00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ էլ կստեղծվի, բայց հայրենիքը... Արցախից տեղահանվածները փորձում են նոր կյանք սկսել

© SputnikԱրցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում
Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում
Բաժանորդագրվել
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ այժմ ապաստանել են ՀՀ մի շարք մարզերի գյուղական համայնքներում։ Sputnik Արմենիան Վարդենիսի Մեծ Մասրիկ համայնքում այցելել է նման ու տարբեր ճակատագրեր ունեցող տեղահանվածների։
Արմինե Արմենակյան. Sputnik Արմենիա
Պատերազմ, տեղահանություն, կորուստներ` տարածքային ու մարդկային։ 2020 թվականի 44-օրյայից հետո արցախցիների չավարտվող մղձավանջում ամենածանր հարվածը հասցվեց` Արցախի վերջնական կորուստ ու գաղթ։ Բռնի տեղահանված արցախցիներն ապաստան են գտնում հիմնականում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Sputnik Արմենիան այցելել է Գեղարքունիքի մարզ։

Փրկությանը ճանապարհը. Վերին Հորաթաղից` Մեծ Մասրիկ

Նարինեն երեք երեխաների մայր է, 7 անդամից բաղկացած իր ընտանիքով Մարտակերտի Վերին Հորաթաղից եկել են իր հայրական տուն` Մեծ Մասրիկ։ Ամենավատ երազում անգամ Նարինեն չէր պատկերացնի նման վերջաբան։
© SputnikՆարինեն և դուստրը` Էմիլին
Маленькая Эмили со своей матерью Нарине из числа вынужденных переселенцев из Карабаха в одном из домов Вардениса - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Նարինեն և դուստրը` Էմիլին
«Գիտեի` 2020 թվականն է, ու վերջ, բայց չէի պատկերացնում, որ այս վիճակով կհասնեմ էստեղ։ Սրտումս միայն կորուստի ցավն է, ուրիշ ոչինչ,– արցունքների միջից շարունակում է,– 8 տարի է` ապրում եմ Մարտակերտում, արդեն երեք պատերազմ ենք տեսել»։
Կողքից մայրը` տիկին Մարիետան, արցունքն աչքերին մխիթարում է դստերը, ասում. «Մի նեղվի բալես, անցածն անցել է, կարևորը ողջ առողջ եկել եք»։
© SputnikՄարտակերտից բռնագաղթած Նարինեն
Нарине из числа вынужденных переселенцев из Карабаха в одном из домов Вардениса - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Մարտակերտից բռնագաղթած Նարինեն
Նարինեի խոսքով` Վերին Հորաթաղում իրենք և՛ գյուղատնտեսությամբ, և՛ աշխատանքով կարողացել են իրենց ընտանիքը պահել, որևէ բանի պակաս չեն ունեցել։ Հիմա նա շնորհակալ է Աստծուն, որ գոնե իր զինվորական ամուսինը կարողացել է ողջ առողջ հետ գալ սահմանից։
© SputnikԱրցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում
Маленькая Эмили со своей матерью Нарине из числа вынужденных переселенцев из Карабаха в одном из домов Вардениса - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում
Նույն բախտին արժանացած մյուս արցախցիների նման իրենք էլ մեծ դժվարությամբ են կարողացել հասնել Հայաստան։ Սեպտեմբերի 19–ին կրակոցների ժամանակ Նարինեի մեծ աղջիկը դպրոցից վերադառնալիս է եղել է և հրաշքով անվանս հասել է տուն։ Արդեն գիշերը, առանց որևէ իր տնից վերցնելու, իրենց հագի հագուստով, ընտանիքը դուրս է եկել գյուղից, գնացել է Դրմբոն գյուղ, այնուհետև Ասկերան` ռուսական բազա։
«Այնտեղ էլ` Ասկերանի պոլկի վրա, կրակում էին։ Ստիպված դուրս եկանք, գնացինք Ստեփանակերտ, 3–րդ դպրոցում դասարան տվեցին, այնտեղ մնացինք։ Հետո, որ իմացանք կարող ենք Հայաստան գալ, տղաները սահմանից անփորձանք եկան, հասան մեզ, ու դուրս եկանք։ Բեռնատարով ենք եկել, մեջը` 11 երեխա, 6 կին ու 6 տղամարդ ենք, հասել ենք Լաչին, այդ օրը այնտեղ մնացել, ահավոր վիճակ էր` բեռնատարի մեջ անձրև էր լցվում, բոլորս թրջվել էինք։ Արդեն հաջորդ օրը, 12։30 հասել ենք Հակարի կամուրջ, ադրբեջանցիների ոչ մի հարցի չենք պատասխանել, անցել ենք ու գիշերը 12–ին մի կերպ հասել Գորիս»,–պատմեց Նարինեն։
Մեզ հետ զրույցի ընթացքում լուռ ու հասուն հայացքով մոր խոսքերն էր լսում փոքրիկ էմիլին։ Հաջորդ օրը` սեպտեմբերի 28–ին, նրա 7-ամյակն է։ Տորթը փչելիս Էմիլին որոշել է մեկ երազանք պահել, որ խաղաղություն լինի, ուրիշ ոչինչի մասին չի երազում։
Այժմ, թեև Նարինեի ընտանիքն իր հայրական տանն է, բայց մշտական չեն կարող մնալ, իրենք էլ մեծ ընտանիք են։ Միևնույն ժամանակ էլ ասում է` «երեք երեխաներիս վերցնում, ո՞ւր գնամ»։ Դրա համար ակնկալում են, որ պետությունը այդ հարցով, թեկուզ նույն գյուղում իրենց տուն հատկացնելով, կաջակցի։ Այս պահին նրանք հաշվառված են Վարդենիսում, իրենց ասել են` լավ կլինի։ Իսկ թե երբ` անհայտ է, ընտանիքը սպասում է։

Սահմանից սահման

Նույն գյուղում մի քանի քայլ այն կողմ հյուրատուն կա։ Տերն այն անժամկետ Ստեփանակերտից և Ասկերանի Նորագյուղից եկած տեղահանվածներին է տրամադրել` ընդհանուր երեք ընտանիքի։ Մեր այցի ժամանակ նրանք իրերը մեքենայից (Սպրինտերից) նոր էին հանում, իրենք էլ նոր ծանոթանում էին պայմաններին, բայց գոհ էին։ Դեռ իրերը դրսից ներս չբերած` արցախցու հյուրընկալ տեսակին բնորոշ մեզ ընդունելով` տիկնանցից մեկը շտապեց մեզ սուրճ առաջարկել։
Ընտանիքներից երկուսը Ստեփանակերտում իրար հարևաններ են եղել, հայտնի Կրկժան թաղամասից։ Սեպտեմբերի 19–ին էլ «թշնամու բերանում» են եղել։
«Անորոշ ու քաոսային իրավիճակ էր, քաղաքը ծխի մեջ, մեր թաղամաս էին հասել ու սնայպեր էր աշխատում, պայթյունների տակ երեխաներին վերցրել ու պատսպարվել ենք նկուղներում։ Մեր թաղամասի վերևում պոստ կա, նույն օրը թուրքը մտել է մեր տուն»,–պատմեց Վիկտորիան։
© SputnikԱրցախցի Վիկտորիան Վարդենիսում
Виктория из числа вынужденных переселенцев из Карабаха в одном из гостевых домов Вардениса - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Արցախցի Վիկտորիան Վարդենիսում
Հայաստան գալու հնարավորության մասին լսելուց հետո նեղ օրվա համար պահած բենզինով հարևաններն իրար հետ որոշել են անցնել նույն ճանապարհը, որը տևել է շուրջ 14 ժամ։ Ասում են` դեռ լավ ենք եկել, մարդիկ երեք օր մնում են ճամփին (այժմ այդ ճանապարհը խցանումների պայմաններում տեղահանված արցախցիներն անցնում են 2 օրում)։
Գորիսում հաշվառվելուց հետո նրանց ուղարկել են Վարդենիս, բայց սահմանամերձ լինելու միտքը նրանց կրկին վախեցնում է։ Սկզբում ցանկացել են գոնե Մարտունի գնալ, սակայն պարզվել է` այնտեղ տեղ չկա։ Հիմա չգիտեն` ինչ պետք է անեն, իրենք էլ սպասման մեջ են։
© SputnikԱրցախից բռնի տեղահանվածները Վարդենիսում
Виктория с семьей из числа вынужденных переселенцев из Карабаха в одном из гостевых домов Вардениса - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Արցախից բռնի տեղահանվածները Վարդենիսում
«Էլի մարդիկ կան այնտեղից եկող, չենք որոշել, չենք կողմնորոշվել` ինչ անենք։ Մեր մեջ վախ կա, որ վաղը կարող է էստեղ էլ ինչ-որ բան լինի, որովհետև մեր տեսածը... (հուզվում է), դրա համար չգիտենք. սահմաններից ինչքան հեռու, այնքան լավ։ Երեխաները սթրեսի մեջ են, արդեն վախենում ենք, որ սահմանամերձ է, ու էստեղ կարող ենք այդ նույնն ապրել։ Սահմանից դուրս ենք եկել, նորից սահման եկել»,–ասում է Վիկտորիան։
Նրա հայրը ավելացնում է` իրենց ընտանիքը Բաքվից փախել է Ստեփանակերտ, Ստեփանակերտից եկել է Վարդենիս. «Ստեղան շտեղ եմ փախչիլու, չգիտեմ։ Մեր թաղերում «կաշմառ» էր, ասում է` Кому рассказать, никто не поверит։ Պետք է տեսնես, որ հավատաս»։
© SputnikՎիկտորիայի հայրը
Отец Виктории из числа вынужденных переселенцев из Карабаха в одном из гостевых домов Вардениса - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Վիկտորիայի հայրը
Սենյակում հավաքված բոլորը միայն մի ցանկություն ունեն` խաղաղություն լինի, և որևէ երեխա այլևս չտեսնի այն, ինչ տեսել են իրենց երեխաները։ Իրենք ինչպես Ստեփանակերտում են աշխատել, պատրաստ են նույն կերպ աշխատել, նորից ստեղծել։
«Ամեն ինչ էլ ընթացքում կստեղծվի, բայց հայրենիքը...»,–լացակումած հավելում է նրանց միջի տարեց կինը։
Ընտանիքներում ընդհանուր երեք անչափահաս երեխա կա։ Համայնքի ղեկավարն արդեն իսկ այցելել է նրանց և առաջարկել, որ երեխաները, թեկուզ առանց փաստաթղթերի, դպրոց գնան դասապրոցեսից հետ չընկնելու և նաև ցրվելու համար։
© Sputnik

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում - Sputnik Արմենիա
1/3

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում

© Sputnik

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում - Sputnik Արմենիա
2/3

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում

© Sputnik

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում - Sputnik Արմենիա
3/3

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում

1/3

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում

2/3

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում

3/3

Արցախցիները Վարդենի Մեծ Մասրիկ գյուղում

Ի դեպ, երեխաներից ավագը տեղափոխվելիս իր հետ վերցրել էր ամենահավատարիմ ընկերոջը` Ջեսիին։ Մինչ մենք զրուցում էինք, գերմանական հովվաշունը դանդաղ քայլերով հյուրատան տարածքը` իր պահպանության նոր օբյեկտն էր զննում։ Պատմում են, որ շունը ողջ ճանապարհն անցել է ինչպես հասուն ու իրավիճակի լրջությունը հասկացող մարդ։ Վերջում Ջեսին արցախցի իր ընտանիքի անդամների հետ նույն դիրքով կանգնել էր մեզ հրաժեշտ տալու համար։
© SputnikԱրցախից եկած Ջեսի շունը
Джесси присматривает за семьей из числа вынужденных переселенцев из Карабаха в одном из гостевых домов Вардениса - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2023
Արցախից եկած Ջեսի շունը
Լրահոս
0