https://arm.sputniknews.ru/20230924/levvon-qvocharjanin-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacvel-66385560.html
Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Sputnik Արմենիա
Քննիչը ՀՀ երկրորդ նախագահի որդուն մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ 24.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-24T19:11+0400
2023-09-24T19:11+0400
2023-09-24T19:13+0400
լևոն քոչարյան
փաստաբան
պաշտպան
կալանք
դատարան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66286411_0:84:1600:984_1920x0_80_0_0_f108e18f91e1c539ae82afb992602f18.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Քոչարյանի փաստաբանական թիմից Ալեքսանդր Կոչուբաևը։«Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան»,– գրել է պաշտպանը:Երևանում անհնազանդության ակցիաների 26 մասնակից է կալանավորվելՀիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում:Սեպտեմբերի 23–ին Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է 4 կարմիրբերետավորի ծեծելու համար։Միաժամանակ փաստաբանը Լևոն Քոչարյանին խոշտանգելու փաստով հաղորդում էր ներկայացրել, սակայն փաստաբանական խումբը սեպտեմբերի 24–ին հետ է վերցրել բողոքը, քանի որ այն պետք է քններ դատավոր Մասիս Մելքոնյանը, իսկ վերջինս, փաստաբանների պնդմամբ, ակնհայտ քաղաքականացված դատավոր է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66286411_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6eebca3c9387efa9e2e96e61a5561737.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, փաստաբան, պաշտպան, կալանք, դատարան, բողոքի ակցիա
լևոն քոչարյան, փաստաբան, պաշտպան, կալանք, դատարան, բողոքի ակցիա
Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
19:11 24.09.2023 (Թարմացված է: 19:13 24.09.2023) Քննիչը ՀՀ երկրորդ նախագահի որդուն մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Քոչարյանի փաստաբանական թիմից Ալեքսանդր Կոչուբաևը։
«Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան»,– գրել է պաշտպանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ
հարվածներ են հասցնում նրան։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ
ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում:
Սեպտեմբերի 23–ին
Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է 4 կարմիրբերետավորի ծեծելու համար։
Միաժամանակ փաստաբանը Լևոն Քոչարյանին խոշտանգելու փաստով հաղորդում էր ներկայացրել, սակայն փաստաբանական խումբը
սեպտեմբերի 24–ին հետ է վերցրել բողոքը, քանի որ այն պետք է քններ դատավոր Մասիս Մելքոնյանը, իսկ վերջինս, փաստաբանների պնդմամբ, ակնհայտ քաղաքականացված դատավոր է։