https://arm.sputniknews.ru/20230928/azh-handznazhvoghvovy-havanutjun-tvec-hrvomi-statusi-vaveracmany-66592723.html
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հռոմի ստատուտի վավերացմանը
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հռոմի ստատուտի վավերացմանը
Sputnik Արմենիա
Եղիշե Կիրակոսյանի խոսքով` վավերացումը կարող է նաև ազդեցություն ունենալ մեր երկրին տարբեր տեսակի պաշտպանական համակարգեր տրամադրելու համար։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T12:04+0400
2023-09-28T12:04+0400
2023-09-28T12:05+0400
հայաստան
հռոմի ստատուտ
աժ (ազգային ժողով)
եղիշե կիրակոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451132_0:102:1600:1002_1920x0_80_0_0_b6922e0d9f47026d4f05572878ac34f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։Նախագծի զեկուցող Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ վավերացման գործընթացը վերաիմաստավորվում է նաև այսօր, երբ Արցախից բռնի տեղահանվում են մեր հայրենակիցները։Նրա բացատրեց, թե ինչու է կառավարությունն առաջարկել կանոնադրության վավերացումից բացի հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021թ. մայիսի 10-ից։ Այդ ժամանակահատվածից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները սկսեցին ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, եղան գերեվարումներ, մարդու իրավունքների այլ խախտումներ։Կիրակոսյանի կարծիքով` կանոնադրության վավերացումը կարող է նաև որոշակի դերակատարում ունենալ Հայաստանի անվտանգային ոլորտում։Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասինՀաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451132_97:0:1520:1067_1920x0_80_0_0_5e89a18e1d1519dee9fd88633e5f2374.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հռոմի ստատուտ, աժ (ազգային ժողով), եղիշե կիրակոսյան
հայաստան, հռոմի ստատուտ, աժ (ազգային ժողով), եղիշե կիրակոսյան
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հռոմի ստատուտի վավերացմանը
12:04 28.09.2023 (Թարմացված է: 12:05 28.09.2023) Եղիշե Կիրակոսյանի խոսքով` վավերացումը կարող է նաև ազդեցություն ունենալ մեր երկրին տարբեր տեսակի պաշտպանական համակարգեր տրամադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։
Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Նախագծի զեկուցող Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ վավերացման գործընթացը վերաիմաստավորվում է նաև այսօր, երբ Արցախից բռնի տեղահանվում են մեր հայրենակիցները։
«Այս բռնի տեղահանումը ևս, կարծում ենք, կանոնադրության իրավազորության ենթակա հանցագործությունների շարքին է դասվում` որպես մարդկայնության հետ ուղղված հանցագործություն։ Սա ևս մեկ անգամ վերաիմաստավորում և հիմնավորում է այս գործընթացը նախաձեռնելու անհրաժեշտությունը»,– ասաց Կիրակոսյանը։
Նրա բացատրեց, թե ինչու է կառավարությունն առաջարկել կանոնադրության վավերացումից բացի հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021թ. մայիսի 10-ից։ Այդ ժամանակահատվածից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները սկսեցին ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, եղան գերեվարումներ, մարդու իրավունքների այլ խախտումներ։
Կիրակոսյանի կարծիքով` կանոնադրության վավերացումը կարող է նաև որոշակի դերակատարում ունենալ Հայաստանի անվտանգային ոլորտում։
«Օրինակ` կարող են լինել երկրներ, որոնք այս հանգամանքը կկարևորեն տարբեր տեսակի պաշտպանական համակարգերի տրամադրման, զինատեսակի առևտրի դեպքում։ Կանոնադրության վավերացումը կարող է երկրորդային էֆեկտ ունենալ»,– ասաց Կիրակոսյանը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Սեպտեմբերի 13-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։