00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Մեդալի 2 կողմը, կամ ինչո՞ւ Արցախից բռնի տեղահանվածները Երևանում բնակարան չեն գտնում

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Բաժանորդագրվել
Արցախից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարդիկ վարձով բնակարաններ են փնտրում, զգալի մասը՝ Երևանում կամ Երևանին մոտ մարզերում։ Իսկ թե ինչու բնակարաններ գտնել չի հաջողվում, Sputnik Արմենիան փորձել է հասկանալ` զրուցելով ինչպես բրոքերի, այնպես էլ Արցախից տեղահանված քաղաքացիների հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Երևանում և Երևանին մոտ մարզերում վարձով բնակարան գտնել ցանկացողների թիվը շարունակում է աճել` պայմանավորված Արցախից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիներիմեծ հոսքով։
Գաղտնիք չէ, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանում՝ հատկապես Երևանում վարձով տրվող բնակարանների վարձավճարը բարձրացավ՝ հասնելով 250 - 500, 000 դրամի։
ԼՂ–ից տեղահանված ավելի քան 100 տարեց ու 20 երեխա տեղավորվել են ՀՀ խնամքի կենտրոններում
Այժմ սոցցանցերի հայկական տիրույթում կարելի է հարյուրավոր գրառումներ գտնել այն մասին, որ Արցախից բռնի տեղահանվածները մատչելի բնակարաններ են փնտրում Երևանում կամ Երևանին մոտ մարզերում։ Միայն թե այս պահին դա գրեթե անհնար է։
Բնակարանների վարձակալությամբ զբաղվող ընկերություններից մեկի աշխատակիցը, որը չցանկացավ իրենց ընկերության անունից ներկայանալ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց մի քանի պատճառ, թե ինչու Արցախից բռնի տեղահանվածները Երևանում բնակարաններ չեն կարողանում գտնել։
«Երևանում բնակարաններ ունեցող շատ քաղաքացիներ ցանկանում են երկարաժամկետ վարձակալությամբ տալ իրենց գույքը և ստաբիլ բարձր եկամուտ ստանալ, ուստի խուսափում են տեղահանվածներին տալ`նրանց սոցիալական պայմաններից ելնելով»,-ասաց նա։
Բրոքերի խոսքով՝ եթե անգամ գտնվում են բարի մարդիկ, որոնք պատրաստ են 1-2 ամսվա համար վճարել այդ բնակարանների վարձը, տանտերերը հրաժարվում են երկարաժամկետ հեռանկար չունենալու պատճառով։
«Ամեն օր տասնյակ մարդիկ են զանգահարում նույն հարցով, բայց բոլորին ստիպված ենք լինում մերժել համարժեք առաջարկներ չունենալու պատճառով։ Ինչ վերաբերում է քաղաքացիների այն մեղադրանքներին, թե ի՞նչ ունեք վախենալու, ՀՀ կառավարությունը վարձակալության գումարը կփոխհատուցի, մենք ունենք հստակ պատասխան` պետությունը գուցե փոխհատուցի 65-80,000 դրամ, բայց ոչ 350-400 000 դրամ»,-ասաց նա։
Ամեն ինչ էլ կստեղծվի, բայց հայրենիքը... Արցախից տեղահանվածները փորձում են նոր կյանք սկսել
Այս ֆոնին գուցե շատերի մոտ հարց առաջանա, թե ինչու են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները նախընտրում հենց Երևանը, ոչ թե այն կացարանները, որոնք պետությունն առաջարկում է, օրինակ, ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։ Առաջնային պատճառը,ըստ բռնի տեղահանվածների, սեփական ընտանիքի անվտանգության մասին հոգալու ցանկությունն է։
«Քիչ չեն խոսակցություններն այն մասին, որ Հայաստանում ևս պատերազմ է սպասվում։ Իմ ընտանիքն արդեն 2 անգամ տեղահանվել է` սկզբում Հադրութից, հետո արդեն` Ստեփանակերտից։ Երրորդի համար իսկապես ուժ չունենք։ Բացի այդ, Երևանում աշխատանք գտնելը շատ ավելի հեշտ է, քան սահմանամերձ գյուղերում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված Մերին, որը4 երեխաների մայր է։
Արցախից բռնի տեղահանված 71-ամյա Սեդա տատն էլ նշեց, որ իր թոռը պետք է շարունակեն իրենց կրթությունը Երևանի համալսարաններից մեկում, ֆինանսական միջոցներ են պետք, որպեսզի նրանք ամեն օր կարողանան մարզից Երևան հասնել։ Բացի այդ, Երևանում կկարողանան և՛ սովորել, և՛ աշխատել։
Քիչ չեն նաև այն տեղահանված ընտանիքները, որոնք բնակարաններ փնտրել ու չեն գտել Երևանին մոտ մարզերում և դիմել են պետության օգնությանը ժամանակավոր կացարան տեղափոխվելու համար։
2024 թ. ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար
Այս ֆոնին չենք կարող չխոսել այն քաղաքացիների մասին, որոնք ՀՀ տարբեր մարզերում գտնվող իրենց տները Արցախից բռնի տեղահանվածներին են տալիս անվճար՝ 1-2 տարով։ Ինչպես սոցցանցերում, այնպես էլ, օրինակ, List.am-ում, որտեղ ավելացել է «Արցախահայերի համար» բաժին, կարելի է ոչ միայն անվճար բնակարաններ գտնել, այլև տարատեսակ կենցաղային իրեր, կահույք, հագուստ և նաև աշխատանք։
Լրահոս
0