https://arm.sputniknews.ru/20230922/hanrapetutjan-hraparakum-larvats-iravitshak-e-vostikannery-krkin-birt-uzh-en-kirarum-66299291.html
Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է. ոստիկանները կրկին բիրտ ուժ են կիրառում
Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է. ոստիկանները կրկին բիրտ ուժ են կիրառում
Sputnik Արմենիա
Իրավապահները բերման են ենթարկում անհնազանդության ակցիա անողներին։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T14:08+0400
2023-09-22T14:08+0400
2023-09-22T14:28+0400
հայաստան
հանրապետության հրապարակ
ոստիկան
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66299364_0:0:1193:671_1920x0_80_0_0_b6d8b7399fd08bd3a8d28c7984c50845.jpg
Երևանի Հանրապետության հրապարակում` Տիգրան Մեծի պողոտայում, կրկին լարված իրավիճակ է. սևբերետավորների և բողոքի ակցիա իրականացնողների միջև հրմշտոց է սկսվել։Իրավապահները հերթական անգամ բիրտ ուժ կիրառեցին անհնազանդության ակցիա անող ու իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտող ուսանողների նկատմամբ։Մի մասին բերման ենթարկեցին։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։Վաղ առավոտից ցուցարարները փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։
հանրապետության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66299364_137:0:1032:671_1920x0_80_0_0_8e22aac669d2c2da097862304a99dc92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հանրապետության հրապարակ, ոստիկան, բողոքի ակցիա, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, հանրապետության հրապարակ, ոստիկան, բողոքի ակցիա, видео, տեսանյութ, տեսանյութեր
Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է. ոստիկանները կրկին բիրտ ուժ են կիրառում
14:08 22.09.2023 (Թարմացված է: 14:28 22.09.2023) Իրավապահները բերման են ենթարկում անհնազանդության ակցիա անողներին։
Երևանի Հանրապետության հրապարակում` Տիգրան Մեծի պողոտայում, կրկին լարված իրավիճակ է. սևբերետավորների և բողոքի ակցիա իրականացնողների միջև հրմշտոց է սկսվել։
Իրավապահները հերթական անգամ բիրտ ուժ կիրառեցին անհնազանդության ակցիա անող ու իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտող ուսանողների նկատմամբ։
Մի մասին բերման ենթարկեցին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ
Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել, որը պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյան («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյան («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։
Վաղ առավոտից ցուցարարները
փողոցներ են փակում Երևանի տարբեր հատվածներում։
Նրանք փակել էին Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Սարյան, Բուզանդ, Թումանյան, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցները, ինչպես նաև Մոսկովյան–Մարկ Գրիգորյան խաչմերուկը։ Ակցիաներին մասնակցում էին Երևանի տարբեր բուհերի ուսանողներ, դպրոցների աշակերտներ, որոնք վարորդներին կոչ էին անում թողնել մեքենաները և միանալ իրենց։
Ոստիկանությունը
Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 84 անձի, այդ թվում` «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին, որն արդեն
ազատ է արձակվել, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն`
Լևոն Քոչարյանին, որին տեղափոխել են հիվանդանոց։