https://arm.sputniknews.ru/20230920/arcakhum-qajler-en-dzernarkum-teghahanvatsneri-kacutjan-ev-snndi-harcery-lutselu-hamar-66180124.html
Արցախում քայլեր են ձեռնարկում տեղահանվածների կացության և սննդի հարցերը լուծելու համար
Արցախում քայլեր են ձեռնարկում տեղահանվածների կացության և սննդի հարցերը լուծելու համար
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի... 20.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-20T20:08+0400
2023-09-20T20:08+0400
2023-09-20T20:12+0400
արցախ
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
լեռնային ղարաբաղ
տեղահանված
բնակիչ
ադրբեջան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/14/66128646_0:120:1280:840_1920x0_80_0_0_8ac7c6499acf0d572f76d65ac0b7b756.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ, հայտնում է տեղեկատվական շտաբը։Շտաբից խնդրում են հարցերի և խնդիրների դեպքում դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 32 զոհ, 200 վիրավոր։Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/14/66128646_0:0:1280:960_1920x0_80_0_0_9910c61d98cae8f9e081eaf162b8a693.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, տեղահանված, բնակիչ, ադրբեջան, պատերազմ
արցախ, լեռնային ղարաբաղ, տեղահանված, բնակիչ, ադրբեջան, պատերազմ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ, հայտնում է տեղեկատվական շտաբը։
Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:
Շտաբից խնդրում են հարցերի և խնդիրների դեպքում դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 32
զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: