https://arm.sputniknews.ru/20230928/arcakhic-hajastan-bervats-7-buzharu-mahacel-e-6-y-pajtjuni-hetevanqvov-tuzhats-andzinq-ein-66597129.html
Արցախից Հայաստան բերված 7 բուժառու մահացել է. 6-ը պայթյունի հետևանքով տուժած անձինք էին
Արցախից Հայաստան բերված 7 բուժառու մահացել է. 6-ը պայթյունի հետևանքով տուժած անձինք էին
Sputnik Արմենիա
Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու. նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են։ 28.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-28T12:34+0400
2023-09-28T12:34+0400
2023-09-28T12:39+0400
արցախ
բուժառու
մահ
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37318355_0:49:1100:668_1920x0_80_0_0_03d0a8534161a54c0a17bd359fd362da.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխված բուժառուներից 7-ը երևանյան տարբեր հիվանդանոցներում մահացել են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:Առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37318355_86:0:1063:733_1920x0_80_0_0_c1c7c1e4c078851f1bf6852d72c5d754.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բուժառու, մահ, հհ առողջապահության նախարարություն
արցախ, բուժառու, մահ, հհ առողջապահության նախարարություն
Արցախից Հայաստան բերված 7 բուժառու մահացել է. 6-ը պայթյունի հետևանքով տուժած անձինք էին
12:34 28.09.2023 (Թարմացված է: 12:39 28.09.2023) Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու. նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխված բուժառուներից 7-ը երևանյան տարբեր հիվանդանոցներում մահացել են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Ժամը 11։00-ի դրությամբ 7 մահ է գրանցվել։ Մահացած 6 բուժառուն Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին էին, իսկ մեկը վիրավորում էր ստացել։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվել է 349 բուժառու, և նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Ցավոք, դեպքեր են պատահում, որ նրանց մի մասի վիրավորումներն ու վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են լինում»,– նշեցին նախարությունից։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը, 2–րդը`
սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:
Առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։