https://arm.sputniknews.ru/20230929/ejmiatsnum-bnakarannery-vardzakalutjamb-talu-patrvakvov-kiny-5-andzic-gumarner-e-hapshtakel-66656047.html
Էջմիածնում բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով կինը 5 անձից գումարներ է հափշտակել
Էջմիածնում բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով կինը 5 անձից գումարներ է հափշտակել
Sputnik Արմենիա
48-ամյա կինն ընդունել է մեղքը, ապահովվել է վնասի ամբողջական փոխհատուցումը: 29.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-29T16:21+0400
2023-09-29T16:21+0400
2023-09-29T16:21+0400
բնակարան
խարդախություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում երկու բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով Վաղարշապատի 48-ամյա բնակչուհին 5 անձից խարդախությամբ հափշտակություններ է կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչականա կոմիտեն։Պարզվել է, որ կինը իր խարդախութանը զոհ դարձած անձանց ներկայացել է որպես Էջմիածին քաղաքում գտնվող 2 բնակարանների սեփականատեր, մինչդեռ եղել է այդ բնակարաններից մեկի վարձակալը։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կնոջը մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով):Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է բացակայելու արգելքը: Վերջիս ընդունել է մեղքը, քննությամբ ապահովվել է վնասի ամբողջական փոխհատուցում:Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բնակարան, խարդախություն, հհ քննչական կոմիտե
բնակարան, խարդախություն, հհ քննչական կոմիտե
Էջմիածնում բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով կինը 5 անձից գումարներ է հափշտակել
48-ամյա կինն ընդունել է մեղքը, ապահովվել է վնասի ամբողջական փոխհատուցումը:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում երկու բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով Վաղարշապատի 48-ամյա բնակչուհին 5 անձից խարդախությամբ հափշտակություններ է կատարել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչականա կոմիտեն։
Պարզվել է, որ կինը իր խարդախութանը զոհ դարձած անձանց ներկայացել է որպես Էջմիածին քաղաքում գտնվող 2 բնակարանների սեփականատեր, մինչդեռ եղել է այդ բնակարաններից մեկի վարձակալը։
«2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում բնակարանները վարձակալելու համար հայտարարության կամ այլ անձանցից տեղեկանալու միջոցով իր հետ կապ հաստատած 5 տարբեր անձանցից, որպես մի քանի ամսվա վարձավճար, ստացել է տարբեր չափերով՝ 160․000-ից մինչև 300․000 ՀՀ դրամ կամ 400-500 ԱՄՆ դոլար գումարներ և խարդախությամբ հափշտակել դրանք»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կնոջը մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով):
Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է բացակայելու արգելքը: Վերջիս ընդունել է մեղքը, քննությամբ ապահովվել է վնասի ամբողջական փոխհատուցում:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։