https://arm.sputniknews.ru/20230928/ekhkhv-ashnanajin-nstashrjanum-kqnnarkven-lgh-in-ev-hhin-arnchvvogh-harcer-ekhkhv-nakhagah-66605970.html
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և ՀՀ–ին առնչվող հարցեր. ԵԽԽՎ նախագահ
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և ՀՀ–ին առնչվող հարցեր. ԵԽԽՎ նախագահ
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը խոսել է վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մասին։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T14:37+0400
2023-09-28T14:37+0400
2023-09-28T14:37+0400
ալեն սիմոնյան
արցախ
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1c/66604533_0:0:800:451_1920x0_80_0_0_2c7d1118af2cdc3d13d500bcc6a560a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր: Այս մասին Դուբլինում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ լրատվության և հասարակայնության հետ հարցերի վարչությունը։Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերից, խոսել բռնի տեղահանումների մասին։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ադրբեջանական քաղաքականության հիմքում է Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի, մշակութային ժառանգության իսպառ վերացումը, իսկ վերջին գործողությունները զրուցակիցների կողմից դիտարկվել է հայաթափման ծրագիր իրականացնելու վերջնանպատակ:«Անդրադարձ է եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունը, այլև զրոյացնում է միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Եվրախորհրդի կառույցները պետք է այցելեն Լեռնային Ղարաբաղ եւ դիտարկեն այնտեղ տիրող մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը, արձանագրեն ժողովրդի տառապանքները և գտնեն հնարավոր լուծումներ: Վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում նա ապավինել է ԵԽԽՎ-ի աջակցությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. հաստատել խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1c/66604533_7:0:747:555_1920x0_80_0_0_fd83cdad2dc44d39175ab9680af4666c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, արցախ, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ադրբեջան
ալեն սիմոնյան, արցախ, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), ադրբեջան
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և ՀՀ–ին առնչվող հարցեր. ԵԽԽՎ նախագահ
Ալեն Սիմոնյանը խոսել է վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր: Այս մասին Դուբլինում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսը: Տեղեկությունը հայտնում է
ԱԺ լրատվության և հասարակայնության հետ հարցերի վարչությունը։
Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերից, խոսել բռնի տեղահանումների մասին։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ադրբեջանական քաղաքականության հիմքում է Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի, մշակութային ժառանգության իսպառ վերացումը, իսկ վերջին գործողությունները զրուցակիցների կողմից դիտարկվել է հայաթափման ծրագիր իրականացնելու վերջնանպատակ:
«Անդրադարձ է եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունը, այլև զրոյացնում է միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատմանը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Եվրախորհրդի կառույցները պետք է այցելեն Լեռնային Ղարաբաղ եւ դիտարկեն այնտեղ տիրող մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը, արձանագրեն ժողովրդի տառապանքները և գտնեն հնարավոր լուծումներ: Վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում նա ապավինել է ԵԽԽՎ-ի աջակցությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. հաստատել խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: