00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
17 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:01
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում դիրքեր կան, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է. Տիգրան Աբրահամյան

© Sputnik / Artak AghababyanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2023
Տիգրան Աբրահամյան
Բաժանորդագրվել
Պատգամավորի խոսքով` արցախցիները մինչև վերջ պահեցին առաջնագծի` իրենց վստահված հատվածը, բայց ուժերի անհավասարությունն ի վերջո այս
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Արցախում կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է։ Այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ վերջին 9 ամիսներին Ադրբեջանն Արցախի հանդեպ վարում էր հյուծող քաղաքականություն, որի նպատակն էր կոտրել արցախցիների դիմադրողականությունը վերջին փուլում ռազմական գործողություններ իրականացնելու համար, և դա տեղի էր ունենում ՀՀ իշխանությունների լռության, որոշ դեպքերում էլ` արտոնման պայմաններում։
«Արցախցիները, որքան հնարավոր էր, առաջնագծի` իրենց վստահված հատվածը պահեցին։ Չկա մի մարտական դիրք, որը լքած զինծառայող լինի, բոլոր ուղղություններով մարտեր են մղվել»,– ընդգծեց Աբրահամյանը։
Նրա խոսքով` թեպետ արցախցիները կատաղի դիմադրություն են ցույց տվել, բայց ուժերի անհավասարությունն ակնհայտ էր` մի կողմից Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցում էր Թուրքիան, մյուս կողմից էլ Արցախն արդեն 9 ամիս շրջափակման մեջ էր, անհրաժեշտ բոլոր պարագաների սուր դեֆիցիտ կար։ Այս պայմաններում Արցախը երկար դիմադրել չէր կարող։
«Հայաստանի իշխանությունները պասիվ կեցվածք դրսևորեցին, անգամ հայտարարեցին, որ որևէ պարագայում չեն միջամտելու։ Դա ևս Ադրբեջանի համար արտոնում էր մարտական գործողություններն ամենածանր կերպով շարունակելու համար»,– ասաց Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի` դա էր նաև պատճառը, որ մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցի բոլոր միջոցները` հեռահար ճշգրիտ հրթիռային համակարգերից մինչև ռազմական ավիացիա և այլն։
Այս իրավիճակում արցախցիները փակուղու առաջ էին հայտնվել։ Աբրահամյանը շեշտեց` նրանց` հայրենիքից դուրս գալն ադրբեջանական ագրեսիայի, միջազգային իրավունքի վախճանի ու Հայաստանի իշխանությունների հանցավոր անտարբերության հետևանքն է։
Խոսելով, թե ինչ երաշխիքներ ունի Հայաստանն այսօր, որ նոր հարձակում արդեն Սյունիքի ուղղությամբ չի լինելու, Աբրահամյանը նշեց` այն պատրանքները, որ ուներ Հայաստանն այս հարցում, թե միջազգայնորեն ճանաչված պետության վրա հարձակում չի լինի, հօդս են ցնդել 2020-ից հետո։
Ադրբեջանը չի խորշում ցանկացած ուղղությամբ ռազմական ագրեսիա ձեռնարկելուց։ Աբրահամյանը նաև ուշադրություն հրավիրեց թուրքական մամուլում բավականին հաճախ հայտնվող հրապարակումներին` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին այն շեշտադրումով, որ այդ հարցը պետք է ցանկացած գնով լուծել։
«Դա իր մեջ սպառնալիք ու շանտաժ է պարունակում, որովհետև եթե խոսքը ռազմական գործողությունների մասին չէ, այսինքն` ուժի միջոցով այդ միջանցքին հասնելու մասին չէ, ապա ակնհայտ է, որ բանակցային գործընթացում Թուրքիան և Ադրբեջանը փորձում են շանտաժների գնով հասնել իրենց համար ցանկալի արդյունքի»,– ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը հավելեց` այսօր երկրում անցկացվող այս ակցիաների նպատակը միայն Արցախի հարցը չէ, այլև Հայաստանի անվտանգությունն է, իսկ Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն էր, որն այլևս չկա։ Նա շեշտեց` Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջ կենտրոնացումը սրանից հետո լինելու է Հայաստանի ուղղությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Լրահոս
0