նշված է շրջաբերականում:
Բուհերը պետք է վարեն նշված ուսանողների հաշվառում՝ մեկշաբաթյա պարբերականությամբ տվյալները ներկայացնելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` հետագայում փաստաթղթավորումն ու լիարժեք ներգրավումն ապահովելու համար:
Նշվում է, որ մինչև քննաշրջանի սկիզբն անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ համապատասխան փաստաթղթերի առկայությունն ապահովելու, ինչպես նաև ուսանողների տեղափոխության գործընթացներում, ըստ անհրաժեշտության, նոր կարգավորումներ սահմանելու ուղղությամբ։ Քննարկվում են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
«Կյանքս ճամպրուկի մեջ չտեղավորվեց»․ Արցախից վերջին տեղահանվածների ուժն ու պատմությունները
Բուհերին առաջարկվել է կրթական գործընթացին զուգահեռ դիտարկել նաև տեղահանված ընտանիքների ուսանողների ինտեգրման, հոգեբանական և կրթությանն առնչվող հավելյալ աջակցության ծրագրեր և ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները՝ բուհի համապատասխան ստորաբաժանումների միջոցով կամ համագործակցելով այլ բուհերի հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։
Լրահոս
0