00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:46
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Մարդասիրության համաշխարհային առաջնորդները կոչ են անում անհապաղ ազատել Ռուբեն Վարդանյանին

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023
Բաժանորդագրվել
Նա իր կյանքի վերջին ութ տարիները նվիրել է նրանց աջակցելուն, ովքեր պայքարում են մարդու հիմնարար իրավունքների համար ամբողջ աշխարհում։ Իսկ այսօր հենց ինքն է հալածանքի զոհ դարձել։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Բարերար, գործարար, ՀՀ քաղաքացի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովվեցուցիչ է և ունի քաղաքական դրդապատճառներ: Այս մասին նշված է մարդասիրության համաշխարհային առաջնորդների տարածած հայտարարության մեջ։
Նրանք կոչ են անում անհապաղ ազատ արձակել Վարդանյանին։
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի համար Ռուբենն այդքան մեծ ջանքեր է ներդրել, վերջին ութ տարիների ընթացքում արժանին է մատուցել և աջակցել նրանց, ովքեր պայքարում են մարդու հիմնարար իրավունքների համար ամբողջ աշխարհում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը: Ճակատագրի հեգնանքով այժմ Ռուբենն ինքն է դարձել նույն հալածանքի զոհը, ինչպես այն հերոսները, որոնց նա փորձել է օգնել՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով»,– նշված է տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ` գիտակցելով, թե որքան մեծ են ռիսկերը, բայց նա վճռական էրհակամարտության համար խաղաղ լուծում գտնելուն օգնելու հարցում։
Ադրբեջանի սահմանապահները կալանավորել են ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին
Հայտարարության մեջ շեշտվում է, որ Վարդանյանն իր կյանքի վերջին 20 տարիները նվիրել է տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու գործին, և այն, ինչ նրա հետ տեղի է ունեցել, արդար չէ:
Մարդասիրության համաշխարհային առաջնորդները վստահ են` Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա աջակցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և օժանդակել ժողովրդավարության տառին համապատասխան ապրելու իրավունքի իրացմանը:
«Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի նրան և ցույց տա իր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ՝ նրա և տարածաշրջանի բոլոր հայերի իրավունքների»,– եզրափակվում է հայտարարությունը։
Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու կոչին միացել են
2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիր Ֆարթուն Ադանը,
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Կոստա Ռիկայի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Օսկար Արյասը,
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը,
2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանում Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի նախագահՋամիլա Աֆղանին,
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր և նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն,
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Արա Դարզին,
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Իրավապաշտպանների կենտրոնի հիմնադիր, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Շիրին Էբադին,
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, The Elders խմբի նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը,
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն,
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Գթության Մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն Թոմ Քաթինան և ուրիշներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական սահմանապահ ծառայությունը հայտնեց, որ Հայաստան մուտք գործելու փորձի ժամանակ ձերբակալել են բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական դատարանը նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով։ Վերջինիս 14 տարվա ազատազրկում է սպառնում։
Լրահոս
0