https://arm.sputniknews.ru/20230920/hajastany-sharunakum-e-pashtpanel-miajn-ir-suveren-taratsqy-armen-grigvorjan-66132566.html
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգրյանը նշել է, որ սեպտեմբերի 4-ից սկսած հայկական կողմը ռուս գործընկերներին տեղեկացրել է ադրբեջանական ուժերի կուտակումների մասին։ 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T01:39+0400
2023-09-20T01:39+0400
2023-09-20T01:41+0400
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արմեն գրիգորյան
արցախ
հայաստան
խաղաղապահներն արցախում
եռակողմ հայտարարություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643560_0:33:1600:934_1920x0_80_0_0_5f499d5e6d2d077fcdb4139e22b22e16.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի -Sputnik. Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը, իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ պետք է քայլեր ձեռնարկի միջազգային հանրությունը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների գործողություններին, ապա Արմեն Գրիգորյանը նշեց, որ սեպտեմբերի 4-ից սկսած հայկական կողմը ռուս գործընկերներին տեղեկացրել է ադրբեջանական ուժերի կուտակումների մասին։ Անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նկարագրել է ամբողջ իրավիճակը։Դիտարկմանը, թե ընդդիմությունը հենց ՀՀ իշխանությանն է մեղադրում, որ ՌԴ–ն ոչինչ չի ձեռնարկում, քանի որ Հայաստանը Հռոմի ստատուտ է պատրաստվում վավերացնել, ՆԱՏՕ–ի զորավարժություններ է անում, Կիև այցելում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.«Ձեր ասած բոլոր կետերը չկային մինչև 2021 թ–ի դեկտեմբեր, բայց միևնույնն է` ունեցել ենք հարձակում Սոթքի վրա»։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643560_180:0:1600:1065_1920x0_80_0_0_4f25a0820350a7cc22a1840bd4b016dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, արցախ, հայաստան, խաղաղապահներն արցախում, եռակողմ հայտարարություն, ռուսաստան
արմեն գրիգորյան, արցախ, հայաստան, խաղաղապահներն արցախում, եռակողմ հայտարարություն, ռուսաստան
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան
01:39 20.09.2023 (Թարմացված է: 01:41 20.09.2023) Արմեն Գրիգրյանը նշել է, որ սեպտեմբերի 4-ից սկսած հայկական կողմը ռուս գործընկերներին տեղեկացրել է ադրբեջանական ուժերի կուտակումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի -Sputnik. Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը, իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ պետք է քայլեր ձեռնարկի միջազգային հանրությունը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Առաջին հերթին Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ «գետնի վրա» նրանք ներկայություն ունեն, խաղաղապահներն այնտեղ են ու նրանց օգնությունը միայն բժշկական օգնությունը չէ, նրանք պետք է պաշտպանեն ԼՂ–ում ապրող հայերի անվտանգությունը` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների գործողություններին, ապա Արմեն Գրիգորյանը նշեց, որ սեպտեմբերի 4-ից սկսած հայկական կողմը ռուս գործընկերներին տեղեկացրել է ադրբեջանական ուժերի կուտակումների մասին։ Անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նկարագրել է ամբողջ իրավիճակը։
Դիտարկմանը, թե ընդդիմությունը հենց ՀՀ իշխանությանն է մեղադրում, որ ՌԴ–ն ոչինչ չի ձեռնարկում, քանի որ Հայաստանը Հռոմի ստատուտ է պատրաստվում վավերացնել, ՆԱՏՕ–ի զորավարժություններ է անում, Կիև այցելում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Ձեր ասած բոլոր կետերը չկային մինչև 2021 թ–ի դեկտեմբեր, բայց միևնույնն է` ունեցել ենք հարձակում Սոթքի վրա»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա
27 զոհ, 200 վիրավոր։