00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2023
Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՀՀ կառավարության շենքի մոտից ձերբակալվել է 5 անձ. նրանցից 2–ն արցախցի է

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա կառավարության շենքի մոտ
Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2023
Բաժանորդագրվել
Զանգվածային անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 16 ոստիկան, 26 քաղաքացիական անձ։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 19–ին զանգվածային անկարգություններին մասնակցելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են Արցախի նախկին բնակիչներ (29-ամյա և 16-ամյա)։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
«Նրանցից առաջինի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգված, որի տեսակը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։ Նախնական տվյալներով՝ ձերբակալված անչափահաս քաղաքացին առերևույթ մասնակցություն է ունեցել ոստիկանների ուղղությամբ քարեր, այլ առարկաներ ակտիվորեն նետելու գործողություններին։ Եվս երեք մասնակից ձերբակալվել է՝ սառը զենք կրելու կասկածանքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը, որի արդյունքում առգրավվել են 50-ից ավելի քարեր, շշեր, երկաթի կտորներ, ոստիկանության համազգեստի և պաշտպանիչ միջոցների կտորներ և այլն։
Ստացվել և ուսումնասիրվել են երկու տասնյակից ավելի տեսանյութեր։ Դրանց արդյունքում արդեն իսկ արձանագրվել և անհատականացվել են զանգվածային անկարգություններին մասնակցող տասնյակից ավելի անձանց կողմից բռնությունների կատարման գործողությունները։ Հետաքննության մարմիններին տրվել է վերջիններիս ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Նշվում է նաև, որ զանգվածային անկարգությունների ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 16 ոստիկաններ, ինչպես նաև 26 քաղաքացիական անձինք, որոնց մեծ մասը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։ Տուժած անձանց առնչությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան ՀՀ քաղաքացիներին բերել էր ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։
Բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների ու ոստիկանական ուժերի միջև բախումների հետևանքով եղան տուժածներ ու բերման ենթարկվածներ։
Հավելենք, որ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Լրահոս
0