https://arm.sputniknews.ru/20230928/brni-teghahanvats-mer-hajrenakicnery-hh-en-hasnum-bazmativ-khndirnervov-hh-mip-66598242.html
Բռնի տեղահանված մեր հայրենակիցները Արցախից ՀՀ են հասնում բազմաթիվ խնդիրներով. ՄԻՊ
Բռնի տեղահանված մեր հայրենակիցները Արցախից ՀՀ են հասնում բազմաթիվ խնդիրներով. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Մանասյանի խոսքով` գործընթացը բարդ է, հոսքը` մեծ, ուստի հնարավոր չէ, որ որոշակի խնդիրներ չլինեն։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T12:54+0400
2023-09-28T12:54+0400
2023-09-28T12:54+0400
անահիտ մանասյան
տեղահանված
արցախ
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66505138_0:114:1024:690_1920x0_80_0_0_3d630fa87dc732ddcaf6553b6a09fd53.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ հասած մեր հայրենակիցները բազմաթիվ խնդիրներ ունեն` թե ֆիզիկական, թե հոգեբանական։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ՀՀ ՄԻՊ–ը նկատեց` այսքան մեծ թվով հոսքի ու բարդ գործընթացի շրջանակներում հնարավոր չէ, որ խնդիրներ չլինեն։ Բայց պաշտպանի թիմը մշտադիտարկումներ է իրականացնում և փորձում բարձրաձայնել դրանց մասին, ուղղորդել, պատասխանատու մարմիններին հարցը փոխանցել` օպերատիվ կարգավորելու և լուծելու համար։Անդրադառնալով վերջին ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից արցախցիների խոշտանգումներին` Մանասյանը նշեց` տեղեկություններ հավաքագրել են, առայժմ դրանց մասին չի խոսի, քանի դեռ ամփոփված չեն։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66505138_0:0:1024:768_1920x0_80_0_0_972f0324da714d38ff4facbc4c532189.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ մանասյան, տեղահանված, արցախ, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ)
անահիտ մանասյան, տեղահանված, արցախ, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ)
Բռնի տեղահանված մեր հայրենակիցները Արցախից ՀՀ են հասնում բազմաթիվ խնդիրներով. ՄԻՊ
Մանասյանի խոսքով` գործընթացը բարդ է, հոսքը` մեծ, ուստի հնարավոր չէ, որ որոշակի խնդիրներ չլինեն։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ հասած մեր հայրենակիցները բազմաթիվ խնդիրներ ունեն` թե ֆիզիկական, թե հոգեբանական։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Նրանք շատ երկար ժամանակ եղել են շրջափակման մեջ, բացի այդ, վերջին օրերի իրադարձությունները, նաև այդքան երկար ճանապարհին գտնվելն ազդում են յուրաքանչյուրի վրա։ Կարևոր է, որ կարողանանք պատշաճ մակարդակով դիմավորել և պատշաճ պայմաններով ապահովել»,– ասաց Մանասյանը։
ՀՀ ՄԻՊ–ը նկատեց` այսքան մեծ թվով հոսքի ու բարդ գործընթացի շրջանակներում հնարավոր չէ, որ խնդիրներ չլինեն։ Բայց պաշտպանի թիմը մշտադիտարկումներ է իրականացնում և փորձում բարձրաձայնել դրանց մասին, ուղղորդել, պատասխանատու մարմիններին հարցը փոխանցել` օպերատիվ կարգավորելու և լուծելու համար։
Անդրադառնալով վերջին ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից արցախցիների խոշտանգումներին` Մանասյանը նշեց` տեղեկություններ հավաքագրել են, առայժմ դրանց մասին չի խոսի, քանի դեռ ամփոփված չեն։
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ: