00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կովկասում գլխավորը երրորդ կողմերի ներկայությունից խուսափելն է. Պեսկովը՝ ԼՂ–ի մասին

© Sputnik / Евгений ОдиноковԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կշարունակի աշխատել հայ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ԼՂ–ում իրավիճակի կարգավորման հարցում գլխավորն այն է, որ հնարավոր լինի խուսափել Կովկասում երրորդ կողմերի ներկայացվածությունից, որոնք խաղաղարար ներուժ չունեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Գլխավորն այն է, որ պետք է ամեն կերպ խուսափել Կովկասում երրորդ կողմերի փորձերից, որոնք ապարդյուն, առանց միջնորդական համար առկա ներուժի ուզում են ամրագրել իրենց ներկայությունը»,– ընդգծել Է Պեսկովը:
Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը, դա դժվար թե նպաստի իրավիճակի հանգուցածումանը, սակայն «եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը, օգնել նոր իրականության մեջ ԼՂ–ի հայ բնակչության ինտեգրմանը, դա կարելի է միայն ողջունել»: Ըստ Պեսկովի` դրա համար, սակայն, անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել ԼՂ–ում հայ բնակչության իրավունքների պաշտպանման ուղղությամբ։
«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեզ մտերիմ պետություն։ Հայերը մեզ հարազատ ժողովուրդ են. դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան ամբողջ Հայաստանում։ Զգալիորեն ավելի շատ: Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կշարունակենք նրա հետ աշխատել նաև, որպեսզի պաշտպանվեն ԼՂ բնակիչների բոլոր իրավունքները, նկատի ունենք ղարաբաղցի հայերին»,– ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։
Լրահոս
0