https://arm.sputniknews.ru/20231002/kangnecreq-alievin-divanagitakan-karujcneri-dimac-hanun-arcakhi-bvoghvoqi-akcianer-en-66761161.html
«Կանգնեցրե՛ք Ալիևին». դիվանագիտական կառույցների դիմաց հանուն Արցախի բողոքի ակցիաներ են
«Կանգնեցրե՛ք Ալիևին». դիվանագիտական կառույցների դիմաց հանուն Արցախի բողոքի ակցիաներ են
Sputnik Արմենիա
Քաղաքացիները Երևանում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ իրենց բողոքի ձայնն են հնչեցնում ու պաստառների միջոցով պահանջներ ներկայացնում։ 02.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-02T16:47+0400
2023-10-02T16:47+0400
2023-10-02T16:50+0400
արցախ
բողոքի ակցիա
երևան
դեսպանատուն
ռուբեն վարդանյան
լեռնային ղարաբաղ
ռուսաստան
ամն
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66706310_0:80:1537:945_1920x0_80_0_0_7dd57fd4a5dd52790cbdd38dfd9aa6a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ի աջակցություն Արցախի և Բաքվի կողմից կալանավորված հայերի Երևանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ակցիաներ են իրականացվում։Երիտասարդներն արդեն եղել են Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատների մոտ։ Երթով շարժվելու են նաև դեպի Եվրոպական միության և ԱՄՆ դեսպանատներ։Ակցիայի մասնակիցներից մեկը` Տիգրանը, նշեց, որ 3 հիմնական նպատակ ունեն` վերջ տալ Արցախում տեղի ունեցող էթնիկ զտումներին, Ալիևի ցեղասպան քաղաքականությանը և վերադարձնել Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Մանուկյանին Հայաստան։«Մենք նամակներ ենք փոխանցում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Եվրոպական միության և ԱՄՆ դեսպանատներին։ Հստակ նշում ենք մեր խնդրանք–պահանջները, որպեսզի առավել հասցեական քայլեր արվեն, այսինքն` ոչ միայն կոչեր լինեն, այլ դիվանագիտական օղակներով դատապարտեն Ալիևի վարած քաղաքականությունը»,– նշեց Տիգրանը։Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։Հավելենք, որ սեպտեմբերի 19-20-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով վերջին տվյալներով Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։
երևան
լեռնային ղարաբաղ
ամն
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66706310_85:0:1452:1025_1920x0_80_0_0_59b0edb9d45f2db0495d95dad3cf9d30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բողոքի ակցիա, երևան, դեսպանատուն, ռուբեն վարդանյան, լեռնային ղարաբաղ, ռուսաստան, ամն, ֆրանսիա
արցախ, բողոքի ակցիա, երևան, դեսպանատուն, ռուբեն վարդանյան, լեռնային ղարաբաղ, ռուսաստան, ամն, ֆրանսիա
«Կանգնեցրե՛ք Ալիևին». դիվանագիտական կառույցների դիմաց հանուն Արցախի բողոքի ակցիաներ են
16:47 02.10.2023 (Թարմացված է: 16:50 02.10.2023) Քաղաքացիները Երևանում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ իրենց բողոքի ձայնն են հնչեցնում ու պաստառների միջոցով պահանջներ ներկայացնում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ի աջակցություն Արցախի և Բաքվի կողմից կալանավորված հայերի Երևանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ակցիաներ են իրականացվում։
Երիտասարդներն արդեն եղել են Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատների մոտ։ Երթով շարժվելու են նաև դեպի Եվրոպական միության և ԱՄՆ դեսպանատներ։
Քաղաքացիներն իրենց ձեռքերում պահում են «կանգնեցրե՛ք Ալիևին», «դադարեցրե՛ք 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը», «կանգնեցրե՛ք Ալիևին, փրկե՛ք Արցախը», «Ռուբե՛ն, քեզ հետ ենք» և այլ գրառումներով պաստառներ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի դրոշներն են ծածանում։ Մարդիկ նաև բերել են Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին կուտակված մեքենաների, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված երեխայի, Բաքվում կալանավորված ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները։
Ակցիայի մասնակիցներից մեկը` Տիգրանը, նշեց, որ 3 հիմնական նպատակ ունեն` վերջ տալ Արցախում տեղի ունեցող էթնիկ զտումներին, Ալիևի ցեղասպան քաղաքականությանը և վերադարձնել Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Մանուկյանին Հայաստան։
«Մենք նամակներ ենք փոխանցում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Եվրոպական միության և ԱՄՆ դեսպանատներին։ Հստակ նշում ենք մեր խնդրանք–պահանջները, որպեսզի առավել հասցեական քայլեր արվեն, այսինքն` ոչ միայն կոչեր լինեն, այլ դիվանագիտական օղակներով դատապարտեն Ալիևի վարած քաղաքականությունը»,– նշեց Տիգրանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ
ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան
3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին
4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Հավելենք, որ սեպտեմբերի 19-20-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով
վերջին տվյալներով Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։